Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հնարագետ հացթուխը

Շեն ու հացառատ Վան քաղաքում մի ունևոր իշխան էր ապրում, որի դուստրը՝ նրբագեղ Վարսեն, իր գեղեցկությամբ մրցակիցը չուներ ողջ քաղաքում: Աղջիկն օրեցօր փթթում էր, ծաղկում, և երբ գալիս է նրան ամուսնացնելու ժամանակը, մեծատուն հայրը ի լուր ամենքի հայտարարում է, թե աղջկան կտա նրան, ով կթխի ամենահամեղ հացը: Վանեցի երիտասարդները, որոնց խենթացրել էին օրիորդի մարմարիոն դեմքն ու սլացիկ հասակը, իրար են անցնում. չքնաղագեղ Վարսեին տիրանալու փափագը բոլորին մեկ օրով հացթուխ է դարձնում: Երիտասարդները հերթով իրենց թխած հացերը տանում են իշխանին, որը, համտեսելով անուշաբույր թխվածքը, չի կողմնորոշում ՝ որն է ամենահամեղը: Մրցույթի վերջին օրը իշխանական դղյակ մտավ թավ ընչացքով, մրահոն մի երիտասարդ՝ իր թխած ցորնահացը ձեռքին: Մի պատառ համտեսելով՝ իշխանը հիացած տարուբերեց գլուխը՝ ի նշան հավանության: Հետո սկսեց մանրազնին նայել՝ ձեռքերի մեջ շուռումուռ տալով բոլորակ, կարմրաթուշ բոքոնը: Տեսնելով իշխանի՝ բացատրություն պահանջող տարակուսած հայացքը՝ երիտասարդը կռահեց, թե նա ինչ է ակնկալում: Ով գեթ մեկ անգամ հացը լուսադեմին է թխել, նա իսկույն կհասկանա համեղ հացի գաղտնիքը, քանզի արևածագին թխած հացն ամենահամեղն է: Իշխանը, որ մշտապես կատարում էր իր խոստումները, աղջկան կնության տվեց հնարամիտ հացթուխին՝ պայմանով, որ հարսանիքի հացը փեսան թխի:

Առաջադրանքներ

Ի՞նչ ուրիշ զրույցներ գիտես հացի մասին:

Հայոց Արամ թագավորն ու նրբաթերթ լավաշը:

Ավետիք Իսահակյանն ու հացը:

Թվարկի’ր քեզ ծանոթ հացի տեսակներ:

Լավաշ, բոքոն, սև հաց, ռժանոյ, «Բորոդինսկի» ,մատնաքաշ, բագգետ, պուրի, Հրազդան, քարի հաց, ծաղիկ, լոշիկ:

Որտե՞ղ է գտնվում Վան քաղաքը, գտիր տեղեկություններ այս քաղաքի մասին:

Վան քաղաքը հիմնադրվել է մեր թվականությունից առաջ՝ IX դարի առաջին կեսում։ Աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է և գոյություն ունի մինչև օրս։ Քաղաքը գտնվում է Վանա լճի արևելյան կողմում, լճափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքը տեղադրված է հարթավայրում, կլիման չոր ու շոգ է։ Ունի արգավանդ հողեր և փարթամ այգիներ։

Քաղաքի թաղամասերում բխում են տասնյակ աղբյուրներ։ Քաղաքի կեսը թաղված է այգիների մեջ, այդ թաղամասը մինչև օրս հայտնի է Այգեստան անունով։ Կենտրոնական մասում վեր է խոյանում մի լեռնաճյուղ-ժայռ, որի վրա զետեղված է եղել ուրարտական միջնաբերդը։ Քաղաքից դեպի արևելք, ոչ հեռու բարձրանում է Վարագա լեռն իր համանուն երկու վանքերով, որոնք իրենց դպրոցներով ու մատենադարաններով այնքան հայտնի էին դարեր շարունակ և որոնք կոչվում էին Հին ու Նոր Վարագա վանքեր։ Դրանց ավերակները գոյություն ունեն մինչև այժմ։

Բացատրի’ր ընչացք, մրահոն, տարակուսած, կռահել բառերի իմաստները:

Ընչացք — բեղ

Մրահոն — սև հոնքեր, սևահոն

Տարակուսած — մտահոգված, երկմտած, շվարած, վարանած

Կռահել — ենթադրել, գուշակել, նախազգալ

Դուրս գրի’ր կազմությամբ բարդ բառերը:

Հացառատ, նրբագեղ, օրեցօր, մեծատուն, չքնաղագեղ, հացթուխ, անուշաբույր, ցորնահաց, տարուբեր, մանրազնին, շուռումուռ, կարմրաթուշ, լուսադեմ, արևածագ, հնարամիտ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: