Բնական աղետներ

Աղետ հին հունարենից թարգմանած նշանակում է նաև հեղաշրջում,մահ: Աղետը դա պատահար է, որն առաջանում է բնական կամ տեխնածին արտակարգ իրավիճակների արդյունքում, իր հետ բերելով մարդկանց մահ:

Երկրաշարժ.

Երկրաշարժ է առաջանում, երբ Երկրի մակերևույթից տասնյակ, իսկ երբեմն էլ հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա տեղի է ունենում ապարաշերտերի տեղաշարժ:

Մի քանի վայրկյանում երկրաշարժը կարող է մեծ քաղաքը վերածել փլատակների կույտի: Ամենաուժեղ երկրաշարժերի ժամանակ գետնի մեջ առաջանում են խոր ճեղքեր (1891 թ-ի հոկտեմբերի 28-ի երկրաշարժի հետևանքով Ճապոնիայի Հոնսյու կղզում առաջացել է 160 կմ երկարությամբ ճեղք), տեղի են ունենում փլուզումներ, փլվածքներ, փոխվում են գետերի հուները, գոյանում նոր ջրվեժներ ու լճեր:Երկրի մակերևույթի այն տեղը, որը գտնվում է երկրաշարժի օջախի վերևում և ամենամոտն է նրան, կոչվում է էպիկենտրոն կամ վերնակենտրոն: Այդտեղ էլ տեղի են ունենում ամենամեծ ավերածությունները: Երկրաշարժի ուժգնությունը գնահատվում է 1–12 բալլային սանդղակով: 1–2 բալլ ուժգնության երկրաշարժը մարդիկ չեն զգում, դրանք գրանցվում են շատ զգայուն հատուկ սարքերով՝ երկրաշարժագրիչներով (սեյսմոգրաֆներով): Ամենաուժեղ երկրաշարժերն ունենում են 10–12 բալլ ուժգնություն և կոչվում են աղետաբեր: Դրանցից են, օրինակ, Տոկիոյի (1923 թ.), Չիլիի (1960 թ.), Տաշքենդի (1966 թ.), Չինաստանի (1976 թ.), Մեխիկոյի (1985 թ.), Սպիտակի (1988 թ.), Ճապոնիայի (1993 թ.), Ինդոնեզիայի (1994 թ.) երկրաշարժերը:

Երկրագնդի որոշ տեղամասերում երկրաշարժերը հաճախակի են և ուժգին, իսկ մյուսներում՝ հազվադեպ և թույլ: Դա պայմանավորված է երկրակեղևի երկրաբանական կառուցվածքի ու զարգացման առանձնահատկություններով: Յուրաքանչյուր օր Երկրագնդի վրա տեղի է ունենում տարբեր ուժգնության ավելի քան 250, իսկ 1 տարում՝ մոտ 100 հզ. երկրաշարժ: Երկրագնդի վրա կան 2 գլխավոր գոտիներ, որտեղ երկրաշարժերն առավել հաճախակի են՝ Խաղաղօվկիանոսյան և Ալպ-Հիմալայան (Եվրոպայի հարավը, Անատոլիան, Կովկասը, Իրանական բարձրավանդակը, Հիմալայները, Հնդկաչինը, Մալայան կղզեխումբը, որտեղ տեղի է ունենում երկրաշարժերի մոտ 20%-ը): Երկրաշարժերի մնացած մասը տեղի է ունենում  խզվածքային գոտիների տարածքներում, Տյան Շանում և Արևելյան Անդրբայկալում:

Երկրաշարժեր լինում են նաև ծովերի ու օվկիանոսների հատակում: Ստորջրյա երկրաշարժերից առաջանում են կործանիչ ալիքներ՝ ցունամիներ, որոնց բարձրությունը հասնում է 35 մ-ի, իսկ տարածման արագությունը կազմում է ժամում 800 կմ: Չիլիի երկրաշարժի ժամանակ ցունամիի ալիքները կտրել են 15 հզ. կմ ճանապարհ ու Չիլիի ափերից հասել մինչև Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի ծովեզերք:

Ուժգին երկրաշարժերը հնուց ի վեր հաճախ են կրկնվել Երզնկայի, Բասենի, Էրզրումի, Մշո, Արարատյան, Շիրակի դաշտերի, Կարսի սարահարթի, Ախալքալաքի բարձրավանդակի, Սյունիքի, Արճեշ-Խլաթի տարածքներում՝ ավերել քաղաքներ ու գյուղեր և խլել հազարավոր մարդկանց կյանքեր: Բազմաթիվ անգամներ ավերվել է Անին (հատկապես 1045, 1132 և 1319 թթ-ին), 893 թ-ի երկրաշարժից կործանվել է Դվինը, 1679 թ-ին ավերվել է Գառնիի տաճարը: 1840 թ-ի Արարատյան երկրաշարժի ժամանակ Արարատ լեռից պոկվել է հսկայական մի լեռնազանգված և փլուզվել Ակոռի գյուղի վրա, իսկ ցնցումներն զգացվել են ողջ Փոքր Կովկասում: Մեծ վնասներ են պատճառել Զանգեզուրում 1308, 1931 (քանդվել է Տաթևի վանքը) և 1968 թթ-ին տեղի ունեցած երկրաշարժերը:  1926 թ-ի Գյումրիի երկրաշարժից ավերվել է 44 բնակավայր: Թվարկված երկրաշարժերի ուժգնությունը կազմել է 8–9, երբեմն՝ ավելի բալլ: 

1988 թ-ի դեկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 11-ն անց 41 րոպեին ամբողջ Հայաստանը ցնցեց ահավոր երկրաշարժը, որի վերնակենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում: Երկրաշարժը, որի ուժգնությունը վերնակենտրոնում գերազանցել է 10 բալլը, իսկ օջախի խորությունը մոտ 12 կմ էր, ուժեղագույնն էր ՀՀ տարածքում երբևիցե տեղի ունեցած երկրաշարժերից և ամենաուժգիններից՝ Հայկական լեռնաշխարում:

Աղետը վայրկյանների ընթացքում հիմնահատակ կործանեց Սպիտակը, ավերեց Գյումրին, Վանաձորը և Ստեփանավանը, մեծ վնասներ հասցրեց Դիլիջանին, Իջևանին, Ալավերդուն, Արթիկին, Ախուրյանին և այլ քաղաքների ու ավանների, ավերեց ավելի քան 350 գյուղ: Աղետի զոհ դարձավ շուրջ 25 հզ. մարդ, իսկ հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան: Քանդվեցին կամ վթարային վիճակում հայտնվեցին շենքեր ու շինություններ Երևանում և նույնիսկ Թբիլիսիում:

Երկրաշարժն ընդգրկեց գրեթե ամբողջ Կովկասը՝ արևմուտքից արևելք  և հյուսիսից հարավ հսկայական մի տարածք:

Երկրաշարժի ավերիչ ուժից պաշտպանվելու նպատակով մարդիկ սովորում են կանխագուշակել երկրաշարժերը: Երկրաշարժագետները զբաղվում են երկրաշարժերի գրանցման, դրանց հաճախության ու հզորության ուսումնասիրման խնդիրներով: Նրանք ստացած տվյալներով ձգտում են կանխագուշակել երկրաշարժերի հավանական տեղն ու ուժգնությունը, խորհուրդներ տալիս երկրաշարժակայուն շենքեր ու շինություններ նախագծելիս: ՀՀ-ում այդ աշխատանքները համակարգվում են ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ճարտարագիտական երկրաշարժաբանության, Երկրաբանական գիտությունների ինստիտուտներում և Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում:

Ցունամի.

Ցունամին, հսկայական չափերի հասնող ջրային ալիքներն են։ Ցունամիները հաճախակի երևույթ են Ճապոնիայում։ Դրանք կարող են պատճառել մեծ ավերածություններ, ինչպես նաև մարդկային զոհեր

Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա ուժեղ երկրաշարժերի հետևանքով։ Ցունամի կարող է առաջանալ նաև հրաբուխների ժայթքումից, գետնի սողանքից և ստորջրյա պայթյուններից։

Ցունամիի ալիքների բարձրությունն իրենց ճանապարհին ցամաքի հանդիպելիս կտրուկ աճում է։

Երկրաշարժի կենտրոնից բոլոր կողմերի վրա, ջրի մեջ նետած քարից հեռացող շրջանագծերի նման, տարածվում են ցունամիի ալիքները։ Բաց ծովում ցունամիի ալիքները նավերի համար գրեթե աննկատելի են։ Բայց երբ ցունամիի ալիքներն իրենց ճանապարհին հանդիպում են մայրցամաքի կամ կղզու, ապա հասնում են 10 մ-ի, իսկ երբեմն էլ՝ ավելի մեծ բարձրության, իսկ ծովախորշ մտնելիս հասնում են 20 մ բարձրության։

Ցունամին տարածվում է հսկայական արագությամբ՝ մեկ ժամում 800 կմ։ Չիլիի Վալդիվյան երկրաշարժի  ժամանակ այդ ալիքները Հարավային Ամերիկայի ափերից ամբողջ Խաղաղ օվկիանոսի վրայով կտրեցին-անցան 15 հազար կմ ճանապարհ և փլվեցին Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի ափերի վրա ու հասան Կուրիլյան կղզիներ։

Ջրհեղեղ.

Ջրհեղեղ – Ջրային տարերքի վտանգավոր երևույթներից են հեղեղները։ Սրանք վարարման մեծ տեսակն են, երբ գետերն ափերից դուրս են գալիս և ծածկում են հովտի ցածրադիր մասերը։ Դա կարող է տեղի ունենալ ուժեղ ձնհալքից կամ տևական անձրևներից: Հեղեղների դեմ պայքարի լավագույն միջոցը ջրամբարների կառուցումն է։ Հեղեղումների պատճառը շատ դեպքերում անտառահատումն է։ Հարյուր հազարավոր հեկտարների վրա բուսականությունը մասայաբար ոչնչանում է, թուղթ ու ցելյուլոզա են արտադրում, որի հետևանքով էլ հողը չորանալով՝ աղետալի չափերով էրոզիայի է ենթարկվում։ Ջրհեղեղը ցամաքի զգալի տարածքների ժամանակավոր ջրածածկումն է որն առաջանում է գետերում,լճերում,ծովերում,ջրի մակարդակի բարձրացման հետեւվանքով։ Ջրհեղեղի հիմնական պատճառներն են տեղատարափ անձրեւվները,փլուզումները եւ այլն։ Ջրհեղեղի կանխարգելման դրանց ազդեցության նվազեցման հիմնական միջոցառումները կրում է ինժիներական եւ ագրոտեխնիկական բնույթ ։ Երբեմն ջրհեղեղների առաջացմանը նպաստող պայմաններ են ստեղծում իրենք՝բնակիչները կատարելով օրինազանց գործողություններ՝ծառահատում ,սելավների վրա շինություների տեղադրում և այլն։ Ջրհեղեղի հիմնական պատճառներն են՝ տեղատարափ , երկարատև անձրևները, ձնհալը, պատվարների ու ամբարտակների ճեղքվածքները, փլուզումները, սողանքները, այլ բնական երեւույթները։ Ջրհեղեղը վնասում է արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառույցներն ու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։ Սովորաբար միջին եւ խոշոր ջրհեղեղների առաջին ժամերին խախտվում է հաղորդակցությունը բնակավայրերում ու նրանց միջև։ Խոշոր ու աղետալի ջրհեղեղների դեպքում ջրի հոսանքներն արմատախիլ են անում ծառեր, քշում քարե պատնեշներ, ոչ մեծ տներ, շրջում տրանսպորտային միջոցներ։ Ջրհեղեղները վտանգավոր են նաեւ այն բանով , որ շենքերն ու կառույցները կորցնում են իրենց ամրությունը։ Փայտյա շինությունները սկսում են փտել, մետաղական կառույցները ժանգոտում են։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: