Քրիստոնեության ընդունումը Հայաստանում

301թ. Գրիգոր Պարթևը 16 հայ մեծամեծ իշխանների ուղեկցությամբ ուղարկվեց Կեսարիա, որտեղ մեծ հանդիսավորությամբ ձեռնադրվեց Հայոց մեծ եպիսկոպոսապետ կամ կաթողիկոս: Թագավորական բանակն սկսեց ավերել երկրի հեթանոսական մեհյանները, իսկ Կեսարիայից հայրենիք վերադարձած Գրիգորը, որը Լուսավորիչ կոչվեց քրիստոնեության լույսը Հայաստան բերելու համար, Տարոնում ավերեց երկրի ութերորդ նշանավոր՝ Վահագնի մեհյանը՝ հիմք դնելով Հայոց առաջին եկեղեցուն: Բագավան գալով՝ նա Եփրատ (իմացի՛ր Արածանի) գետում մկրտեց Տրդատ Գին ու նրա ընտանիքը, նախարարներին, Հայոց բանակը և հասարակ ժողովրդին: Համաձայն Ագաթանգեղոսի՝ մկրտվածների ընդհանուր թիվը 4 միլիոն 434 հազար էր: Քրիստոնեությունը 301թ. առաջինն աշխարհում հայտարարվեց Հայոց թագավորության պետական կրոն: Քրիստոնեությունը քարոզվելով հայերի համար անհասկանալի հունարենով ու ասորերենով, դժվարությամբ էր թափանցում ժողովրդի մեջ: Կամենալով մեղմել հեթանոսության դիմադրությունը՝ եկեղեցին փոխ առավ մի շարք հեթանոսական ծեսեր ու սովորույթներ, որոնցից է, օրինակ, ընտանի կենդանիների զոհաբերությունը կամ մատաղը, որը ծնունդ է առել անհիշելի ժամանակներում:

Հայաստանում քրիստոնեության ընդունման հետ կապված է սբ. Հռիփսիմեի և նրա կույսերի մահը: Ըստ ավանդույթի, քրիստոնեություն ընդունած աղջիկները, որոնք ծննդով Հռոմից էին, Դիոկլետիանոս կայսեր հետապնդումներից փախչում են արևելք: Նրանք ապաստան են գտնում Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատից ոչ հեռու մի տեղանքում: Տրդատ թագավորը, գերված կույս Հռիփսիմեի գեղեցկությամբ, ցանկանում է նրան կնության առնել, բայց հանդիպելով դիմադրության նրա կողմից և մերժվելով, հրամայում է տաժանակիր մահվան դատապարտել Հռիփսիմեին և նրա ընկերուհիներին: Սակայն նրանցից մեկին,Նունեին, հաջողվում է փախչել Վրաստան և քրիստոնեություն քարոզել այնտեղ: Իր ծավալած գործունեության համար նա հետագայում դասվում է սրբերի շարքը, որպես սբ. Նինո:

Հռիփսիմեականների մահապատիժը մեծ ազդեցություն է թողնում թագավորի վրա և նա ծանր հիվանդանում է: Տրդատի քույրը բազմիցս տեսնում է երազում, որ իր եղբորը բուժում է Գրիգորը, որը գտնվում էր մահապարտների բանտազնդանում: Թագավորին բժշկելու համար նա ազատ է արձակվում և հողին է հանձնում Հռիփսիմեականների սուրբ մասունքները: 66 օրյա քրիստոնեության քարոզից հետո նա լրիվ բուժում է Տրդատին: Ապաքինվելուց հետո թագավորը կնքվում է Գրիգոր Լուսավորչի կողմից և հայտարարում է քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն: Նա ուժ և եռանդ չի խնայում Հայաստանում քրիստոնեության վերածննդի և տարածման համար: Իսկ որպեսզի հեթանոսական ավանդույթներն այլևս չլինեն, Տրդատը Գրիգոր Լուսավորչի հետ միասին, ոչնչացրեց հեթանոսական տաճարները, նրանց փոխարեն կառուցելով քրիստոնեական եկեղեցիներ: 345 թվականին Աշտիշատում բացվում է առաջին Հայ Ազգայինեկեղեցական Խորհուրդ, որի ժամանակ որոշվում է երկրի տարբեր շրջաններում բացել որբատներ, ծերանոցներ, ինչպես նաև հիմնադրել եկեղեցիներ և դրանց կից բացել դպրոցներ: Խորհուրդը նաև արգելք է մտցնում հեթանոսական թաղման արարողությանը, քանի որ քրիստոնյաները հավատում էին անրդշիրիմյան կյանքին: Անուրանալի է հայ քրիստոնեական եկեղեցու դերակատարությունը հայոց պատմության մեջ: Երբ Հայաստանը զրկվեց անկախ պետականությունից, Հայոց եկեղեցին իր վրա վերցրեց հայ մշակույթի պահպանման ու զարգացման ծանրությունը և ազատագրական շարժումները գլխավորելու մեծ առաքելությունը: Դարեր շարունակ այն ժողովրդին դաստիարակել է հայրենասիրության և ազգային գիտակցության ոգով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: