Արտաշես Ա

Արտաշես Ա-ն հայոց պետականության, հայ քաղաքական մտքի վիթխարի դեմքերից է: Նա մեր պատմագրության մեջ կոչվում է բարի երվանդական, երբեմն բարեպաշտ, ըստ Մովսես Խորենացու՝ աշխարհակալ։ Մինչև Արտաշես Ա-ն Հայաստանը որպես պետություն կար աշխարհի քաղաքական քարտեզի վրա, սակայն նա որևէ կարևոր, նշանակալից դեր չէր խաղում, այդպիսի բազմաթիվ պետություններ կային: Արտաշեսը մեր ազգը, մեր պետականությունը բարձրացրեց և դասեց աշխարհի նշանավոր պետությունների և ազգերի շարքին: Նրա մասին տեղեկությունները զուգորդվում են նաև Հայաստանի մասին տեղեկություններով: Եթե մինչև Արտաշեսի գահ բարձրանալը 200-300 տարվա ընթացքում 2 կամ 3 անգամ էր Հայաստանը հիշատակվում պատմական գրականության մեջ, այն էլ տարբեր իրադարձությունների կապակցությամբ, այժմ Արտաշեսից հետո բազմաթիվ հունահռոմեական սկզբնաղբյուրներ ոչ միայն Արտաշեսի կենսագրությանն են անդրադարձել, այլ նաև ցույց են տվել Հայաստանի տեղը, դերը միջազգային քաղաքական հարաբերություններում: Նա ծնվել է ք.ա. մոտավորապես 230թ.-ին մեծատոհմիկ Զարեհի ընտանիքում: Նա սկզբնապես սելևկյան բանակում եղել է բարձրաստիճան զինվորական: Սելևկյան տերությունը և հռոմեական հանրապետությունը հավակնություններ էին տածում Առաջավոր Ասիայի նկատմամբ: Սելևկյաններին հաջողվում է Երվանդունիներից նվաճել Հայաստանի զգալի մասը և իրենց գերիշխանությունը հաստատել Հայկական 4 թագավորության վրա: Ք.ա. մոտ 201թ.-ին Մեծ Հայքում Սելևկյան կառավարիչ է դառնում հայ մեծատոհմիկ Արտաշեսը, իսկ Ծափքում Զարեհը: Սելևկյանները նպատակ ունեին գրավել ամբողջ փոքր Ասիան, ապա դեպի Եվրոպա արշավել: Իր հերթին հռոմեական հանրապետությունն էլ ցանկանում էր ջաղջախել Սելևկյաններին և իր տիրապետությունը հաստատել միջերկրածովյան ամբողջ ավազանում: Երկու պետության միջև անխուսափելի դարձած զինվորական ընդհարման վերջին ակորդը տեղի է ունեցել ք.ա. 190թ.-ին Լիվիայի Մագնեսիա քաղաքի մոտ: Հռոմեացիները ջաղջախում են սելևկյան Անտիոքոս 3-րդ թագավորի ուժերը: Մագնեսիայի ճակատամարտից 2 տարի անց ք.ա, 188թ.-ին կնքված Հապամեայի հաշտության պայմանագիրը փոխում է ուժերի հարաբերությունը Արևելքում և սելևկյան պետությունը կորցնում է իր գերիշխանությունը: Օգտվելով ստեղծված իրավիճակից ք.ա. 189թ-ին Մեծ Հայքում անկախ թագավոր է հռչակվում մեծատոհմիկ զորավար Արտաշեսը, Փոքր Հայքում՝ Միրդատը, Ծոփքում՝ Զարեհը, Կոմագենեյում՝ Պտղոմեոսը: Այսպիսով, հայկական թագավորությունները վերականգնում են մեկ տասնամյակ առաջ կորցրած պետական անկախությունը: Հռոմը խրախուսում է այդ գործողությունները և անմիջապես ճանաչում հայկական պետությունների անկախությունը: Ք.ա. 189թ.-ին Արտաշեսը՝ Մեծ Հայքում և Զարեհը՝ Ծոփքում ապստամբություն են բարձրացնում սելևկյանների դեմ և հայտարարում իրենց անկախությունը: Թեպետ թագավոր հռչակվելուց հետո Արտաշեսն իրեն ներկայացրել է, որպես երվանդական արքայատոհմի սերունդ և շարավիղ, բայց նա հիմք է դրել արքայական մի նոր հարստության, որը հենց հիմնադրի անունով էլ կոչվում է: Արտաշեսյան դինաստիան Մեծ Հայքում կառավարել է մոտ 2 դար ք.ա. 189թ.-ից մինչև մեր թվականության առաջին տարին: Այդ շրջանում մեր երկիրը եղել է տարածաշրջանի ամենահզոր թագավորություններից մեկը: Հայոց արքան իր կառավարման սկզբնական շրջանում որոշում է կայացրել ետ նվաճել բռնի խլված հողերը և իրականացնել հայրենիքի վերամիավորումը: Աշխարհագրագետ Ստրաբոնը տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Արտաշեսը արշավել է դեպի Արևելք և հասել Կասպից ծովի ափերը, վերադարձրել Փայտակարանն ու Պարսպատունիքը, հյուսիսում վրացիներից հետ է վերձրել Կղարչքը և Գուգարքը: Վրացական աղբյուրների համաձայն իրենք պարտավորվել են դրամ հատել Արտաշես արքայի պատկերով: Արևմուտքում Արտաշեսը Մեծ Հայքին վերադարձրել է Կառնո երկիրը, Եկեղեք և Դերջան գավառները: Իսկ հարավում սելևկյան Անտիոքոս 4-րդի դեմ մղված երկարատև և համառ կռիվներից հետո՝ Տմորիք երկրամասը: Արտաշեսին այդ ժամանակ չհաջողվեց Մեծ Հայքին միացնել Ծոփքի և Կոմագենեյի հայկական թագավորությունները, չնայած դրան նա աջակցեց այդ տարածքների ընդարձակմանը: Արտաշես Ա-ն կարողացել է իր գավազանի ներքո միավորել Մեծ Հայքի ըստ աշխարհացույցի հայտնի 15 աշխարհներից 14-ը, բացի Ծոփքից, որտեղ Զարեհն էր և փորձեց նա Ծոփքն էլ գրավել, բայց չկարողացավ ու հանդուրժեց Ծոփքի անկախությունը: Այսպիսով Արտաշեսի գործունեության շնորհիվ հայալեզու երկրամասերը վերամիավորվել էին մեկ պետության կազմում՝ Մեծ Հայքի թագավորության մեջ: Պատահական չէ, որ հույն պատմագիրներից Պոլիբիոսը Արտաշեսին անվանել է Արմենիայի մեծագույն մասի տիրակալ, իսկ Ստրաբոնը տեղեկացրել է, թե Հայաստանն աճել է Արտաշեսի ջանքերով և ուստի այստեղ բոլորը միալեզու են: Հայկական հողերը միավորելու քաղաքականությունը իրականացնելու համար Արտաշեսը պետք է հզոր բանակ ունենար: Նա ռազմական բարեփոխումների շնորհիվ կարողացել է ստեղծել հայկական կանոնավոր և լավ զինված բանակ: Այն բաղկացած էր 4 սահմանապահ զորաթևերից, որոնց ղեկավարներն իր որդիներն էին՝ Արտավազդը, Տիրանը, Զարեհը և զորավար Սմբատը: Նրանցից յուրաքանչյուրի խնդիրն էր հակառակորդի հարձակման դեպքում պաշտպանել սահմանի իր մասը և նաև իրականացնել հարձակողական արշավանքներ: Այս զորավարությունների հիմքի վրա էլ հետագայում ստեղծվեցին բդեշխությունները: Նրա կառավարման տարիներին Մեծ Հայքը դարձել էր առաջավոր Ասիայի ազդեցիկ պետություններից մեկը: Հարևան երկրների թագավորները վեճերը լուծելու համար հաճախ դիմում էին մեծ հեղինակություն վայելող հայոց արքայի միջնորդությանը: Հայոց բարեպաշտ արքան ձեռնարկել է տնտեսական, ռազմական, վարչական, մշակութային բարեփոխումներ: Միավորված ու ընդարձակված պետության կառավարումը հեշտացնելու նպատակով արտաշեսն այն բաժանել էր 120 գավառների, որոնք ղեկավարում էին թագավորի նշանակած ստրատեգոսները: Արտաշեսը նոր մայրաքաղաքը կառուցել է արարատյան դաշտում Արաքս և Մեծամոր գետերի միախառնման տեղում, ներկայիս Խոր Վիրապի տարածքում: Նա մահացել է ք.ա. շուրջ 160թ.-ին, 70 տարեկանում: Արտաշեսի մահվան և թաղման ժամանակ բազմաթիվ մարդիկ, նրա սիրելի կանայք, ծառաները ինքնասպան են եղել, չցանկանալով ապրել առանց իրենց սիրելի թագավորի: Արտաշեսի համար շքերթ-թաղում է կազմակերպվել, նրա մարմինը պատել են ոսկեթև պատմուճանով, գլխին թագ դրել, առջևը ոսկյա զենք ու գահը: Թեպետ հայոց թագավորի բարերար ձեռքը չկար հայոց աշխարհի գլխին, բայց բարեփոխումների և գործունեության շնորհիվ Մեծ Հայքը արդեն բռնել էր սրընթաց վերելքի ուղին, որը իր բարձրակետին պետք է հասցներ Արտաշեսի փառահեղ թոռը՝ Տիգրան Մեծը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: