Կիսամյակային հաշվետվություն
Ես Անիտա Գևորգյանն եմ: Ընդունվելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, չնայած նրան, որ դեռ չենք ուսանում մասնագիտական դասեր, որը ինձ չափազանց շատ էր հետաքրքրում, ոչ պակաս հետաքրքիր են անցնում դասերը: Մինչ ընդունվելս բավականին երկար ուսումնասիրել եմ նմանատիպ ուսումնարանները՝փնտրելով լավագույնը և չեմ սխալվել: Իմ ուսումնարանը յուրահատուկ է, այն միակն է իր դասավանդման մեթոդով և տարբերվող է: Ասածիս վառ օրինակը ըդհանուր պարապունքներն են: Չնայած նրան, որ ինչ-ինչ պատճառներով չեմ կարողացել մասնակցել բոլոր պարապունքներին, ինչի համար շատ ափսոսում եմ, կարծում եմ, որ այն շատ մեծ նշանակություն ունի ՝ նոր ընկերների ձեռքբերման, իմքնաարտահայտման, կոմպլեքսներից ազատման, շփման հարցում…
Հաջորդ առանձնահատկությունը, որ ունի մեր քոլեջը, դա ճամփորդության հանդեպ մեծ սերն է, որը սերմանում է մեր մեջ: Ինչպես նշեցի ճամփորդություններին էլ, ոչ բոլորին եմ կարողացել մասնակցել: Ուրախ եմ, որ կարեղացել եմ մասնակցել Արգածի արշավին և անչափ տպավորված եմ:
Ինչ վերաբերվում է, թե ինչպես են ծողներս վերաբերվում ուսումնարանին, ասեմ որ նրանց էլ ինչ-որ չափով պարզ չէր, թե ինչպես է ընթանալու իմ ուսուցումը, բայց, տեսնելով իմ ոգևորվածությունը և տեսնելով թե ինչպես է ընթանում ուսումնարանում աշխատանքները, ինչպիսի անհատական վերաբերմունք են ցուցաբերում յուրաքանչյուր ուսանողին և նրա խնդրին, նրանք բավականին լավ են տրամադրված: