Վիլյամ Սարոյան «Կույրի պատմությունը»

Ամուսինն ու կինն իրենց էշը հեծած լեռնային ճանապարհով դեպի Բիթլիս են ուղևորվում, երբ նրանց դիմաց մի կույր տղամարդ է հայտնվում, ով առաջ էր շարժվում խարխափելով: 

Ամուսինն ասում է կնոջը.

— Աստված քեզ երկու աչք է տվել, իջիր և ոտքով գնա, իսկ կույրը թող էշին նստի: 

Կինը պատասխանում է.

— Կույրը խորամանկ է, արի սուս ու փուս անցնենք կողքով: 

Բայց ամուսինը խղճում է կույրին և շատ է ուզում, որ նա էշով գնա: 

— Տեսնո՞ւմ ես, — ասում է, — ոտքն արդեն վնասել է: Իջիր, թող էշին նստի: 

Կինն էշից իջնում է, և կույրը տեղավորվում է ամուսնու կողը: Կինը ոտքով է գնում, իսկ տղամարդիկ շում են էշը, և նրանք վերջապես քաղաք են հասնում: 

Ամուսինը դիմում է կույրին.

— Հասանք Բիթլիս, հիմա պետք է բաժանվենք, ցա՛ծ իջիր: 

— Իջնե՞մ, — զարմանում է կույրը: — Ինչ է, թե սարերով ուղեկցել եք էշիս, ուզում եք անասունս ինձնից խլե՞լ: 

Կինը զգում է մոտալուտ դժբախտությունն ու հառաչում: 

— Հիմա՛ր ամուսինս, ասում է նա: 

— Իջի՛ր, խնդրում եմ, — կրկնում է ամուսինը, — քեզ խղճացի և էշովս մինչև քաղաք բերեցի: Հիմա քո ճամփով գնա: 

Կույրը սկսում է գոռգոռալ: Մարդիկ են հավաքվում: 

Կույրը իր պատմությունն է պատմում նրանց: Ամուսինը զգում է, որ մարդկանց համակրնաքը ավելի շատ կույրի կողմն է, քան իր՝ ասում է կնոջը.

— Դու ճիշտ էիր, ես սխալ գործեցի, թող էշը նրան լինի, արի գնանք: 

— Ճի՛շտ ես ասում, — պատասխանում է կինը, — գնացի՛նք: 

Այս լսելով՝ կույրն անմիջապես բղավում է.

— Սկզբում ուզում էիր էշս գողանալ, հիմա էլ որոշել ես կնո՞ջս խլել, իսկ կինս ողջ-առողջ տղամարդ է տեսել և այլևս չի՞ ուզում կույր ամուսին ունենալ: 

Կինը վախից նվաղում է: Ամուսնու լեզուն կապ է ընկնում: 

Ամբոխը կույրին է հավատում: Չէ» որ կույր էր: նրան խղճում էին, որովհետև չէր տեսնում: 

Կինը սկսում է լաց լինել: Ամուսինը հրաժարվում է առանց իր կնոջ հեռանալ: 

Եվ գնում են դատավորի մոտ, կույրը բացատրում է, որ ինքն ու իր կինը իրենց էշով Բիթլիս էին գալիս, երբ էշը հանկարծ սկսում է համառել և այլևս առաջ չի շարժվում: Չգիտես որտեղից հայտնվում է այս տղամարդը, ով կարողանում է էշին ենթարկեցնել և իրենց հետ քաղաք է ժամանում, րտեղ սկզբում փորձում է էշին տիրանալ, ապա՝ իր կնոջը: 

Հետո ամուսինն է պատմում ճշմարտությունը՝ անչափ դառնացած և ինքն իրեն անիծելով, որ այդչափ բարի սիրտ ունի: 

Հետո էլ կինն է պատմում ճշմարտությունն ու արտասվում է: 

Դատավորը վճռում է, որ նրանց պատմածից անհնար է գլխի ընկնել, թե ով է ստում՝ կարգադրում է.

— Տարե՛ք և նրանց առանձին սենյակներում փակեք: Ուշադիր հետևեք նրանց, իսկ առավոտյան կզեկուցեք, թե ինչ եք տեսել: 

Հրամանն անմիջապես ի կատար է ածվում: 

Երբ կույրը զգում է, որ մենակ է, սկսում է ժպտալ: Հետո հորանջում է, մկաններն է ձգում, պարում է ու ինքն իրեն ասում.

— Էշի տեր դարձա, եթե կնոջն էլ տիրանամ, կյանքը իմը կլինի: 

Ամուսինը կրկին ու կրկին անիծում է իր հիմարությունը, որ ցանկացել է օգնել կույրին: 

Կինն անվերջ լալիս է

Առավոտյան այս ամենի մասին զեկուցում են դատավորին: Նա կույրին բանտ է ուղարկում: Իսկ ամուսինն ու կինը իրենց էշի հետ հեռանում են: 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: