Բերքլի Փիթըգտնվում է հին պղնձի հանքի մեծ փոսում` ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Բուտ քաղաքի մոտ:
Աշխատանքները տեղանքում սկսվել են 1955 թվականին`Atlantic Richfield Company հսկա ընկերության կողմից: Երբ 1982թ—ին հանքը փակվեց, կեղտոտ հողաջուրը սկսեց դանդաղորեն լցվել փոսը: Սկսած 1982թ—ից ջրի մակարդակը բարձրացավ 46 մետրով:
Այս լիճը համարվում է ամենաթունավորն աշխարհում, քանի որ ունի հետևյալ բաղադրությունը` պղինձ, թթուներ, ցինկ, մկնդեղ, արտադրության թունավոր թափոններ: 1995թ.-ին սագերի երամը նստեց լճի ջրի վրա և այլևս չթռավ: Փրկարարները ջրից հանեցին 342 սատկած սագ:
Չնայած լճի ջուրը պարունակում է բազմաթիվ թունավոր նյութեր, որոշ ժամանակ առաջ լճի հատակին հայտնաբերվել են ջրիմուռների և միկրոօրգանիզմների նոր տեսակներ, որոնք առաջացել են կյանքի համար պայքարի արդյունքում: Նրանց կառուցվածքը թույլ է տալիս բավականին լավ զարգանալ նման անբարենպաստ միջավայրում: