Գեղեցիկն ու տգեղը արվեստում

Անկեղծ ասած «Красота в глазах смотрящего» արտահայտությունը ռուսերենով շատ ավելի դիպուկ է հնչում, այդ իսկ պատճառով չթարգմանեցի: Ասում են՝ ինչքան մարդ, այդքան կարծիք , ու դա, իրոք այդպես է: Հենց գեղեցիկի պատկերացումները յուրաքանչյուրիս մոտ յուրովի են: Չգիտեմ ինչու, երբ լսում եմ «գեղեցիկ» բառը մտքերով և տեսողական հիշողությամբս անմիջապես արվեստի կողմ եմ գնում, և ըստ իս՝ միակը չեմ: Առաջնային Վինսենթի «Աստղալից գիշեր» կտավն է գալիս աչքերիս առաջ, քանզի իմ լավ ու անբաժան ընկերներն են պատկերված այդ գլուխգործոցում՝ հանդարտ գիշերն ու աստղագրկված լուսինը: Ինչպես ասել է Վան Գոգը. «Գիշերն ավելի կենդանի ու գունազարդ է, քան ցերեկը…»: Ինձ համար անչափ գեղեցիկ երևույթ է նաև մարդկանց անկեղծության ու ինքնազգացողության գիշերային տեսակը, չգիտեմ ՝ ով ինչպես կհասկանա, բայց ըստ իս՝դա նույնպես արվեստ է: Այդ ամենը ընկալվում է երաժշտության շնորհիվ: Իմ մտքերը գուցե ստիպեն ձեզ մտածել, որ ես գժվել եմ, բայց երաժշտությունը իրոք, շատ թանկ է ինձ համար ու կապ չունի, որ ո՛չ նվագել գիտեմ, ո՛չ էլ երգել, կարևորը գնահատել գիտեմ: Որտեղ ես՝ այնտեղ երաժշտություն, այդ իսկ պատճառով կուզեի միտք ու զգացմունքներ խճճող մի գլուխգործոցով կիսվել Ձեզ հետ, որն ինձ համար լավագույններից է՝ https://m.youtube.com/watch?v=WGTxqhSN8bE : Որ շարունակեմ էլ, չեմ ավարտի միտքս, քանզի ասելիքս շատ է, ավելի լավ է հիմա անցում կատարեմ «տգեղ»-ին: Այդ հասկացողությունն ինձ մոտ և կինոյի, և գրականության մեջ ասոցացվում է fantasy և horror ժանրերի հետ, որոնց իմաստն ինձ համար անհասկանալի է: Երաժշտության մեջ նույնպես ինձ համար կա մի անտանելի երևույթ, որը կոչվում է ՝hard rock: Երևի թե այսքանը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: