Մանթաշյանց Ալեքսանդր Հովհաննեսի

Ալեքսանդր Մանթաշյանց, հայ նշանավոր գործարար ու բարեգործ։ Ծնվել է 1842թ. մարտի 3-ին Վրաստանի Թիֆլիս քաղաքում։ Մանթաշյանցը զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը։1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։ Նա էր հովանավորում Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ գտնվում է Փարիզի հենց կենտրոնում՝ Ելիսեյան դաշտում, իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանին։ 1914թ․, Մանթաշյանցի դրամագլուխը կանխիկ դրամով կազմում էր մոտ 30 միլիոն ռուբլի։ Երբ ցարական կառավարությունը որոշում արձակեց հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները և մշակութային-լուսավորական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանը ֆինանսավորեց Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը։ Նրա նվիրական իղձն էր խոշոր նվիրաբերում կատարել Էջմիածնին։ Նրա առաջարկով կազմվում է նոր վեհարանի նախագիծ՝ ընդարձակ սրահներով և ընդունարաններով։ Այդ աշխատանքների համար Մանթաշյանցը տրամադրում է 250.000 ռուբլի։ Իմանալով, որ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը սեփական դաշնամուր չունի, նա կարգադրել է, որպեսզի Գերմանիայից նրա համար բերվի այդ երաժշտական գործիքը։ Մեկենասի և բարեգործի առանձնահատուկ հոգատարության առարկա են եղել տաղանդավոր ստեղծագործող մարդիկ, ընդունակ երիտասարդները։ Մանթաշյանի միջոցներով են Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ, որոնցից շատերը հետագայում դարձել են գիտության, մշակույթի, արվեստի և գրականության հայտնի գործիչներ: 1997թ․-ին Թիֆլիսում տեղադրվելէ Մանթաշյանցի արձանը։ Պատմում են, որ ցուրտ ձմռանը մի երիտասարդ բախում է Մանթաշյանի դուռը: Նպատակն էր բարեգործից նյութական օգնություն խնդրել: Մանթաշյանը տղային հրավիրում է ընդունարան, որտեղ կարմրած փայտածուխով լի կրակարան էր դրված: Երկուսով կրակարանի շուրջը տեղ են գրավում: Մանթաշյանը համբերատար լսում է երիտասարդին և խոստանում օգնել նրան` առանց տոկոսի գումար տրամադրել: Այդ պահին անվանի վաճառականը հանում է գլանակը և տղային հյուրասիրում, իսկ երիտասարդը ոգևորված գրպանից հանում է լուցկին ու վառում Մանթաշյանի ու իր ծխախոտները: -Չէ՜, տղա՜ս: Ես քեզ գումար չեմ տա և խորհուրդ կտամ` առևտրով չզբաղվես,- ասում է Մանթաշյանը: -Բայց Դուք խոստացաք ինձ օգնել,- կմկմալով ասում է տղան: -Այո՜, խոստացա օգնել, բայց խորհուրդ եմ տալիս, որ առևտրով չզբաղվես: Դա քո խելքի բանը չէ: -Իսկ ինչո՞ւ եք այդպես կարծում, — հուսահատ հարցնում է երիտասարդը: -Այդպես եմ կարծում, որովհետև կրակարանի առկայության պայմաններում դու լուցկի ես վառում: Վաճառականը, առևտրականը, ընդհանրապես մարդը, պետք է լուցկու հատիկն անգամ խնայի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: