Հայկազուն Երվանդականների թագավորություն

Վանի թագավորությանն անկմանը զուգահեռ Հայկական լեռնաշխարհում ձևավորվում է նոր հայկական միասնական թագավորությունը: Լեռնաշխարհի հյուսիսարևմտյան մասում  մ.թ.ա VII դարի կեսերին ձևավորվում է Հայկազունների  նոր  իշխանապետությունը՝ Արմեն Շուպրիան՝ Սկայորդու գլխավորությամբ: Նրա որդի Պարույրին վիճակված էր մասնակցել մ.թ.ա 612 թ.-ին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի գրավմանը և հայկական նոր թագավորության ճաշտոնական հռչակմանը: Արդեն մ.թ.ա VI դարի սկզբին նոր արքայատոհմի նստավայրն է դառնում ՏուշպաՎանը: Պարույր Սկայորդի Հայկազունուն հա­ջորդած թագավորներից նշանավոր էր Երվանդ Ա Սակավակյացը (մ. թ. ա. 580-570- ական թթ.), որի անունով է կոչվել արքա­յատոհմը՝ Երվանդյաններ: Նրա օրոք հա­յոց բանակն ունեցել է 40-հազարանոց հե­տևակ և 8-հազարանոց հեծելազոր, արքունի գանձարանը՝ ավելի քան 3 հազար արծաթ տաղանդ: Պետության մայրաքաղաք է հռչակվել Արմավիրը: Մ. թ. ա. VI դի 70- ական թթին Հայոց թագավորությունը մա­րական հզոր տերության դեմ պայքարում ճանաչել է նրա գերիշխանությունը:

Հերոդոտոսը, վկայակոչելով Հեկատեոս Միլեթացու աշխարհացույցը, մ. թ. ա. VI-V դդում Հայաստանը ներկայացրել է հայերով բնակեցված միաձույլ, ընդար­ձակ երկիր, որն ամբողջությամբ ընդգրկել է Հայկական լեռնաշխարհը: Հայոց հեծյալ և հետևակ զորքերը Տիգրանի ու նրա զորա­վար Եմբասի գլխավորությամբ մասնակ­ցել են Նոր Բաբելոնիայի դեմ Կյուրոս II-ի հաղթական պատերազմին և Բաբելոն քաղաքի գրավմանը (մ. թ. ա. 538/537):

Տիգրանին հաջորդել է Վահագն որ­դին, որի օրոք (մ. թ. ա. մոտ 524-515) Հայաստանը հավանաբար եղել է Աքեմե­նյան աշխարհակալությանը ենթակա վարչամիավոր՝ սատրապություն: Դարեհ l Աքեմենյանի գահակալման (մ. թ. ա. 522-486) սկզբին, ի թիվս բազմաթիվ երկրների, Հայաստանը նույնպես ապս­տամբել է պարսից գերիշխանության դեմ: Սակայն մ. թ. ա. 522-520-ին հայերը միայն հինգերորդ ճակատամարտից հե­տո են ընդունել Դարեհ l-ի գերիշխանու­թյունը: Այդ իրադարձությունների մասին է Դարեհ l-ի Բեհիսթունյան եռալեզու ար­ձանագրությունը, որտեղ հին պարսկերենով Հայաստանն անվանվում է Արմինա, էլա­մերենով’ Հարիմինույա, աքքադա-բաբելոներենով’ Ուրաշտու (Ուրարտու):

Մ. թ. ա. V դի 1-ին քառորդին Հայաս­տանը հիշատակվում է որպես Աքեմե­նյան տերության առանձին (ըստ Հերոդոտոսի’ XIII) սատրապություն, որտեղ շա­րունակում էին իշխել (իբրև սատրապթագավորներ) Հայկազուն Երվանդունիները: Մ. թ. ա. 331-ի հոկտ. 1-ին Ալեք­սանդր Մակեդոնացու դեմ Գավգամելայի ճակատամարտում Դարեհ III Կոդոմանոսի պարտությունից հետո նրա բանա­կում կռվող Մեծ Հայքի զորքերըսատ­րապ ՕրոնտեսԵրվանդ Գի (մ. թ. ա. 336-մոտ 300), և Փոքր ՀայքինըՄիթրաուստեսի գլխավորությամբ, վերադարձել են Հայաստան և հռչակվել իրենց երկր­ների անկախ թագավորներ: Երկու երեք տարի անց Ալեքսանդրի զորաբանակներից մե­կը Մենոն զորավարի գլխավորությամբ ներխուժել է Հայաստանփորձելով զավթել Սպերի (Բարձր Հայքի նահանգ) ոս­կեբեր հանքերը: Ստրաբոնի վկայու­թյամբ՝ հայերը ոչնչացրել են Մենոնի բա­նակը, իսկ զորավարին՝ «խեղդամահ արել»: Դրանից հետո Ալեքսանդրը նոր զորք չի ուղարկել Հայաստան:

Ալեքսանդր Մեծի արշավանքներից հետո Առաջավոր Ասիայում սկզբնավոր­վել է հելլենիզմի (հունականություն) ժա­մանակաշրջանը, իսկ տեղական և հունական մշա­կույթների սերտաճմամբ ստեղծվել է հելլենիստական մշակույթը: Հայաստանում այն տևել է գրեթե վեց դար:

 Ալեքսանդր Մակեդոնացու մահվանից (մ. թ. ա. 323) հետո նրա հսկայածավալ տերությունը բաժանվել է 3 մասի: Առա­ջավոր Ասիայի երկրներում թագավոր է հռչակվել Սելևկոս I Նիկատորը (մ. թ. ա. 312-280)’ հիմնադրելով Սելևկյանների պետությունը: Վերջինս փորձել է տիրա­նալ նաև Մեծ Հայքին: Սակայն Երվանդ Գ արքան կարողացել է պաշտպանել իր երկրի անկախությունը: Ավելին, Երվանդ Գ-ի ռազմական օգնությամբ Փոքր Հայքը, Կապադովկիան և Պոնտոսը նույնպես հռչակվել են անկախ թագավորություններ: Փոքր Հայքում Միթրաուստեսին հա­ջորդել է Արիակեսը, որի իշխանությունը տարածվել է մինչև Սև ծովի ափերը:

Մեծ Հայքի թագավորության մաս է կազմել նաև անդրեփրատյան Կոմմագենե երկիրը: Մ. թ. ա. 226-ին Ծոփքի ու Կոմմագենեի հայոց կուսակալ Շամ (Սամոս) Երվանդունին հռչակվել է թագավոր: Շամը կառուցել է Կոմմագենեի Սամոսատ (Շամշատ) մայրաքաղաքը և հատել դրամներ, որոնք մեզ հասած հայկական առաջին արքայական դրամներն են: Մինչ այդ դրամներ թողարկած Երվանդ Բ-ն և Տիրիբազը եղել են սատրապական Հայաստանի կառավարիչներ:

 Մ. թ. ա. 240-ին Շամին հաջորդել է որդին՝ Արշամը, որը հիմնել է Արշամաշատ քաղաքը (հետագայում՝ մայրաքաղաք) Ծոփքում և Արշամեա անունով երկու քաղաք՝ Կոմմագենեում: Արշամից հետո Սելևկյանների միջամտությամբ Ծոփք-Կոմմագենեի միացյալ թագավորությունը տրոհվել է Ծոփքի և Կոմմագենեի առանձին թագավորությունների: Մ. թ. ա. III դ-ի վերջին Սելևկյանները նվաճել են Կոմմագենեն ու հպատակեցրել Ծոփքը, իսկ Քսերքսես ար­քային՝ մ. թ. ա. 201-ին դավադրությամբ սպանել: Սելևկյան Անտիոքոս III Մեծ ար­քան Կոմմագենեում կուսակալ է նշանակել հույն զորավար Պտղոմեոսին, Ծոփքում՝ հայազգի Զարիադեսին (Ձարեհ):

Մ. թ. ա. մոտ 220-201-ին Մեծ Հայքում թագավորել է Երվանդ Դ Վերջինը, որն Ախուրյանի և Երասխի միախառնման վայրում հիմնադրել է Երվանդաշատ նոր մայրաքաղաքը, նրանից քիչ հյուսիս՝  Երվանդակերտ թագավորական դաստակերտն ու Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ա­փինԲագարանը, որը Մեծ Հայքի հոգևոր կենտրոնն էրքրմապետի նստավայրը: Հելլենիստական մյուս պետությունների օրինակով, այս­տեղ ևս թագավորի եղբայրր (Երվազը) եղել է գլխավոր քրմապետը, իսկ թագավորին շրջապատել են հեւլենացած վերնախավի ներկայացուցիչները: Գործածվել է հունամակեդոնական տոմարը, արքունիքում և վերնախավի մեջ հարգի է եղել հունական գրականությունը: Բացառված չէ նաև հուն, դպրոցի գոյությունը Արմավիրում: Սելևկյան Անտիոքոս lll-ը Մեծ Հայքը նվաճելու նպատակով պատերազմ է հրահրել իր հայ զորավար Արտաշեսի ու Երվանդ Դ-ի միջև: ճակատամարտում Երվանդի բանակը պարտվել է, ինքը’ զոհվել: Բագարանը գրավելիս սպանվել է նաև գերագույն քուրմ Երվազը’ Երվանդ արքայի եղբայրը: 

 Ստրատեգոսներ (նահանգապետ) Արտաշեսի (Մեծ Հայքում) ու Զարեհի (Ծոփքում) միջև բաժանված Հա­յաստանում հաստատվել է Սելևկյանների գերիշխանությունը, և մ. թ. ա. 201-ից Հայկազունների Երվանդյան ճյուղը կորց­րել է իր իշխանությունը:

Հայկազուն Երվանդյան արքայատան օրոք զարգացել են երկրի տնտեսու­թյունն ու հելլենիստական մշակույթը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: