Մեր համատեղ նախագիծը Քոլեջում

Ճամբարի օրերին մենք՝ ես՝ Անիտաս, Լիլիան և Մերին որոշեցինք «Սովորող-սովորեցնող» նախագծով նկարչության դաս իրականացնել քոլեջի Անահիտ Գրիգորյանի 5 տարեկանների մանկապարտեզային խմբում: Ձեզ ենք ներկայացնում այն նախագիծը, որով աշխատել ենք:

Նախապատրաստական աշխատանքներ.

Այցելություն հինգ տարեկանների խումբ.

⁃ Բարև Ձեզ, այսօր մենք եկել ենք «Սովորող-սովորեցնող» ծրագրով ձեր օրը ավելի հետաքրքիր դարձնելու: Նախատեսել ենք նկարչության դասընթաց ամանորյա թեմայով : Նախքան սկսելը խնդրում եմ՝ մի քանի բառով պատմեք, թե ինչպես է անցել ձեր ամանորը:

Նախնական զրույցից հետո անցում աշխատանքային գործընթացի:

1. Երեխաներին նստեցնում ենք սեղանի շուրջը:

2. Բաժանում ենք թղթերն ու մատիտները:

3. Մերին թեման կնկարի մեծ գրատախտակին, իսկ ես ու Լիլիան կշրջենք երեխաների մեջ և կօգնենք նրանց:

4. Նկարներն ավարտելուց հետո երեխաների անունները կգրենք թղթերի հակառակ կողմում:

5. Դասի վերջում երեխաներին հրաժեշտ ենք տալիս և միասին նկարվում իրենց նկարներով:

Դասը ներկայացնող մեր տեսանյութը.

Մեր նախագիծը անցավ շատ ավելի լավ, քան մենք պատկերացնում էինք: Ի զարմանս մեզ՝ երեխաները բավականին խելացի և լսող էին: Անչափ հաճելի էր նրանց հետ աշխատելը:

Մեզ օգնեցին մեր համակուրսեցիները՝ ամբողջ ընթացքում մեզ հետ էր՝ Վաչագան Նահապետյանը, ում շնորհիվ նկարահանվեց մեր տեսանյութերը և նկարները:

Տեսանյութը մոնտաժեց Սամվել Արզումանյանը «Vegas Pro» ծրագրով:

Նախագծի խորհրդատուն մեր մայրենիի ուսուցչուհին էր՝ Թամար Ղահրամանյանը:

Տեսանյութի մասնակիցներ և դասը վարողներ՝ ես՝ Անիտա Գևորգյանս, Լիլիա Սոսոյանը և Մերի Համբարձումյանը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s