Տիգրան Մեծ

Բոլոր ժամանակներում, բոլորիս մոտ մեր ամբողջ պատմության մեջ հատկապես տպավորված է Տիգրանյան աշխարհակալությունը՝ ծովից ծով Հայաստանի մտապատկերով: Տիգրան Մեծը պատանդի դերում գտնվում էր Պարթևական արքունիքում, և երբ պետք է վերադառնար Հայաստան թագավորական գահը ժառանգելու, պարզվեց, որ այդպես հեշտությամբ չի կարող վերադառնալ: Պարթևական արքունիքը նրանից պահանջեց 70 հովիտներ, որոնք ժամանակին Արտաշես առաջինը գրավել էր մարերից, և որոնք ներկայացնում էին 3 երկրամասեր: Պատանդությունից Տիգրանը վերադարձավ Հայաստան բավականին հասուն տարիքում՝ 45ում և թագադրվեց մի վայրում, որը ոչ երկրի մայրաքաղաքն էր, ոչ էլ հոգևոր կենտրոնը: Դա այն վայրն էր, որտեղ իր թագադրությունից մոտ երկու տասնամյակ անց, Տիգրանը պետք է կառուցեր իր աշխարհակալության նոր մայրաքաղաք՝ Տիգրանակերտը: Նա թագավոր դառնալով անմիջապես սկսեց իրականացնել ռազմավարական բարեփոխումներ, շարունակելով այն բարեփոխումների համակարգը, որը սկսվել էր Արտաշեա Ա-ի օրոք: Ք.ա 87 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին շուրջ մեկ ամիս տևողությամբ Հայաստանի երկնակամարում երևաց կիսավոր աստղը, որը այսօրվա գիտության մեջ ընդունված է կոչել՝ «Հալեի կիսավոր»: Այդ բացառիկ իրադարձությունը հայ իրականության մեջ ընկալվեց որպես հայոց տիրակալի երկնային նախանշան, մանավանդ որ հենց այդ տարի մեկնարկած պրթևական արշավանքով հիմք դրվեց Տիգրանյան աշխարհակալությանը: Մեզ են հասել մի քանի տասնյակ դրամներ, որոնց վրա Տիգրանի թագին ավանդական ութաթև աստղի և երկու արծիվների փոխարեն տեղ է գտել կիսավոր աստղը՝ հայոց տիրակալի հաջողության երկնային նախանշանը։ Ք.ա. 87-85 թթ. Պարթեւստանի դեմ պատերազմում Տիգրան Մեծը նախ` ազատագրեց Հայոց Միջագետք եւ Կորդուք «աշխարհները», ինչպես նաեւ` «70 հովիտները», ապա` պարթեւներին դուրս մղեց Ատրպատականից եւ Հյուսիսային Միջագետքից` Միգդոնիայից, Օսրոյենեից (Եդեսիա), Ադիաբենեից, որոնք այնուհետեւ ճանաչվեցին Մեծ Հայքի հպատակ եւ դաշնակից թագավորություններ, իսկ պարթեւ Արշակունիները հարկադրված եղան ընդունել Հայոց թագավորի գերագահությունը եւ նրան զիջել «արքայից արքա» տիտղոսը: Տիգրանի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով: Նորաստեղծ հայկական տերությունը դյուրությամբ կառավարելու համար Տիգրան Մեծը հիմնեց մի շարք փոխարքայություններ ու կուսակալություններ, որոնց կառավարիչներ կարգեց իր մերձավոր ազգականներին ու հավատարիմ մեծատոհմիկներին: Տիգրան Մեծը, հաշվի առնելով, որ գտնվում է երկու հզոր տերությունների` Հռոմի եւ Պարթեւստանի հարձակման սպառնալիքի տակ, Ք.ա. 66 թ. Արտաշատում Պոմպեոսի հետ կնքեց հաշտության պայմանագիր, որով թեեւ հրաժարվեց նվաճված երկրների մեծ մասից, վճարեց հսկայական ռազմատուգանք, բայց պահպանեց Մեծ Հայքի ամբողջականությունը եւ անկախությունը: Տիգրան Մեծը նաեւ պահպանեց «արքայից արքա» տիտղոսը: Արտաշատի պայմանագրով Հայաստանը հռչակելով «դաշնակից եւ բարեկամ» պետություն` Հռոմը շուտով Արեւելքում իր հիմնական նպատակը դարձրեց Պարթեւստանի նվաճումը:

Հռոմի արեւելյան քաղաքականությունը հակակշռելու եւ Մեծ Հայքի պետական ինքնուրույնությունը պահպանելու համար` Տիգրան Մեծը եւ նրա հաջորդներն այնուհետեւ վարում էին դրացի Պարթեւստանի հետ մերձեցման եւ ռազմաքաղաքական համագործակցության քաղաքականություն, որի սկիզբը դրվեց Ք.ա. 64 թ. կնքված հայ-պարթեւական դաշնագրով:

Տիգրան Մեծի գահակալության վերջին տասնամյակը անցավ խաղաղ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: