Երեխաների իրավունքներ

Երեխաներն իրենց տարիքային, մտավոր եւ ֆիզիկական զարգացվածության մակարդակի ուժով համարվում են խոցելի հատուկ խումբ եւ կարիք ունեն մշտական հոգատարության ու պաշտպանության:
Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է, որ երեխան իր անհատականության լիակատար եւ բազմակողմանի զարգացման համար պետք է մեծանա ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո եւ ըմբռնման մթնոլորտում եւ որ, երեխան պետք է պաշտպանված լինի բռնության բոլոր ձեւերից  եւ ունենա Կոնվենցիայում նշված բոլոր իրավունքները:

Երկրի բարեկեցության ամենակարեւոր նախադրյալներից է երեխաների շահերին նպատակաուղղված պետական քաղաքականությունը: 1996 թվականին ընդունվեց «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը, որը հիմք հանդիսացավ Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտանության համակարգի ձեւավորման համար: Օրենքի 1-ին հոդվածը հստակ ամրագրեց, որ պետությունն ելնում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի նախապատրաստման, նրա մեջ հասարակական եւ ստեղծագործական ակտիվության զարգացման, բարձր բարոյական հատկանիշների, հայրենասիրության եւ որպես քաղաքացու դաստիարակման առաջնահերթության սկզբունքներից: Երեխան գտնվում է հասարակության եւ պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:

2002-2003 թվականներին ընդունվեցին երեխաների իրավունքների պաշտանության բնագավառում առանցքային նշանակություն ունեցող «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը։ Առաջին անգամ սահմանվեցին առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական, կազմակերպական հիմքերը, նպատակները, սկզբունքները եւ ձեւերը, ինչպես նաեւ ընտանիքի եւ երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունները, անչափահասների քրեական պատասխանատվության եւ պատժի առանձնահատկությունները։

 

2003 թվականին Հայաստանը Հանրապետությունը ստորագրեց ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի երկու կամընտիր արձանագրությունները։

 

2005 թվականին ընդունվեցին երեխաների իրավունքների հետ սերտորեն առնչվող «Սոցիալական աջակցության մասին», «Պետական նպաստների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքները։

 

Այնուամենայնիվ, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռեւս առկա են մի շարք խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնել են ինչպես  մի շարք տեղական եւ միջազգային կազմակերպություններ, այնպես էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

 

Կարեւորագույն խնդիրներից մեկն երեխայի իրավունքների պաշտպանությունն է՝ 2016 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվեց Երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված ստորաբաժանում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: