Արշակունիների դինաստիան

Արշակունյաց տոհմի հաստատումը Մեծ Հայքում

Մեծ Հայքը մթ 1 – 51 թթ խառը ժամանակաշրջանում

Արտաշեսյան հարստության վախճանից հետո (մթ I դ սկիզբ) Մեծ Հայքում քաղաքական ազդեցության համար մրցակցել ենՀռոմն ու Պարթևների թագավորությունը։ Պարթև Արշակունիները ջանացել են Հռոմին դուրս մղել Մեծ Հայքից՝ այնտեղ հաստատելով իրենց տոհմաճյուղի գերիշխանությունը։ Պարթևաց Արտավան III թագավորի որդեգրած քաղաքական այդ ծրագիրը չի իրագործվել, Մեծ Հայքում թագավորող նրա որդիներ Որոդեսն ու Արշակ Ա-ն տապալվել են Հռոմի կայսր Տիբերիոս Կլավդիոս Ներոնի (14-37) միջամտությամբ։ Հայերի դեմ հրահրելով աղվանական, վրացական և հարևան այլ ցեղերի՝ Տիբերիոսը 36-ին Մեծ Հայքի գահը հանձնել է Իբերիայի թագավոր Փարսամանի եղբորը՝ Միհրդատին։ Նույն կայսեր համաձայնությամբ 37-ին Մեծ Հայքի Գոդերձական գավառը միացվել է Իբերիային, իսկ Հայոց Միջագետքը՝ Ադիաբենեին։ Միևնույն ժամանակ,Կոմագենեի և Փոքր Հայքի հայկական թագավորություները Տիբերիոսը վեր է ածել հռոմեական նահանգների։ Տիբերոսի հակահայկական քաղաքականությունը սրել է հայերի դժգոհությունն ու թշնամանքը Հռոմի նկատմամբ, ինչի արդյունքում 37-ին հայերն ապստամբել և զորավար Դեմոնաքսի առաջնորդությամբ գահընկեց արել Միհրդատ Իբերացուն և վտարել երկրից։ Հռոմի նոր կայսր Գայոս Կեսար Գերմանիկոսը (Կալիգուլա) (37-41) ճանաչել է Մեծ Հայքի ինքնուրույնությունը, վերականգնել Փոքր Հայքի և Կոմագենեի թագավորությունները։ Կլավդիոս կայսրը (41-54) Հայքի նկատմամբ շարունակել է Տիբերիոսի քաղաքական գիծը։ 43-ին հռոմեական և իբերական ուժերով նա Մեծ Հայքի գահին դարձյալ դրել է Միհրդատին, որը չի ճանաչվել և հենարան չի գտել հայոց մեջ։ Հայերն անտարբերությամբ են վերաբերվել Միհրդատի սպանությանը (51) նրա եղբորորդու և փեսայի՝ Հռադամիզդիձեռքով։

52 – 66 թթ Պայքար հայոց գահի համար

40-ական թթ ներքին գահակալական կռիվներով զբաղված պարթևական պետությունը ի վիճակի չի լինում միջամտել Մեծ Հայքի գործերին։ Պարթևական պետությունը վերստին հզորանում է Վաղարշ I թագավորի ժամանակ (52-80)։ Մեծ Հայքի նկատմամաբ Վաղարշը շարունակում է Արտավան III-ի քաղաքական գիծը։

Տրդատ Ա-ի կարճատև գահակալությունը

Մեծ Հայքի թագավորությունը I դարի I քառորդում, Արշակունյաց հարստության առաջին գահակալների օրոք

52-ին պարթևական բանակը մտնում է Մեծ Հայք և գահ բարձրացնում Վաղարշի կրտսեր եղբայր Տրդատին։Արտաշատ և Տիգրանակերտ մայրաքաղաքներն ընդունում են Տրդատին, Իսկ Հռադամիզդը փախչում է Վիրք։ Սակայն զորքի մեջ համաճարակ սկսվելու և 53-ի խստաշունչ ձմռան պատճառով Տրդատը ետ է քաշվում Ատրպատական։ Հռադամիզդը, օգտվելով ընձեռված հնարավորությունից, կրկին մուտք է գործումԱրտաշատ, սակայն հայերը զենքի ուժով վտարում են նրան և 54-ին հրավիրում Տրդատին։ Հռոմի նոր կայսրՆերոնը (54-68), պարթևների դեմ ապստամբության դրդելով Վրկանաց երկիրը և Վաղարշի դեմ հանելով գահի նոր հավակնորդի, 54-ին Արևելք է ուղարկում խոշոր բանակ (24.000 զինվոր)՝ Ասորիքի կուսակալՈւմիտիոս Կվադրատոսի և Գնեոս Դոմետիոս Կորբուլոնի առաջնորդությամբ, որին պետք է միանայինԿոմագենեի, Պոնտոսի, Փոքր Հայքի և Ծոփքի զորքերը։ Վաղարշ I-ը ստիպված 55-ին հաշտություն է խնդրում Ներոնից՝ Հռոմ ուղարկելով մի քանի փառատենչ Արշակունի իշխանների։ Սակայն Տրդատը չի հեռանում Մեծ Հայքից և շարունակում է գահակալել։ Հռոմի Ներոն կայսրը Կորբուլոնին հրահանգում է տապալել Տրդատի իշխանությունը։

Տիգրան Զ

58-ի գարնանը Կորբուլոնի բանակը (30.000 զինվոր) ներխուժում է Մեծ Հայք, որի հյուսիսային գավառները մինչ այդ ասպատակել էին իբերական զորքերը։ Զրկվելով Վրկանաց երկրի դեմ պատերազմող Վաղարշի օգնությունից՝ Տրդատը նահանջում է Ատրպատական։ Անպաշտպան Արտաշատ մայրաքաղաքը գրավելուց և կործանելուց հետո Կորբուլոնը Տարոնով մտնում է Աղձնիք և գրավում Տիգրանակերտ քաղաքը։ 60 թվականին նվաճված Մեծ Հայքում թագավոր է նշանակվում Տիգրան Զ-ն։

Հռանդեայի հաշտությունը

61-ին Վաղարշ I-ը Գերագույն ժողովում Տրդատին թագավոր է պսակում և պարթևական ուժերը կենտրոնացնում Հռոմի և նրա դրածո Տիգրան Զ-ի դեմ։ Պարթևական զորքերի մի մասը Տրդատի առաջնորդությամբ մտնում է Մեծ Հայք։ Նույն 61-ի ամռանը հռոմեական մի մեծ զորաբանակ Կապադովկիայի կուսակալ Կեսենիոս Պետոսի հրամանատարությամբ շարժվում է Մեծ Հայքի դեմ՝ այն նվաճելու մտադրությամբ։ Կապադովիկիայում ձմեռելուց հետո, 62-ի գարնանը հռոմեական բանակը ներխուժում է Մեծ Հայք և ճամբարումԱրածանու ափին, Ծոփաց նահանգի Հռանդեա (հայ. Եռանդ) կոչվող ամրացված վայրում։ Հայ-պարթևական միացյալ ուժերը խորտակում են Հայկական Տավոսի լեռնանցքները պաշտպանող հռոմեական պահակակետերը և արագ ռազմերթով պաշարում Պետոսի բանակի ճամբարը՝ հարկադրելով վերջինիս հանձնվել։ Կարճատև բանակցություններից հետո, որը վարում էր հայ-պարթևական միացյալ ուժերի սպարապետ Վասակը, Պետոսը հաշտություն է խնդրում, զինաթափվում և, հանձնելով գերիներին ու կողոպտված ռազմավարը, հապճեպորեն նահանջում։

Տրդատ Ա-ի ուղևորությունը Հռոմ և հաստատումը Մեծ Հայքի գահին

64-ին Արևելք է ժամանում հռոմեական նոր զորաբանակ՝ Կորբուլոնի առաջնորդությամբ, որը նույն Հռանդեա վայրում բանակցություններ է վարում Տրդատի հետ, ինչի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվում, որ Տրդատը մեկնի Հռոմ և իր թագն անձամբ ստանա կայսրից։ 65-ին մեծ շքախմբով (3000 մարդ) Տրդատը ճանապարհվում է Հռոմ, ուր ճոխ հանդիսավորությամբ թագադրվում և 66-ին վերադառնում ու խաղաղությամբ թագավորում է Մեծ Հայքում։ Տրդատ Ա-ի գահակալությամբ Մեծ Հայքում վերջնականապես հաստատվում է Արշակունիների թագավորական ճյուղը։

Արշակունյաց գահալությունը Մեծ Հայքում (66 – 428)

Տրդատ Ա (52– մոտ 75)։ Պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ–ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ Ա–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։ 52–ին Մեծ Հայքն ազատագրել է հռոմեական զավթիչներից։ 54–ին Տրդատ Ա հաստատվել է հայկական գահին, որով փաստորեն տապալել է հռոմեական երկարամյա տիրապետությունը Մեծ Հայքում, և այնտեղ հիմնադրվել է հայ Արշակունիների արքայատունը։ Տրդատ Ա–ին տապալելու և Հայաստանըվերանվաճելու մտադրությամբ, հռոմեական զորքերը 58–ի գարնանը Կարին–Կարս–Արտաշատ ուղիով ներխուժել են Մեծ Հայք։ Տրդատ Ա, օգնություն չստանալով Վաղարշ Ա–ից, մարտերով նահանջել էԱտրպատական։ 59–ի գարնանը հռոմեական զորքերը գրավել, ավերել և հրկիզել են Արտաշատը։ ՆվաճվածՄեծ Հայքի գահին դրվել է հռոմեական արքունիքի կամակատար Տիգրան Զ։ Վաղարշ I շտապ հաշտություն է կնքելՎրկանաց աշխարհի հետ և ռազմական ուժեր կենտրոնացրել Հայոց միջագետքում։ Վերջինս հարկադրված է եղել Մծբին քաղաքում Վաղարշ Ա–ի հետ ստորագրել զինադադար՝ Տրդատ Ա–ի գահի ներքո Մեծ Հայքի թագավորության անկախությունն ու ինքնուրույնությունը ճանաչելու, այնտեղից իր զորքերը հեռացնելու պայմանով։ Սակայն Ներոն կայսրը չի վավերացրել զինադադարի պայմանները և Արևելք է ուղարկել նոր զորաբանակ։ 62–ի գարնանը Տրդատ Ա–ի և Վաղարշ Ա–ի միացյալ զորքերը շրջապատել են թշնամուզորաճամբարը և լուրջ կորուստներ պատճառել նրան։ Հռոմեացիները խնդրել են հաշտություն, նրանց զորքերը զինաթափվել են, վերադարձրել Հայաստանից կողոպտած ավարը, ազատել գերիներին և խուճապահար փախել Կապադովկիա։ Ներոնի ցուցումով շուտով հռոմեական Արևելքի գլխավոր հրամանատար Կորբուլոնը Տրդատ Ա–ի հետ ստորագրել է հաշտություն, ճանաչել Մեծ Հայքիանկախությունը, պայմանով, որ Տրդատ Ա մեկնի Հռոմ և թագադրվի կայսեր ձեռքով։ 65–ին Տրդատ Ա՝ իր ընտանիքով և 3000 հեծյալ շքախմբով մեկնում է Հռոմ։ Նրան ամենուր ցուցաբերվել է ճոխ ընդունելություն։ Տրդատ Ա Ներոնը թագադրել է Հռոմի ֆորումում, բազմության և զորքի ներկայությամբ։ 66–ին Տրդատ Ա վերադարձել է Հայաստան և օգտվելով խաղաղ ու բարենպաստ պայմաններից, զբաղվել շինարարական աշխատանքներով։ 72–ին և 75–ին Տրդատ Ա հակահարված է հասցրել կովկասյան հրոսակ ցեղերին, որոնք ասպատակել են երկրի հյուսիս–արևելյան շրջանները։ Տրդատ Ա–ի հետագա գործունեության և մահվան տարեթվի մասին տեղեկություններ չեն պահպանվել։

Սանատրուկ (75–մոտ 110)։ Հաջորդել է Տրդատ Ա արքային։ Հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաղաքակորով, կենցաղավարությամբ զուսպ ու չափավոր անձ։ Ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկը գրավել և Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Գուտշմիդը դրանով է բացատրում Աբգարյան արքայացանկի ընդհատման տարիները (91–109)։ Սանատրուկ բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ, զբաղվել շինարարական աշխատանքներով։ Տարոն գավառի արևմտյան կողմում հիմնել է նոր արքայանիստ Մծուրք քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։ Մի վկայաբանության մեջ Սանատրուկը ներկայացվում է իբրև իր Սանդուխտ դստեր և Թադեոս առաքյալի սպանող։ Թաղվել է Արշակունյաց արքայական դամբարանում։ Ըստ Փավստոս Բյուզանդի, IVդ. 2-րդ կեսին, երբ Սասանյան Շապուհ II արքայի զորքերն ավերել են Արշակունյաց դամբարանը, նրանք միայն չեն կարողացել քանդել Սանատրուկի շիրիմը, որը «հսկայաշեն էր, ամրապինդ և ճարտարագործ»։Գահակալել է 88-110 թթ:

Աշխադար (110-113)։ Հաջորդը՝ Տրդատ Ա–ի, որդին՝ Պարթևաստանի Բակուր II թագավորի։ Գահ բարձրացավ Հռոմի և Պարթևաստանի փոխհամաձայնությամբ։ Պարթևաց Խոսրով I թագավորը 113–ին Աշխադարին գահազրկում է և փոխարենը նշանակում նրա եղբայրՊարթամասիրին։ Այս փոփոխությունը դիտելով պայմանախախտություն՝ Տրայանոս կայսրը 114–ին արշավում է Արևելք, նվաճում Պաթևաստանը, գահընկեց անում Պարթամասիրին և Հայաստանը հայտարարում Հռոմի պրովինցիա։

Պարթամասիր (113–114)։ Պարթև Արշակունի արքա Բակուր II որդին։ Առանց Հռոմի գիտության,Պարթամասիրին գահ է բարձրացրել Պարթևաց Խոսրով թագավորը՝ գահընկեց անելով նրա ավագ եղբայր Աշխադարին։ Հռոմի Տրայանոս կայսրը, այդ քայլը դիտելով պայմանագրի խափտում, արշավել է Հայաստանի և Պարթևաստանի դեմ։ 114–ին հռոմեական բանակը Սատաղից ներխուժել է Մեծ Հայքև շարժվել է դեպի Արտաշատ։ Չկարողանալով դիմադրություն կազմակերպել՝ Պարթամասիրը ներկայացել է Տրայանոսին։ Պարթամասիրը գլխից հանել է թագը և դրել կայսեր ոտքերի մոտ՝ այն ետ ստանալու ակնկալությամբ։ Սակայն Տրայանոսը նրան հայտարարել է գահընկեց և Հայաստանը հռչակել նվաճված նահանգ։ Պարթամասիրը, որը ազատ է արձակվել՝ Հայաստանից հեռանալու պայմանով, փորձել է խույս տալ իրեն ուղեկցող հռոմեական հեծելազորից, սակայն ձերբակալվել և գլխատվել է Տրայանոսի հրամանով։

Վաղարշ Ա (116-144)։ Սանատրուկ թագավորի որդին։ 116–ի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքիթագավոր։ Տրայանոս կայսեր արկածախնդիր քաղաքականության ձախողումից և 117 թ. նրա մահից հետո, նոր կայսր Հադրիանոսը հարկադրված է եղել Մեծ Հայքից դուրս բերել հռոմեական զորքերը և ճանաչել Վաղարշի անկախությունը։ Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը, այժմ՝ Էջմիածին։ Վաղարշակին գահընկեց է արել Հռոմի Անտոնիոս Պիոսկայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին։

Բակուր Ա (161-162) : Գահ է բարձրացել Պարթևաց Վաղարշ III թագավորի աջակցությամ, հռոմեական դրածո Սոհեմոս թագավորի տապալումից հետո: Բակուրի մասին տեղեկությունները կցկտուր են: Հռոմեական զորավար Ստատիոս Պրիսկոսըհամառ կռիվնեերով գրավել է Արտաշատը և ձերբակալել Բակուրին: Տրդատ իշխանի գլխավորությամբ հայոց ապստամբությունը Հռոմին հարկադրել է հրաժարվել Մեծ Հայքը Հռոմեական նահանգ դարձնելու մտադրությունից: Մարկոս Ավրելիոս կայսրը հայկական գահը կրկին հանձնել է Սոհեմոսին: Բակուրը եղբոր՝ Միհրդատի հետ տարվել է Հռոմ և որդեգրվել Ավրելյան տոհմում: Բակուրը ձևականորեն շարունակել է կրել «Թագավոր Հայոց Մեծաց» տիտղոսը և համարվել հայկական գահի հավակնորդ:

Վաղարշ Բ (186–ից – մոտ 198)։ Ենթադրվում է, որ Վաղարշ Ա–ի սերնդից էր։ Հռոմի դրածո Սոհեմոսի մահից հետո, օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից, Վաղարշ Բ երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ 193–ին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Հայերին սիրաշահելու և հայ–պարթևական հնարավոր դաշնակցությունը կանխելու նպատակով, կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ, ըսն որի, Մեծ Հայքից դուրս են բերվել հռոմեական զորքերը, Հռոմը պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին՝ կովկասյան լեռնանցքները հրոսական ցեղերի ներխուժումից պաշտպանելու համար։ Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանդական արքայատունը։ Վաղարշ Բ նետահար զոհվել է Կովկասի լեռնաբնակների դեմ հաղթական կռիվներից մեկում։

Խոսրով Ա Մեծ, Քաջ (198– 259)։ Հաջորդել է հորը՝ Վաղարշ Բ–ին։ Խոսրովի գահակալման տարիները վիճելի են պատմագիտության մեջ։ Գահակալման սկզբին Խոսրովը անցել է Կովկասյան լեռները, պատժել խազրաց և բասլաց ցեղերն, ապահովել պետության հյուսիսային սահմանները։ Պաշտանելով քրմական դասի շահերը՝ հալածել է քրիստոնեական համայնքներին։ 215–ին Հռոմի հետ բարեկամանալու նպատակով այցելել է Կարակալա կայսրին, ով նրան մահապատժի է ենթարկել:

Տրդատ Բ, Հայոց Արշակունի թագավոր, ով թագավորել է 217-252 թթ.: Չդիմանալով հզորացող Սասանյանների հարձակումներին հեռացել է Հռոմեական կայսրություն:

Խոսրով Բ, հայոց թագավոր 279-287 թթ.: Հռոմեացիների օգնությամբ նվաճելով երկիրը, սպանվել է 287 թ-ին: Նրան փոխարինել է որդին` Տրդատ Գ Մեծը:

Տրդատ Գ Մեծ (287– մոտ 330)։ Կրթվել և դաստիարակվել է հռոմական արքունիքում։ Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում և Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։ 287–ին Հռոմեական կայսր Դիոկղետիանոսը նրան ճանաչել է Հայոց թագավոր։ Հռոմեական զորքերի աջակցությամբ Տրդատ Գ–ն Մեծ Հայքից դուրս է մղել պարսկական նվաճողներին և հաստատվել հայրենի գահին։ Գահակալման առաջին տարիներին հալածել է քրիստոնեության հետևորդներին։

Քրիստոնեությունը պետական կրոն Մեծ Հայքում

Քրիստոնեության պետական հռչակման և հայոց դարձի պատմությունը մեզ փոխանցում են 5-րդ դարի պատմիչներ Ագաթանգեղոսը և մասամբ Մովսես Խորենացին ու Փավստոս Բուզանդը: Համաձայն պատմիչների` Սուրեն Պարթևը, որ հետագայում անվանվեց Գրիգոր Լուսավորիչ, որդին էր Տրդատ Մեծիհորը` Խոսրով արքային դավադրաբար սպանած Անակ Պարթևի: 287 թ., երբ Տրդատը հռոմեական զորքերի ուղեկցությամբ Մեծ Հայք է գալիս հոր գահը վերադարձնելու` նրան է միանում նաև երիտասարդ Գրիգորը` դառնալով արքայի հավատարիմ զինակիցը: Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո, սակայն, Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն: Գրիգորը, ով Կեսարիայումքրիստոնեական կրթություն էր ստացել, հրաժարվում է կուռքին զոհ մատուցել, ինչի համար արքան հրամայում է ենթարկել նրան 12 տեսակի տանջանքի: Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (Խոր Վիրապը), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի: Գրիգորին բանտարկելուց հետո Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար: Դեպքերից մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ. Ագաթանգեղոսը գրում է.

Տրդատը սկսեց մոլեգնել ու ինքն իրեն ուտել և բաբելացիների Նաբուգոդոնոսոր արքայի նման մարդկային բնությունից դուրս գալով` վայրենի խոզերի կերպարանքով, իբրև նրանցից մեկը, գնաց նրանց մեջ բնակվելու:

Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի և հատկապես նրանցից ամենագեղեցիկի` Հռիփսիմեի սպանությունն էր: Վերջինս քարկոծվելով սպանվել էր` արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար: Շուտով Տրդատի քույրը`Խոսրովիդուխտ, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, որին վիրապից հանելով բերում են Վաղարշապատ: Արքունիքը մեծ պատվով է դիմավորում Գրիգորին: Վերջինս նախ հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում (Առաջավորաց պահք) և աղոթքով ապաքինում արքային: Այնուհետև Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը և քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի կառուցման վայրը: Ապա Գրիգորը Տրդատի գործակցությամբ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում: Հետագայում Տրդատ Մեծը ավագանու որոշմամբԳրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա` եպիսկոպոս ձեռնադրվելու: Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում [[Էջմիածնի Մայր Տաճար]ի կառուցմանը: Տրդատ Գ Մեծի հրովարտակով քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն:

Տրդատ Գն և Շապուհ Բն

Պարսկաստանում Շապուհ II–ի գահակալմամբ կրկին սրվել են հայ պարսկական հարաբերությունները։ Վերջինիս հաջողվել է Տրդատ Գ–ի դեմ հանել նրա քաղաքականությունից դժգոհ նախարարներին և Հյուսիսային Կովկասի ցեղերին։ Սակայն Տրդատ Գ նախ հաշվեհարդար է տեսել ապստամբ նախարարների հետ, ապա Գարգարացվոց դաշտում հաղթանակ ճակատամարտ տվել հյուսիսային ցեղերին։ Հռոմեական կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ սահմանային շրջաններում հաջող մարտեր է վարել նաև պարսկական զորքերի դեմ։ Տրդատ Գ թունավորվել է թշնամի նախարարների ձեռքով։ Հայկական եկեղեցին նրան դասել է սրբերի կարգը։ Տրդատ Գ Արշակունյաց Հայաստանի պետական և քաղաքական խոշոր գործիչներից է։ Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության տարածքային ամբողջությունը, քաղաքական ամուր դաշինք կնքել Հռոմեական կայսրության հետ, ճնշել նախարարների անջատական ձգտումները և ստեղծել կենտրոնացված ուժեղ պետություն։

Խոսրով Գ (330 – 338)։ «Խոսրով Մեծի թոռը, քաջ և հզոր Տրդատ թագավորի որդին» (Բյուզանդ, Գ, գ): «Կոտակ» պահլավերեն բառ է, նշանակում է «մանուկ, երեխա, փոքր»: Խորենացին (Գ, ը) նրան կոչում է հայերեն բառով` Փոքր և շեշտում է նրա կարճահասակ լինելը: Հաջորդել է հորը՝ Տրդատ Գ Մեծին։ Վերջինիս մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հյուսիս–արևելյան կուսակալ Սանատրուկ Արշակունին։ Պարսից Շապուհ II արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ բդեշխ Բակուրը։ Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը; բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ուՄանավազյաններին, բռնագրավեց նրանց կալվածները։ Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։ Հայաստանից Հռոմի ուժերի հեռանալուց հետո Շապուհի սադրանքով Սանատրուկ–Սանեսյանը կովկասյան բազմաթիվ ցեղերի ուժերով մտավԱյրարատ, գրավեց Վաղարշապատը և շուրջ մեկ տարի տիրեց ամբողջ երկիրը։ Սանատրուկի զորքերը բանակեցին Արագածոտնի Ցլու գլուխ կոչված լեռան վրա, իսկ ինքը հեծելագնդով նստեց Վաղարշապատում։ Խոսրովը կաթողիկոսի հետ փակվել էր Կագովիտ գավառի Դարույնք ամուր բերդում։Վաչե Մամիկոնյանը գումարեց Խոսրովին հավատարիմ նախարարների զորքերը, հանկարծակի գրոհով ոչնչացիեց Ցլու գլխի բանակը, ապա անսպասելի հարձակումով գրավեց Վաղարշապատը և Օշականի առապարում տեղի ունեցած ճակատամարտում հաղթեց ու գլխատեց Հայոց գահի հավակնորդ Սանատրուկին։ Խոսրովը Օշականը պարգևեց այդ ճակատամարտում վճռական դեր խաղացած Վահան Ամատունուն։ Նա կալվածներով ու մեծամեծ այլ պարգևներով վարձատրեց նաև սպարապետին և մյուս հավատարիմ նախարարներին։ Հազարապետության գործակալությունը հանձնեցԱրշավիր Կամսարականին, վախճանված Մանաճիհրին փոխարինեց որդին՝ Զորա Ռշտունին, Գուգարաց Միհրան բդեշխին՝ Խորխոռունյաց նահապետ Գարջույլ մաղխազը։ Երկիրն առժամանակ խաղաղվեց, և Խոսրովը զբաղվեց շինարարական գործերով։ Հիմնեց Դվին քաղաքը և այնտեղ տեղափոխեց արքունիքը։ Տնկեց Տաճար մայրի և Խոսրովակերտ արգելանոց–անտառները, որոնք եղել են արքայի ու ազնվական դասի, ինչպես որսազվարճության, այնպես էլ ռազմական ուսուցման վայրեր։ 337–ին Շապուհ II–ի բանակը շրջապատեց Մծբինը, իսկ մի այլ զորամաս Հեր–Զարևանդով խորացավ Հայաստան։ Խոսրովը Բզնունյաց նախարար Դատաբեին հանձնարարեց դիմադրել թշնամուն և խափանել նրա առաջխաղացումը։ Սակայն Դատաբեն անցավ Պարսից կողմը։ Վաչե Մամիկոնյանը և Վահան Ամատունին 30 հազար զորքով Վանա լճի հյուսիս–արևելյան ափին, Առեստ ավանի մոտ տված ճակատամարտում, հաղթեցին թշնամուն և ազատագրեցին երկիրը։ Դատաբեն և նրա տոհմը ոչնչացրեցին, կալվածները վերածվեցին արքունի սեփականության։ Դրանից հետո Խոսրովը օրենք սահմանեց, որպեսզի հազար և ավելի զինվոր ունեցող աշխարհատեր նախարարներն ապրեն արքունիքում՝ թագավորի հսկողության ներքո։ Խոսրովը խզեց հարաբերությունները Սասանյան Իրանի հետ և ավելի մերձեցավ կայսրությանը։ Շուտով Շապուհը խոշոր բանակով դարձյալ ներխուժեց Հայաստան։ Հայկական բանակը նրա առաջխաղացումը կասեցրեց խոշոր զոհերի գնով։ Մարտում զոհվեցին սպարապետ Վաչե Մամիկոնյանը և ուրիշ մեծամեծ իշխաններ։ Խոսրովը վախճանվեց Դվինում, իսկ շիրիմն ամփոփվեց հայ Արշակունիներիտոհմական գերեզմանոցում։

Տիրան (ծն.թ.անհայտ–մոտ 358), Հայոց թագավոր 338–350–ին։ Հաջորդել է հորը՝ Խոսրով Գ Կոտակին, քաղաքական անբարենպաստ ու խառնակ պայմաններում։ 338 թ–ի գարնանը, երբ Պարսից արքա Շապուհ II–ի զորքերը ներխուժել են Հայաստան, Տիրանը Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևիհետ հարկադրաբար ապաստանել է Բյուզանդիայում։ Գահին վերահաստատվել է 339թ–ի գարնանը՝ Հռոմի Կոստանդիոս I կայսեր օգնությամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել Տրդատորդուն և թոռներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։ Տիրանի գահակալության վերջին տարիներին Հայաստանի քաղաքական կացությունը բարդացել է՝ կապված նոր պարսկա–հռոմեական հակամարտությունների հետ։ 345–ի պարսկա–հռոմեական պատերազմի ժամանակ Տիրանը դաշնակցել է հռոմեացիներին։ 350–ին, օգտվելով Հռոմեական կայսրության արևմուտքում ծագած պատերազմից, Շապուհ II ներխուժել է Հայաստան, խարդախությամբ ձերբակալել և կուրացրել է Տիրանին, ապա տարել և բանտարկել է Տիզբոնում։ Շուտով հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսկական բանակին և Շապուհ II–ին հարկադրել գերությունից ազատել Տիրանին։ Սակայն վերջինս կուրության պատճառով անկարող էր զբաղվել պետական գործունեությամբ, ուստի թագավոր է հռչակվել նրա որդին՝ Արշակ Բ–ն։

Արշակ Բ (350 – 368 թ.)։ Տիրան թագավորի որդին և հաջորդը։ 350 թ–ին Ոսխայի ճակատամարտում հայ–հռոմեական ուժերը հաղթել են Պարսից Սասանյան արքա Շապուհ Բ–ին և հարկադրել գերությունից ազատել Հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին՝ Տրդատը, պատանդ էրԲյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ։ Արշակը չի դարձել նրանց կամակատարը. վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված, Վալենտինիանոս I կայսրը սպանել է նրա պատանդ եղբորը՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվելՄեծ Հայքի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։ Կայսրին իր սպանված եղբոր հարսնացու Օլիմպիային կնության է տվել Արշակին՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմություն։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի Տիրիթ և Գնել որդիներին, Գնելը խախտելով հայրենի ավանդական կարգը, բնակվել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Կվաշ ավանում, կուրացված պապի՝ Տիրանի մոտ, ամուսնացել Սյունիքի նախարար Անդովկի դուստեր՝ Փառանձեմի հետ, զանազան միջոցներով իր շուրջը համախմբել նախարարներին և սեպուհներին։ Գնելի կողմն է եղել նաև Արշակի հոր՝ Տիրանի և Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի համակրանքը։ Զգուշանալով դավադրությունից՝ Արշակն ասպարեզից հեռացրել է թե՛ հորը և թե՛ եղբորորդիներին։ Արշակ Բ-ի գահակալության առաջին տարիներն անցնում են խաղաղությամբ:Հարաբերական այս խաղաղությունը հետևանք էր.առաջին հերթին, պարսից արքունիքի և Հռոմի կայսրության միջև տեղի ունեցած պատերազմների ժամանակավոր դադարի, իսկ Հայաստանը, որ կռվախնձոր էր այդ երկու պետությունների միջև, օգտվում է ստեղծված խաղաղությունից: Կարճատև այդ խաղաղ շրջանն օգտակար էր երկրի ռազմական ուժերը հավաքելու, տնտեսությունը վերականգնելու և շինարարական նոր աշխատանքներ ծավալելու համար:«…և եղև խաղաղութին մեծ ի ժամանակին յայնմիկ. ժողովեցան ամենայն թագուցեալքն, փախուցեալք և կորուցեալք երկիրն հայոց…»,-գրում է Փավստես Բուզանդը: Հայ-բյուզանդական դաշինքն ամրապնդելու նպատակով Արշակ Բ-ն Ներսես կաթողիկոսի գլխավորությամբ 353թ. հատուկ պատմագավորություն է ուղարկում Բյուզանդիա:Կոստանդիոս կայսրը լավ ընդունելություն է ցույց տալիս այդ պատմագավորությանը. նա թույլ է տալիս Բյուզանդիայում գտնված փաղստականներին`վերադառնալ հայրենիք, պանդխտությունից ազատում է Արշակի եղբոր որդիներ Տիրիթին ու Գնելին: Ներքին քաղաքականության հարցերում Արշակն աշխատում է առաջին հերթին համախմբել պառակտված ֆեոդալական շրջանը`պաշտոններ տալով և սիրաշահելով իր հոր օրոք`արքունիքից դժգոհ և պաշտոններից հեռացած նախարարներին:Նա պաշտոնի է կանչում Տայքի և Սպերի Մամիկոնյաններին, որոնք իր դայակներն էին եղել. Վասակ Մամիկոնյանին նշանակում է զորքի սպարապետ, իսկ նրա ավագ եղբորը`Վարդանին, նահապետ:Գնունյաց նախարարական տանն է հանձնում հազարապետությունը:Արքունիքի մյուս կարևոր պաշտոններում ևս նշանակում է աչքի ընկնող նախարարների:Արշակին հաջողվում է կարճ ժամանակամիջոցում համախմբել գրեթե բոլոր դժգոհ իշխաններին; Արշակը կազմակերպում և ուժեղացնում է բանակը`համալրելով այն թարմ ուժերով:Նա ուշադրություն է դարձնում հատկապես ծանր զրահավոր հեծելազորի վրա, որը հայկական բանակաի մարտական ուժեղագույն զորամասերից մեկն էր: Արշակը մեծ ուշադրություն է դարձնում կաթողիկոսի ընտրության վրա` ցանկանալով եկեղեցական ղեկավար պաշտոնում ունենալ իրեն վստահելի մեկին.նա այդ պաշտոնին հրավիրում է, իր սենեկապետին`Ներսեսին: 350–ական թթ. և՛ Հռոմը և՛ Պարսկաստանը զբաղվել են իրենց սահմանների պաշտպանությամբ և չեն միջամտել Մեծ Հայքի գործերին։ Շուրջ մեկ տասնամյակ Մեծ Հայքն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել։ Արշակը հետամտել է նախարարներին համախմբելու, նրանց կետրոնախույս հակումները սանձելու քաղաքականություն։ Նա բնաջնջել է անհնազանդ նախարարական տներին, բռնագրավել նրանց կալվածները։ Փավստոս Բյուզանդը հաղորդում է, որ Արշակը սպառնացել է նաև եկեղեցական և վանական հողատիրություններին։ Արքունի զորաբանակը մեծացնելու և թագավորական իշխանությանը սպառնացող նախարարական ավագանուն թուլացնելու նպատակով նա ծրագրել էր ոստանում հիմնել արտոնյալ, ապահարկ նոր քաղաքներ և նրանցում բնակեցնել նախարարական տիրույթների բնակիչներին։ Այդ գործում առաջին քայլը եղել է Կոգովիտ գավառում Արշակավան քաղաքի կառուցումը։ Նախարարները Պարսկաստանիօգնությամբ կործանել են Արշակավանը, կոտորել բնակիչներին, ձախողել Արշակի՝ թագավորական իշխանությունը հզորացնելու ծրագրերը։

Արշակավան քաղաքի հիմնադրումը

Արշակի գահակալության տարիներին տեղի ունեցած պատմական կարևոր իրադարձություններից էր Արշակավանի կործանումը, որի մասին կցկտուր տեղեկություններ են պահվել հայկական աղբյուրներում: Արշակ թագավորը Մասիս լեռան հարավային լանջի վրա, Կոգովիտ գավառի հովտում ցանկանում է քաղաք կառուցել:Այդ քաղաքի կառուցումը Արշակի համար օգտակար էր երկու տեսակետից.իր հիմնած քաղաքը կդառնար առևտրական խոշոր կենտրոն և մեծ շահույթ կբերեր իրեն և ապա` հարևան նախարարություններից այնտեղ կհավաքեր մեծ թվով բնակիչներ:Իհարկե Արշակի համար դժվար էր , միանգամից մեծ թվով բնակիչներ հավաքել այնտեղ ուստի նա հրովարտակ է գրում և ազդարարում, որ քաղաքի մուտքն ազատ է բոլոր տեսակի եկվորների համար: Դժվար չէ պատկերացնել, որ Արշակավան փախչող տասնյակ հազարավոր բնակչության մեջ եղել են գողեր, մարդասպաններ և այլ տեսակի հանցագործներ, սակայն նրանց մեծ մասը եղել են անազատ գյուղացիներ, որոնք փորձել են ազատվել իրենց տերերի ծանր շահագործումից: Գյուղական բնակչության մասայական այս փախուստը բնական է, որ չէր կարող չառաջացնել նախարաների և եկեղեցականների զայրույթը: Այդ ժամանակ Ներսես կաթողիկոսը ներկայանում է թագավորին և կշտամբում նրան, որ այդպիսի «անմիտ գործ» է ձեռնարկել և պահանջում է քանդել քաղաքը:Սակայն արշակը կտրականպես մերժում է նրան: Դրանից հետո հայ դժգոհ նախարարները, Ներսես կաթողիկոսի գլխավորությամբ դիմում են ռազմական ուժի:Օգտվելով Արշակ թագավորի բացակայությունից նրաք հարձակվում և սրի են մատնում արշակավանի անզեն բնակչությանը: Արշակավանի կոտորված բնակչության թիվը շատ մեծ է եղել մոտ 30-40 հազար: Արշակավանի կոտորածը դասակարգային պայքարի արյունոտ էջերից է: Արշակավանի տեղում, որն այժմ կոչվում է Խարաբաբազար, մինչ այժմ կարելի է տեսնել քաղաքի հին ավերակները, որոնք անղոս վկաներն են հայ ժողովրդի աշխատավորության նկատմամբնախարարների կատարած գազանային ոճրագործության:

359 թ–ին պատերազմը վերսկսվել է Պարսկաստանի և Հռոմի միջև։ Մեծ Հայքի դիրքը պատերազմող կողմերի համար ունեցել է կարևոր նշանակություն։ Արշակունյաց Հայաստանի սահմանները պարսիկներից վտանգվել էին, ուստի Արշակը ընդունել է Հռոմի հետ դաշնակցելու առաջարկությունը։ 360 թ–ին Կեսարիա է ժամանել Կոստանդիոս կայսրը և այնտեղ տեսակցել Արշակի հետ։ 361–ին վախճանված Կոստանցիոս II-ին փոխարինած Հուլիանոս Ուրացողը դարձյալ դաշինք է կնքել Արշակի հետ և 363 թ–ի գարնանը խոշոր զորաբանակով մտել Միջագետք։ Արշակը իր բանակով հարձակվել է Մարաստանի Խիլիոգոմ կոչվող գավառի վրա՝ նպատակ ունենալով Կորդուքի ու Մոկքի վրայով մտնել Հայոց Միջագետք, այն ազատագրել պարսկական զորքից, այնտեղից միանալ Հուլիանոսի բանակին։ Սակայն նույն թվականի հունիսի 26–ին Հուլիանոսը զոհվել է, և նոր կայսր Հովիանոսը դավաճանաբար լքել է Հռոմի դաշնակից Արշակին՝ ընդունելով Շապուհի առաջարկած ծանր ու ստորացուցիչ հաշտության պայմանները։ 364 թ–ին Շապուհը հարձակվել է Մեծ Հայքի վրա։ Արշակը չորս տարի հերոսաբար դիմադրել է, պահպանել Մեծ Հայքի սահմանները։ Պարսից դեմ նրա մղած պատերազմի մանրամասնությունները նկարագրել է Փավստոս Բյուզանդը։ Արշակը կուրացվել է և բանտարկվել, ապա և տանջամահ արվել։

Պապ (370-374)։ 17 տարեկանում հաջորդել է Հայոց նախավերջին Մեծ Արքային` Արշակ Բ–ին։ Մայրն էր Սյունյաց Անդոկ մեծ իշխանի հայրենասեր դուստրը` Փառանձեմ թագուհին: Գահին հաստատվել է Հռոմեական կայսրության օժանդակությամբ՝ հայ–հռոմեական միացյալ բանակով ջախջախելով Հայաստան ներխուժած պարսկական զորքերը։ Չնայած Պապը իշխել է երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում, կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։ Պապը ստեղծել է մեծաքանակ` 90.000-անոց բանակ , եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել զինված ծառայություն կրող մանր ազնվականությունը, վանական զանազան հաստատություններից քշել ձրիակերներին, կուսանոցներից իրենց տներն ուղարկել կույսերին, որպեսզի ազգի համար զինվորներ ծնեն։ Եթե Արշակ Բ-ն մի Արշակավան էր կառուցում` Մեծ Հայքի հզորացման համար, ապա Պապը ամբողջ Մեծ Հայքն էր վերածում Արշակավանի, ինչով վաստակելու էր արտաքին ու ներքին թշնամիների կատաղի ատելությունը:

Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից հետո, Պապը` Շահակ Ա

Մանազկերտցուն արգելելով Արևելահռոմեական կայսրության Կեսարիա քաղաքի մետրոպոլիտի մոտ օծվելու գնալ և Մեծ Հայքում հայոց եպիսկոպոսների կողմից Հայոց կաթողիկոսին օծել տալով, փաստորեն, դրել է Հայ Առաքելական Եկեղեցու անկախացման և ազգայնացման հիմքը։ Դրա համար Հայ եկեղեցին պետք է Պապին սրբոց շարքը դասեր, բայց դրա փոխարեն, Հայ երիտասարդ ու տաղանդավոր արքային` նրա պետականամետության ու անկախ ներքին քաղաքականության համար արժանացրել է անեծքների ու պատմական անհիմն բացասական գնահատականի: Պապի ինքնուրույն քաղաքականությունն առաջ է բերել հատկապես Հռոմի դժգոհությունը։ Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը Պապին ամբաստանել է պարսից արքաՇապուհ II–ի հետ գաղտնի կապ պահպանելու մեջ։ Վաղես կայսրը, խորհրդակցության պատրվակով, Պապին հրավիրել է Տարսոն և հսկողության տակ առել, սակայն վերջինս իր 300-անոց թիկնազորով ճեղքել է շրջապատումը և, խուսափելով հետապնդող հռոմեական լեգեոնից, վերադարձել հայրենիք։ Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել։

Վարազդատ (374-37)։ Հաջորդել է հորեղբորը՝ Պապ թագավորին։ Մանուկ հասակում Վարազդատին խնամել և դաստիարակել է Բատ Սահառունին։ Պատանեկության տարներին ապրել և կրթվել է Հռոմում։ Գահակալել է Հռոմի Վաղես կայսեր աջակցությամբ։ Վարազդատի օրոք սպարապետությունը շարունակել է վարել Մուշեղ Մամիկոնյանը, որը պարսկական տիրապետության սպառնալիքից փրկվելու ելքը որոնել է Հռոմեական կայսրության օգնությամբ և Հայստանում նրա զորքերի ավելացման մեջ։ Մինչդեռ Վարազդատը, լարելով թշնամի տերությունների միջև խուսանավելու և սեփական ուժերով Արշակունյաց թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն, սպարապետի ծրագիրը դիտել է հայկական պետականության ինքնուրույնության զոհաբերում։ Տարաձայնություններն այնքան են խորացել, որ Վարազդատը, Մուշեղ Մամիկոնյանին դիտելով Պապի դավադրական սպանության հանցակից և Մեծ Հայքը հռոմեական նահանգ դարձնելու կողմնակից, 376–ին նրան սպանել է տալիս խնջույքի ժամանակ։ Մամիկոնյանների թշնամությունը վաստակած Վարազդատը, խախտելով ավանդական կարգը, սպարապետության գործակալությունը հանձնել է իր դայակ Բատ Սահառունուն։ 377–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գերիշխանությունը։ Շուտով պարսկական գերիշխանությունից ազատված Մանվել Մամիկոնյանը Կարինի դաշտում պարտության է մատնել Վարազդատի զորաբանակին՝ ձերբակալելով և սպանելով Բատ Սահառունուն։ Վարազդատը հարկադրաբար ապաստանել Հռոմում։ Մանվել Մամիկոնյանի խնամատարությամբ Հայոց թագավոր է օծվել Պապի անչափահաս որդի Արշակ Գ–ն։ Վարազդատը աղբյուրներում հայտնի է նաև որպես բազմակողմանի զարգացած մարզիկ։ Նրա անունը դրոշմվել է մարմարյա սալիկին՝ որպես վերջին 393 օլիմպիադայի չեմպիոնի։

Արշակ Գ (378–  390)։ Պապի որդին և հաջորդը։ Մանվել Մամիկոնյան սպարապետը, գահընկեց անելով Վարազդատ թագավորին, Հայոց գահին բարձրացրել է մանկահասակ Արշակին՝ դառնալով նրա նախնակալը։ Արշակի կրտսեր եղբայր Վաղարշակը դարձել է թագավորի աթոռակիցը։ Սակայն Արշակի թագավորությունը եղել է անվանական, երկիրը կառավարել է Մանվել Մամիկոնյանը։ Պարսից Շապուհ II արքան սիրաշահել է Արշակին և հայ նախարարներին՝ կամենալով իր կողմը գրավել նրանց, կանխել Հայաստանի և Հռոմի մերձեցումը։ Նա Հայաստան է ուղարկել զորաբանակ, որի հրամանատարը տիրացել է երկրի իշխանությանը, հայ նախարարներին ստիպել հարկ վճարել Պարսից արքունիքին։ Մանվել Մամիկոնյանը, չհանդուրժելով այս արարքը, պարսկական զորաբանակը դուրս է վանել երկրից։ Այնուհետև առժամանակ Հայաստանում տիրել է համեմատաբար խաղաղ իրավիճակ։ Սակայն 384–ից հետո Պարսկաստանի ու Հռոմի միջև բանակցություններ են սկսվել Հայաստանի բաժանման շուրջ։ Փավստոս Բյուզանդի վկայությամբ, Մանվել Մամիկոնյանը 384–ին՝ վախճանվելուց առաջ, հատուկ գրությամբ Հայաստանը և Արշակ թագավորին «հանձնել է» Հռոմի կայսրին։ 385–ին Արշակը ստիպված հեռացել է հռոմեական Հայաստան՝ ապաստանելով Եկեղյաց գավառում։ Դրանից հետո Շապուհ II Հայոց գահը հանձնել է Խոսրով ԴԱրշակունուն։ 387–ից հետո, երբ անդամատվել է Հայաստանը, հռոմեական մասում խաղաղությամբ, բայց կայսրությունից կախյալ թագավորել է Արշակը, որի մահից հետո կայսրությունը այլևս թագավոր չի կարգել իր տիրապետության ներքո գտնվող Հայաստանում։

Խոսրով Գ (385-388–ին և 414)։ Արշակ Գ թագավորի խնամակալ Մանվել Մամիկոնյանի մահից հետո, հայ նախարարների պահանջով, Պարսից Շապուհ III արքան Հայոց գահին դրեց պատանի Խոսրովին՝ նրան կնության տալով իր քույր Զրվանդուխտին։ Արշակ Գ դիմեց կայսր Թեոդոսիոս I Մեծի օգնությանը՝ իր գահակալական իրավունքը վերականգնելու համար։ Սակայն Թեոդոսիոսը և Շապուհը Հայաստանը բաժանեցին միմյանց միջև. պարսկական մասում իշխեց Խոսրովը, հռոմեականում՝ Արշակ Գ։ Շապուհ III–ի մահից հետո Պարսից արքունիքը Խոսրովին կանչեց Տիզբեն և Հայոց պետական միասնությունը վերականգնելու ամբաստանությամբ բանտարկեց Անհուշ բերդում։ Խոսրովը բանտից ազատվեց և երկրորդ անգամ գահ բարձրացավ Հայոց Կաթողիկոս Սահակ Պարթևի միջնորդությամբ՝ իր եղբայր Վռամշապուհ թագավորի մահից հետո։

Վռամշապուհ (389-ից կամ 400–414)։ Հաջորդել է եղբորը՝ Խոսրով Դ–ին։ Գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում, հաշտ ու բարեկամական հարաբերություններ պահպանել ինչպես Սասանյան Պարսկաստանի, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ։ 404–ից ոչ վաղ մեկնել է Հայկական Միջագետք, հաշտարար–միջնորդի դերով կարգավորել պարսկա-հռոմեական վեճերը։ Այնտեղ էլ նա հայ և ասորի մտավորականներից տեղեկացել է հայկական հին նշանագրերի մասին, որը կարևոր դեր է խաղացել հայ նոր գրերի ստեղծման գործում։ Վռամշապուհը մեծապես աջակցել է Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի՝ հայ նոր գրերի ստեղծման և լուսավորական ձեռնարկումերին։ Վռամշապուհին նաև հաջողվել է միավորել Մեծ Հայքիերկու մասերը:

Հայ գրերի գյուտը

Հայոց գիր կամ Հայոց այբուբեն, հնչյունաբանական գրերի համակարգ, որը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերենի համար: Գրերի գյուտը տեղի է ունեցել 405 թ.: Մեսրոպ Մաշտոցը, դժվարությամբ դարձի բերելով Գողթն գավառի ժողովրդին, հասկանում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ հունարենով և ասորերենով հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել քրիստոնեությունը. չնայած արդեն 100 տարի էր անցել քրիստոնեության ընդունումից, ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր հեթանոսական կրոնն ու սովորույթները: Մաշտոցը հասկանում է, որ քրիստոնեության դիրքերը հնարավոր է ամրապնդել միայն այն դեպքում, երբ եկեղեցական արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի գոյությունը: Իր մտքերով նա կիսվում է Սահակ Պարթևի հետ, և պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես այդպես է կարծում: Նրանք գումարում են ընդհանրական ժողով, որը միահամուռ հավանություն է տալիս հայերենի այբուբեն ստեղծելու նրանց ծրագրին: Քաջալերելով նրանց ծրագիրը՝ Վռամշապուհ թագավորը ասում է, որ Դանիել անունով մի ասորի եպիսկոպոս «հանկարծ գտել է» հայոց լեզվի նշանագրերը: Այդ նշանագրերը հայագիտության մեջ հայտնի են Դանիելյան գրեր անունով: Ոգևորված դրանով՝ Մաշտոցը սկսում է սովորեցնել այդ նշանագրերը հայոց իշխաններին, բայց շուտով պարզվում է, որ դրանք թերի են և չեն համապատասխանում հայերենի հարուստ հնչյունային համակարգին: Այդ պատճառով էլ նա ձեռնամուխ է լինում Հայոց գրերի ստեղծմանը: Վերցնելով մի խումբ աշակերտներ՝ Մաշտոցը մի մասին ուղարկում է այն ժամանակի հունական դպրության կենտրոններից մեկը՝ Սամոսատ, մյուսներին տանում է իր հետ՝ Եդեսիա: Եդեսիայի հարուստ դիվանատանը նա հետազոտում է տարբեր լեզուներով գրքեր, ուսումնասիրում է դրանցայբուբենները: Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք (Աստծո ձեռքը), որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը: Գյուտից հետո Մաշտոց ը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը: Այնտեղ էլ նա թարգմանել է «Առակաց գրքից» 1-ին հայերեն նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (« Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը »): Մաշտոցի առաջ ծառացել էին մի շարք դժվարություններ: Նախ՝ հայերենը ուներ շատ բարբառներ՝ իրենց հատուկ առանձնահատկություններով: Նա ծանոթ պիտի լիներ գոնե Տարոնի (որտեղ ծնվել էր), Սյունիքի ու Գողթնի (որտեղ քարոզել էր) և Այրարատի (որտեղ ծառայել էր արքունիքում)բարբառներին: Հարց էր ծագում՝ այս բարբառներից ո՞րը ընտրել իբրև հիմնական և նրա համար ստեղծել գրեր: Պե՞տք էր արդյոք մյուս բարբառներիհատուկ հնչյունների համար, որոնք հիմնականում բացակայում էին, ստեղծել հատուկ նշանագրեր:Պե՞տք էր արդյոք ձայնավորները արտահայտել հատուկ տառերով՝ հունարենի նման, թե՞ վերև դրված նշաններով՝ ինչպես ասորերենում: Պետք էր գրել աջից ձա՞խ ասորերենի նման, թե՞ ձախից աջ՝ ինչպես հունարենում: Տառերի ձևերն ու անունները վերցնել հունարենից, թե՞ ասորերենից: Թե՛ հունարենը, թե՛ ասորերենը ունեին երկայն և կարճձայնավորներ. արդյո՞ք հայերենն էլ ունի, և եթե այո, ի՞նչ կերպ պետք է արտահայտվեն դրանք: Եվ վերջապես ՝ ո՞ր լեզուն ընտրել որպես գաղափար ուպլատֆորմ՝ հունարենը, թե՞ ասորերենը: Ինչպե՞ս դասավորել այն հայերենի հնչյունները, որոնք չկան ո՛չ հունարենում, ո՛չ ասորերենում: Սրանք ընդհանուր բնույթի հարցեր էին: Գալիս էին ապա մի շարք մասնավոր և առավել դժվար բնույթի հարցեր: Հույները գրում էին ίαχωβ, αις (կարդացվում է՝ Իաքոբ, աիս):Պե՞տք էր արդյոք հայերեն ևս այդպես գրել (Իակովբ, աիս), թե՞ անհրաժեշտ էր ստեղծել հատուկ գիր (Յակովբ, այս): Հունարենում «հ»հնչյունը արտահայտելու համար գիր չկար, իսկ նրա փոխարեն օգտագործվում էր « ՛ » նշանը, որը դրվում էր ձայնավորի վրա: Պե՞տք էր նրանց հետևել, թե՞ անհրաժեշտ էր այդ հնչյունի համար հատուկ գիր ստեղծել: Հույները չունեին « յու », « յա » հնչյունները, որոնք կային հայերենում: Պե՞տք էր արդյոք այդ հնչյունների համար հատուկ գրեր ստեղծել, թե անհրաժեշտ էր արտահայտել իբրև երկհնչյուններ, և եթե այո, ապա ինչպես՝ յու, յա (հյուր, կյանք), թե՞ իւ, եա (հիւր, կեանք): ւ գիրը, որը Մաշտոցը դրեց հունական y-ի դիմաց, բազում թյուրիմացություններ էր ծագեցնում՝ մե՛կ իբրև բաղաձայն հնչելով, մե՛կ իբրև ձայնավոր (թիւր (կարդացվում է՝ թյուր), թիւ (կարդացվում է՝ թիվ)): « Վ » հնչյունը նույնպես տագնապեցրել է Մեսրոպին՝ վազ և ավազ, վան և ավան. արդյո՞ք պետք է միակերպ գրել (վազ, բայց` աւազ. վան, բայց` աւան): Հույները մի « ռ » ունեին. արդյոք պե՞տք էր բավականանալ մեկով, թե՞ հայերենում առկա նուրբ « ռ »-ի համար նոր գիր ստեղծել («ր»), մանավանդ, որ անգամ նույն բառի մեջ բառակազմության ժամանակ այս հնչյունները փոխակերպվում են (դուռ + -ունք = դրունք): Հունարենի Λ-ի դիմաց դնելով «ղ» (այս տառը այն ժամանակ կարդացվում էր նուրբ « լ », բայց ոչ այժմվա պես «ղ»)`նա ստեղծեց նաև հատուկ գիր կոպիտ «լ »-ի համար (այժմյան լ-ն): Շրթնային, լեզվային և կոկորդային թավ հնչյունները պե՞տք էր արտահայտել տառակապակցություններով՝ ինչպես լատիներենում (ph, th, kh), թե՞ հունարենի պես մի տառով (այժմյան փ, թ, ք): Հունարենի χ-ի դիմաց դնելով «ք»՝ նա նպատակահարմար գտավ ստեղծել գիր նաև «խ» հնչյունի համար՝ այժմյան «խ» տառը: Անհրաժեշտ էր նաև գտնել սկզբնափակ լեզվաշրթնային հնչյունները, որոնք չկային հունարենում, և նրանց համար ևս գրեր ստեղծել (ծ, ձ, ց, ճ, ջ, չ հնչյունները):

Արտաշես Գ

Արտաշես Գ (422-428)ն։ Հայ Արշակունի հարստության վերջին ներկայացուցիչը, Վռամշապուհ թագավորի որդին։ Սասանյան թագավոր Վռամ Ե, երկյուղելով հայ նախարարներից, վարել է զուսպ, հանդուրժող քաղաքականություն և նախարարների խնդրանքով պարսկական գերիշխանության ներքո գտնվող Մեծ Հայքում թագավոր նշանակել Արտաշես Գ–ին։ Սակայն Վռամ Ե կամեցել է վերացնել Հայոց թագավորությունը, Մեծ Հայքը կցել Պարսկաստանին, ամրապնդել տերության սահմանները՝ ընդդեմ Բյուզանդիայի։ Ըստ հայ մատենագիրների, Արտաշես Գ լինելով անփորձ ու զեխ կյանքի հակված պատանի, հարուցել է նախարարների դժգոհությունը։ Նրանք Վռամից պահանջել են գահազրկել Արտաշեսին։ Վռամը Տիզբոնում դատական ատյանի է կանչել Հայոց թագավորին և կաթողիկոսին։ Արտաշեսը թեև հերքել է իր դեմ հարուցած ամբաստանությունները, բայց գահազրկվել է։ Արշակունի վերջին արքայի դեմ պարսից արքունիքի առաջ ամբաստանությամբ հանդես գալուց հրաժարվեց Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչ կաթողիկոս Սահակ Պարթեւը, որի համար ինքը եւս գահազրկվեց: Այսպիսով` տապալվեց Արշակունիների արքայատոհմը եւ վերացավ Հայոց թագավորությունը: Հայաստանը վերածվեց պարսից տերության մարզպանության, որի առաջին մարզպան նշանակվեց Վեհմիհրշապուհը (428-443): Մարզպանական Հայաստանը թուլացնելու նպատակով նրանից առանձնացվեցին եւ հարեւան մարզպանություններին միացվեցին սահմանային նահանգները` Գուգարքը, ՈՒտիքը, Արցախը, Փայտակարանը, Պարսկահայքը, Կորճայքը եւ Աղձնիքը: Փաստորեն, հայոց թագավորության վերացման ուղղությամբ պարսիկների դարավոր պայքարը, որ միշտ անհաջողության էր մատնվել հայոց բանակի եւ նախարարների դիմադրության շնորհիվ, ի վերջո պսակվեց հաջողությամբ հենց հայ նախարարների միջոցով: Թագավորության կորուստը ծանր հարված էր հայ ժողովրդին, քանի որ ազգային պետությունը այն կարեւոր միջոցն է, որով ժողովուրդները պաշտպանվում են օտարների ոտնձգություններից: Այս շրջանում հայկական պետականության կրողները մնացին նախարարությունները, որոնց ձեռքում էր կենտրոնացված երկրի տնտեսական ու պետական գործառույթների հիմնական մասը եւ բանակը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: