Արոմաթերապիա (հոտավետ մոմերի պատրաստում)

Նախապատրաստական աշխատանքներ

1. Բուրումնավետ աշխարհ. արոմաթերապիա

Հնուց հայտնի է, որ հոտերը ակտիվորեն ներազդում են մարդու ենթագիտակցության վրա` առաջացնելով զգացմունքների և հոգեվիճակների մի ողջ ալիք։ Անուշահոտություններով բուժել են դեռևս առասպելական Ատլանտիդայում, իսկ կիրառել` Եգիպտոսում։ Անուշահոտությունների մասին հիշատակումներ կան անգամ 5 հազար տարի առաջ հեքիմների կողմից արված գրառումներում, մինչդեռ «խելահեղ» XXI դարի մարդիկ անքան էլ ուշադրություն չեն դարձնում առողջության և տրամադրության վրա բույրերի ներգործությանը։

Դարերի խորքից

 

Հին եգիպտացիները, հույներն ու հռոմեացիները ողջ կյանքում, նույնիսկ անդրշիրմյան կյանքում չէին բաժանվում անուշահոտություններից։ Բուրմունքներն իրենց ուրույն տեղն ունեին երիտասարդության ու գեղեցկության պահպանման գործում, կրոնական ծիսակարգ մատուցելիս, նույնիսկ հուղարկավորության արարողության ժամանակ։ Բուրմունքների մշակման և օգտագործման առումով առաջնային շարքում Հռոմն էր։ Հռոմեացու «աստվածային մարմնի» տարբեր մասերը օծում էին տարբեր եթերային յուղերով, մահիճը պատում ծաղկաթերթիկներով։ Ամենուր անուշահոտություններ էին խնկարկում, խնջույքների ժամանակ հյուրերին «պատվում» անուշաբույր օծանելիքներով։ Օծանելիքը ոսկու արժեք ուներ, և դրանից օգտվելու իրավունք ստանում էին միայն մեծահարուստները։ Բուրումնավետ յուղերը միայն ճոխություն չէին. դրանք օգտագործում էին հիվանդություններ բուժելու, ծննդաբերությունը խթանելու և ցավերը մեղմելու, հոգեկան անդորրը կարգավորելու, ինչպես նաև օգտագործում էին մոգության մեջ։ Եգիպտոսում, Հունաստանում և Չինաստանում կատարված պեղումների ժամանակ հնէաբանները հայտնաբերել են անուշահոտ յուղերի մնացուկներ, դրանց ստացման ու կիրառման վերաբերյալ մանրամասն գրառումներ։

Արոմաթերապիայի վերածնունդը

XIX դարում դեղաբույսերի և եթերային յուղերի կիրառումը որակում էին որպես հնաոճ հեքիմություն։ Արոմաթերապիային հավատարիմ մնացած բնագավառներն էին հոգեբուժությունն ու նյարդաբանությունը։ Ֆրանսիացի քիմիկոս Ռենե Հետտոֆոսը յուղաբուժությանը երկրորդ կյանք տվեց, այն էլ պատահաբար։ Փորձերից մեկի ժամանակ նա անզգուշորեն այրեց ձեռքը և ցավից ճչալով` մեխանիկորեն մտցրեց կողքին դրված նարդոսայուղի մեջ։ Ի զարմանս գիտնականի` ցավն անմիջապես անցավ, իսկ ապաքինումից հետո ձեռքին գրեթե սպիներ չմնացին։ Այդ էր պատճառը, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներն Հետտոֆոսը միտք հղացավ նարդոսայուղով մշակել վիրավոր զինվորների վերքերն ու այրվածքները։ Հետագայում գիտնականն իր ողջ կյանքը նվիրեց եթերային յուղերի հատկությունների ուսումնասիրմանը, իսկ բուժման նպատակով յուղերի կիրառումն անվանեց արոմաթերապիա։

Ռենե Հետտեֆոսը և իր հետնորդ ֆրանսիացի բժիշկ Ջոն Վալնեն` մարդու ֆիզիոլոգիայի իմացությունը միավորելով հին աղբյուրներից ստացած տեղեկություններին, ստեղծեցին գիտության նոր ճյուղ` «յուղաբուժություն»։

 

Բյութիարոմաթերապիա. թարմություն, հանգստություն եւ ուրախություն պարգեւող բույրերը

Արոմաթերապիան ալտերնատիվ բժշկության բազմազանության տեսակներից է, որում կիրառվում են եթերային յուղերի օգտակար հատկությունները։ Բույրերն օգնում են կարգավորել էմոցիաները, հիշողությունը, քնկոտության եւ առույգության զգացումները։ Ներկայացնում ենք 10 լավագույն բույրերը, որոնց օգտագործումը կարեւոր է յուրաքանչյուրի համար։

ՆԱՐԴՈՍ։ Նարդոսի եթերային յուղը արոմաթերապիայում ամենաօգտակարն է։ Այն օգնում է հասնել ներքին հարմոնիային, հեռացնում է ընկճախտն ու անհանգստությունը, մտքերին եւ էմոցիաներին պարզություն ու հանգստություն է հաղորդում։ Մասնագետները խորհուրդ են տալիս յուղի 2 կաթիլը հասցնել բարձին։

ՎԱՐԴ։ Գոյություն ունի թեորիա, ըստ որի, վարդն առաջին բույսն է, որից եթերային յուղ է ստացվել։ Ապացուցված է, որ դա տեղի է ունեցել X դարում, Պարսկաստանում։ Այսօր, վարդի եթերային յուղը համարվում է մաքսիմալ «կանացի». բարձրացնում է անձնական սեքսուալության եւ ինքնաբավ լինելու զգացումը, ստիմուլացնում է ստեղծագործական եւ ինտելեկտուալ զարգացումը։ Արոմաթերապեւտները վարդի յուղը խորհուրդ են տալիս ինքնավստահության համար։

ԿԻՏՐՈՆ։ Կիտրոնի յուղը իմունիտետի բնական ուժեղացուցիչն է, որն օգնում է թեթեւացնել գլխացավը, արագ բարձրացնում է տրամադրությունը։ Վառ, դառը եւ առույգացնող բույրը դրդում է ստեղծագործելու եւ ակտիվ գործունեության։ Կիտրոնի բույրը գտնվում է Լուսնի հովանավորության տակ, բարձրացնում է ինտուիցիան եւ իմաստուն երազներ է պարգեւում։ Այս յուղն ամենալավ բնական ադապտոգենն է, որը նպաստում է սոցիալական փոփոխություններին ադապտացվելուն։

ՀԱՍՄԻԿ։ Այս բույրը վաղուց խորհրդավոր, զգացմունքային եւ ինքնավստահ կանանց ուղեկիցն է, սակայն այն նաեւ ակտիվ կիրառվում է բժշկության մեջ։ Արոմաթերապեւտները հասմիկի յուղն օգտագործում են ընկճախտի եւ սթրեսի դեմ պայքարում։ Այն նպաստում է արագ ռելաքսացիային, բարձրացնում է լիբիդոն։ Խորհուրդ է տրվում յուղի մի քանի կաթիլն ավելացնել լոգանք ընդունելիս կամ մարմնի մաշկի համար քսուքի կոմբինացիայում։

ՎԵՐԲԵՆԱ։ Այս բույսի բույրը գրքասերների մեջ ասոցացվում է «Քամուց քշվածների» գլխավոր հերոսուհու հետ. լեգենդար Սկառլետ Օ’Հարան կիտրոնային վերբենայի բույրով օծանելիք է օգտագործել։ Այս բույսի եթերային յուղը բնական աֆրոդիզիակ է համարվում, որը ցանկություն, երեւակայություն եւ զգացմունքայնություն է արթնացնում։ Վերբենայի ներգործությունը միաժամանակ ակտիվացնող ու ստաբիլացնող է, որը բարձրացնում է հոգեբանական կայունությունն ու մտավոր արտադրողականությունը, հարաբերություններում օգնում է շտկել  բոլոր բացթողումները։

ՊԵՏԻՏԳՐԵՅՆ։ Ցիտրուսայինների անհաս պտուղներից եւ բարակ երիտասարդ տերեւներից ստացվող եթերային յուղը բույր-օպտիմիստ է, որն ակնթարթորեն բարձրացնում է տրամադրությունն ու լարում է դեպի կենսահաստատվող լադը։ Պետիտգրեյնի յուղն արոմաթերապիայի պատմության մեջ անվանում էին որպես «ծերության դեմ յուղ» կամ «երիտասարդության էլիքսիր»։ Դեռեւս միջնադարում այն մաշկի խնամքի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է համարվել։ Պետիտգրեյնը հրաշալի եթերային յուղ է նյարդային հյուծվածության, տխրության եւ միայնության դեմ թերապիայի համար։ Նրա բույրը հեռացնում է գերհոգնածության, հոգնածության, ծանրության զգացումը՝ ներուժով եւ էներգիայով լցնելով։

ԵՂԵՎՆԻ։ Եղեւնու բույրն ասոցացվում է ձմեռային տոների անհոգության հետ, սակայն նաեւ սթրեսի դեմ պայքարի լավագույն օգնականն է։ Համարվում է, որ այս եթերային յուղի մի քանի կաթիլը կարող է հատուկ իրադարձության զգացողություն ստեղծել, իդեալական ֆոն ծառայել ինքնաճանաչողության եւ ինքնակատարելության համար, բացել կոմունիկացիոն հնարավորությունները։

ՌԵՀԱՆ։ Ռեհանն այսօր գլխավոր համեմունքային բույսերից է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել Միջերկրական տարածաշրջանի ազգային խոհարարական գլուխգործոցները։ Նրա բույրը պատկանում է ակտիվ տոնիկացնող եթերային յուղերի դասին. պարզեցնում է գիտակցությունը, արագ վերացնում է նյարդայնությունը, թույլ է տալիս վերականգնել նյարդային կայունությունն ու կոնցենտրացիան։ Սա բարդույթների եւ ինքնափլուզման դեմ պայքարի համար լավագույն յուղն է։

ԱՆԱՆՈՒԽ։ Այս բույսի բույրը ելույթների հետ կապ ունեցողների համար լավագույն միջոցն է։ Համարվում է, որ անանուխի եթերային յուղը հանում է լարվածությունը եւ ակնթարթորեն բարձրացնում է ինքնավստահության զգացումը։ Էներգետիկայի առումով այս բույրը նպաստում է թարմանալուն, կենսական ուժերի վերականգնմանը։ Անանուխն օգնում է հաղթահարել հոգեբանական հյուծվածությունը, երկարաժամկետ լարվածության հետեւանքները, ինչպես նաեւ նպաստում է մարդկանց հետ փոխըմբռնմանը։

ԳԱՐԴԵՆԻԱ։ Արոմաթերապեւտները կարծում են, որ գարդենիայի եթերային յուղը բարձրացնում է բնակարանի հարմարավետության ու շքեղության զգացումը։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել օդի թարմացուցիչներում։ Գարդենիայի բույրը լցնում է թեթեւությամբ եւ անվրդովությամբ, վերականգնում է ներքին հարմոնիան եւ նպաստում է հոգեկան հավասարակշռությանը։ Սա բացարձակ կանացի բույր է, որը նրբորեն արձագանքում է լուսնի ցիկլներին. լիալուսնի ժամանակաշրջանում այն լիարժեքորեն բացահայտում է իր հատկությունները։ 

Մոմերի պատրաստման մեր տեսանյութը`

Ֆոտոշարք`

Նախագծի խորհրդատու մեր բնագիտության և էկոլոգիաի ուսուցչուհի Նելլի Գեղամյան։

Տեսանյութի մասնակիցներ՝ Մերի Համբարձումյան, Անիտա Գևորգյան և Լիլիա Սոսոյան։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: