Համաստեղություններ.

Orión.

Հայերն Օրիոն համաստեղությունը կոչել են Հայկ՝ մեր անվանադիր նահապետի անվամբ։ Ըստ հին հունական լեգենդներից մեկի՝ Օրիոնը ծովերի աստված Պոսեյդոնի որդին է, որի տարերքը եղել է որսորդությունը։ Մի անգամ այնպես է պատահում, որ որսի թեժ պահին նա անխտիր ոչնչացնում է բոլոր գազաններին։ Որսի աստվածուհի Արտեմիսը, ցանկանալով փրկել մնացած գազաններին, Օրիոնի մոտ է ուղարկում Կարիճին, որի խայթոցից էլ նա մահանում է։ Իսկ քանի որ նա արել էր նաև բարի գործեր՝ ոչնչացնելով գիշատիչներին, ապա բարձրացվում է երկինք ու դասվում համաստեղությունների շարքը։ Համաստեղությունում է գտնվում անզեն աչքով տեսանելի Մեծ միգամածությունը (գազափոշային ամենախոշոր ամպերից մեկը), որն ամենամոտն է Արեգակնային համակարգին։Դիտումների համար բարենպաստ են նոյեմբեր – հունվար ամիսները։

Ursa Minoe.

Փոքր արջ (լատ. Ursa Minoe) համաստեղություն է աստղային երկնքի հյուսիսային մասում։ Ժողովրդական լեզվի մեջ ստացել է «շերեփ» անվանումը։ Առավելապես հայտնի է իր ամենապայծառ Բևեռային աստղով:Համաստեղությունը օրվա ընթացքում գրեթե չի փոխում իր դիրքը և պտտվում է Բևեռային աստղի շուրջը։

Centaurus.

Կենտավրոս կամ Կենտավր, պայծառ համաստեղություն հարավային կիսագնդում, երկնքի ամենամեծ համաստեղություններից մեկը։ Հյուսիսային միջին լայնություններից մասամբ երևում է ձմռանն ու գարնանը։

Dorado.

Ոսկե ձկնիկ (լատ.՝ Dorado), երկնքի հարավային կիսագնդի համաստեղություն։ Ոսկե ձկնիկի համաստեղությունն առաջարկել է Պետեր Պլանցիուսը 1598 թվականին։ Որոշ ժամանակ նրան հենց այդպես էլ անվանում էին, բայց 1627 Ռուդոլֆյան աղյուսակներում Յոհա Կեպլերը առաջարկել է «Սրաձուկ» (լատ.՝ Xiphias) տարբերակը։ 1987 թվականին Ոսկե ձկան համաստեղությունում պայթեց գերնոր աստղ SN 1987A-ն։ Ոսկե ձկնիկում է գտնվում Խավարածրի հարավային բևեռը և Մագելանի մեծ ամպը։

Corvus.

Ագռավ, փոքր համաստեղություն հարավային երկնքում։ Այն պարունակում է ընդամենը 11 աստղ, որոնք տեսանելի են անզեն աչքով: Այս համաստեղությունում են գտնվում Ալեհավաք յուրօրինակ գալակտիկան։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: