Հայոց ծագումնաբանություն

Մենք՝ հայերս, աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկն ենք: Եւ հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչպես է ձևավորվել հայկական էթնիկ միավորումը: Այս հարցի պատասխաններն ստանալու համար, այս նյութում ես կանդրադառնամ՝ հայ ժողովրդի ծագման մասին հիմնական տեսություններին, հայերը որպես հնդեվրոպացի, և մեր ձևավավորման հիմնական տարածքին:
Հին ու միջին դարերում հայերի ծագման վերաբերյալ գրի են առնվել մի շարք ավանդազրույցներ և տեսություններ, որոնցից ավելի հայտնի են՝ ասիանիկ, բալկանյան տեսությունները և հայկական, հին եբրայական, վրացական, հունական, արաբական ավանդազրույցները: Բայց իհարկե բացի սրանցից կան նաև ուրիշները, որոնք չունեն սկզբնաղբյուր և կրում են նույն իմաստը: Իսկ ինչ վերաբերվում է հայերին ու հնեվրոպական նախահայրենիքին, ըստ մի քանի տվյալների, նախահայրենիքը մեկ եղել է Եվրոպայի հարավարևելյան մասում, 2. հայերը  Բալկանյան թերակղզուց գաղթել են դեպի Ուրարտու, այն գրավել, ստեղծել պետություն 3. հայերը հնդեվրոպացի չեն եղել, մենք առաջացել ենք ասիական ցեղերից, բայց 4. Ք.ա. 5-4-րդ հազարամյակներում Հայկական լեռնաշխարհի տարածքում գտնվել է հնդեվրոպապական նախահայրենիքը, մենք կազմել ենք այդ ժողովրդի մի մասը, հետո արդեն սկսել առանձնանալ և կազմավորվել:

Հայկական ավանդազրույց:
Հայոց ծագումնաբանության մասին հայկական ավանդազույցը մեզ է հասել շնորհիվ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»: Այստեղ առանձնանում են ժամանագրական երկու փուլ՝ նախաքրիստոնեկան և քրիստոնեական: Առաջին՝ նախաքրիստոնեական փուլը, արդեն պարզ է, թե որ ժամանակներում է ստեղծվել և գույություն ունեցել: Որի համաձայն հայերը սերվել են աստվածազուն Հայկ նահապետից, որն առաջին արարչագործ աստվածների հսկա որդիներից էր: Ահա թե ինչպես է ներկայացվում հայոց նախնու ծագումը Մովսես Խորենացին. «Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդըՍրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը»..: Ք.ա. III հազարամյակի շումերաաքքադական սեպագիր արձանագրությունների շնորհիվ, տեղեկանում ենք, որ Հայկը իմաստության և տիեզերական ջրերի Հայ(ա) աստծո որդին էր։ Հայ(ա) աստվածը հնագույն աղբյուրներում մեծարվում է «տիրակալ երկրի», «արարչագործ» և այլ տիտղոսներով: Նրա պաշտամունքը կապվում էր Հայկական Լեռնաշխարհի՝ Եփրատ և Տիգրիս գետերի ակունքների հետ, որտեղից էլ պատկերվում էր որպես այդ գետերը սկզբնավորող:
301թ. քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց որպես պետական կրոն, որից հետո նախաքրիստոնեական ամեն բան մնաց անցյալում: Համաձայն այս փուլի, հարմարեցվելով Աստվածաշնչի պատկերացումներին, համաշխարհային ջրհեղեղից հետո ողջ մարդկությունը սկզբնավորվեց Նոյի երեք որդիներից՝ Հաբեթից, Քամից և Սեմից: Ըստ ավանդության քրիստոնեացված տարբերակի Հայկ նահապետը համարվում է Հաբեթի ժառանգներից Թորգոմ նահապետի որդին. այդտեղից էլ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «Թորգոմյան ազգ» անվանումները:
Ավանդությունը պատմում է, որ Հայկն իր տոհմով պատերազմել է Միջագետքի բռնակալ Բելի դեմ, հաղթել նրան, և ի նշանավորումն դրա այդ օրվանից հայերը սկսել են հաշվել Բուն Հայոց թվականը ( Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին):
Հայկական ավանդության համաձայն Հայկ նահապետի անունով մեր ժողովուրդը կոչվեց «հայ» և երկիրը` «այաստան», իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի «Արմենիա» և հայերի «արմեն» անվանումները: Ըստ նույն ավանդության Հայկի ու հայկազուն նահապետների անուններով կոչվեցին Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ տեղանուններ (Հայկից` Հայկաշեն, Արամանյակից` Արագած լեռ և Արագածոտն գավառ, Արամայիսից` Արմավիր, Երաստից` Երասխ (Արաքս), Շարայից` Շիրակ, Ամասիայից` Մասիս, Գեղամից` Գեղարքունիք և Գեղարքունյաց ծով, Սիսակից` Սիսական (Սյունիք), Արա Գեղեցիկից` Այրարատ և այլն):

Հին եբրայական ավանդազրույց:
Գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա. I — Ք.հ. I դդ.) «Հրեական հնախոսության» էջերում: Հաղորդման համաձայն «Ուրոսը հաստատեց Հայաստանը»: Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի և մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ: Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է: Ըստ մեկ այլ տեսակետի Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա «Ռուսա Էրիմենայի որդին»: Ասորեստանյան սեպագիր աղբյուրներում «Ռուսա» անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով, իսկ «Էրիմենա» անունը կարող է մեկնաբանվել և° որպես անձնանուն, և որպես ցեղանուն:
Նշվածներից բացի հայերի ծագման մասին պահպանվել են այլ ավանդազրույցներ ևս, որոնք, սակայն, այս կամ այն չափով կրկնում են արդեն հիշատակվածներին, չունեն սկզբնաղբյուրային նշանակություն:

Վրացական ավանդազրույց:
Վրացական ավանդությունը ստեղծվել է հայկականի ազդեցությամբ և գրի է առնվել IX- XI դարերի վրաց հեղինակների կողմից: Ըստ վրացական ավանդության Թարգամոսի ութ որդիներից առաջացան մի շարք ժողովուրդներ. ավագ որդի Հայոսից` հայերը, Քարթլոսից` վրացիները, մյուս որդիներից` կովկասյան մի շարք ժողովուրդներ: Դատելով հատուկ անունների վերջավորություններից` այս ավանդությունն ունեցել է հունական ինչոր սկզբնաղբյուր ևս, որը մեզ չի հասել: Այն որոշակիորեն կրում է կնիքն իր ստեղծման ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակի, երբ հայոց Բագրատունի արքաների ազդեցությունը տարածված էր այսրկովկասյան երկրներում: Դրանով էլ պետք է բացատրել ութ եղբայրներից Հայոսի ավագագույնը լինելու հանգամանքը:

Հունական ավանդազրույց:
Հին Հունաստանում սիրված ու տարածված մի վիպաշարի` արգոնավորդների մասին ավանդության հետ: Վերջինիս համաձայն հայերի նախահայրը և Հայաստանի անվանադիրը Արմենոս Թեսալացին էր, որը Յասոնի և մյուս արգոնավորդների հետ մասնակցել է Ոսկե գեղմի համար կատարված նավարկությանը, հաստատվել Հայաստանում, որն էլ նրա անվամբ կոչվել է «Արմենիա»: Ավանդությունը հաղորդում է, որ նրա նախնական բնակավայրը եղել է Թեսալիայի Արմենիոն քաղաքը: Դատելով փաստերից` հայերի ծագման մասին զրույցը ստեղծվել և արգոնավորդների ավանդությանն է զուգորդվել Մակեդոնացու արշավանքների ժամանակաշրջանում. արգոնավորդների ավանդության մասին պատմող ավելի վաղ աղբյուրներում հայերի ծագման վերաբերյալ տեղեկություն չկա: Ամենայն հավանականությամբ դա ունեցել է նույնպիսի քաղաքական միտում, ինչպիսիք են պարսիկների և մեդացիներ հունական ծագման մասին զրույցները: Ուստի և այս ավանդության առանցքը կազմող տեղեկությունը հայերի հունական ծագման վերաբերյալ չի կարող համարվել արժանահավատ:

Արաբական ավանդազրույց:
Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի` Նոյի որդիներից առաջացած լինելու պատկերացման հետ: Առավել հանգամանորեն այն շարադրված է XII-XIII դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում: Ըստ այդ ավանդության Նոյի որդի Հաբեթ ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Թորգոմ, որի որդին էր Արմինին և որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները: Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին. հետաքրքիր է, որ այն պահպանել է ազգակից հնդեվրոպական ժողովուրդների միասնության շրջանից եկող հիշողությունը:
Պարզ է, որ բացի սրանցից կան նաև այլ  ավանդազրույցներ, բայց եթե այստեղ ինչոր չափով էին կրկնվում, ապա մնացածը կրում են ամբողջական կրկնություն:

          Հիմա անցնենք տեսություններին, որոնցից է հաբեթական կամ ասիանիկ տեսությունը, համաձայն սրա հայերենը ոչ հնդեվրոպական, այլ խառնածին լեզու է, հետևաբար հայերը չեն մասնակցել հնդեվրոպական գաղթին և առաջացել են տեղաբնիկ ասիական ցեղերից: Այս տեսությունը գիտական քննության չի ենթարկվել, և այժմ էլ մերժվում է, քանի որ չեն լինում խառնածին լեզուներ. երկու լեզուների ձուլումից չի առաջանում երրորդը:

          Հույն հեղինակների հաղորդումները հայերի բալկանյան ծագման վերաբերյալ առաջ բերեցին հայերի եկվոր լինելու տեսությունը: Ձևավորվեց մի տեսակետ, ըստ որի հայերը գաղթելով Բալկանյան թերակղզուց` Ք.ա. VIII-VI դարերում մուտք են գործել Ուրարտու, նվաճել այն և վերջինիս անկումից հետո Ք.ա. VI դարում ստեղծել իրենց պետությունը Երվանդունյաց թագավորությունը: Այս տեսակետը, որը չի հիմնվում փաստերի ամբողջության վրա, ճշմարտացի չէ մի շարք պատճառներով, և մինչ օրս մնում է քաղաքական շահարկումների առարկա:

          Հնդեվրոպական նախահայրենիքը Ք.ա. 5-4-րդ հազարամյակներում գտնվել է Առաջավոր Ասիայի հյուսիսում` Հայկական լեռնաշխարհում: Հայերը կազմել են հնդեվրոպական մայր ժողովրդի մի մասը և 4-3-րդ հազարամյակների սկզբներին առանձնացել են: Սկսվել է հայ ժողովրդի կազմավորումը: Այս տեսակետը գնալով ավելի է ամրապնդվում, ինքնըստինքյան հերքվում է հայերի եկվորության հարցը, քանի որ հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է հենց այն տարածքում, ուր կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը:

 Եւ վերջապես հայերենը: Հայերենի զարգացումը բաժանվում է երեք շրջանի՝ գրաբար, կիլիկյան, աշխարհաբար, իր երկու գրական ճյուղավորումներով՝ արևելյան ու արևմտահայերեն, որոնցից արևելյանը բարձրացավ պետական լեզվի մակարդակի։ Հայերենն ունի բազմաթիվ բարբառներ, որոնից շատերն այժմ ձուլվում են համազգային հայերենի մեջ և գնում են դեպի մահացում, ըստ որում, նրանցից մի քանիսն արդեն մահացել են (օրինակ՝ Ագուլիսի, Մեղրու բարբառ և այլ բարբառներ)։ 19-րդ դարի առաջին կեսում, երբ դեռ նոր էր հիմնադրվել համեմատական լեզվաբանությունը, եվրոպական մի շարք արևելագետներ, ուսումնասիրելով հայերենը, ցույց տվեցին, որ այն ևս հնդեվրոպական լեզու