Քրիստոնեության հռչակումը պետական կրոն

Քրիստոնեության ընդունման հոգևոր ակունքները և Հայ առաքելական եկեղեցու 

հիմնադրումը I դարում՝ հայոց Աբգար և Սանատրուկ 1-ին թագավորների օրոք, Քրիստոսի տասներկու աշակերտներից Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ Հայոց աշխարհում ավետվում է քրիստոնեական ուսմունքը, և դրվում են Հայ առաքելական եկեղեցու հիմքերը: Առաջնորդական աթոռները` մինչև Սբ. Գրիգոր Լուսավորչի կողմից հայոց եկեղեցական նվիրապետության (քահանայապետություն) հաստատման ժամանակները, Եդեսիայում, Արտազում և Սյունիքում էին: Քրիստոնեական համայնքները հայտնի էին Մեծ Հայքում` Ծաղկանց լեռներում, Արարատ լեռան շրջակայքում, Սյունյաց նահանգում` Թանահատի վանքի տարածքում և այլ վայրերում, ինչպես նաև Փոքր Հայքում:

   Քաղաքական և կրոնական վիճակի բարդացումը: III դ. երկրորդ կեսից քաղաքական և կրոնական իրադարձությունները պայմանավորվել էին Սասանյան Պարսկաստանի նվաճողական քաղաքականության դեմ հայ ժողովրդի դիմակայությամբ: Հայոց գահին Սասանյանները նշանակում էին իրենց թագաժառանգներին: Այդ խառնաշփոթ <<ժամանակ անիշխանութեան>> շրջանում զրադաշտական (մազդեզական) մոգերը քանդում էին հայոց հեթանոսական պաշտամունքի շինությունները: ՈրմիզդԱրտաշիրը հրամայել էր իր սպասավորներին վառել որմզդական հուրը հին հայոց պաշտամունքային կենտրոնում` Բագրևանդ գավառի Բագավանի տաճարի մեջ: Հնում հայոց նախնիների պատկերով Արմավիրում կանգնեցված և այնտեղից Բագարան, այնուհետև Արտաշատ տեղափոխված արձանները նա հրամայում է փշրել, ինչպես նաև Արտաշես I-ի սահմանաքարերի գրությունները փոխել իր անունով: Այսինքն` պարսից մոգերը հին հայոց հեթանոսական պաշտամունքի տաճարային կենտրոնները այլափոխել կամ ավերածության էին ենթարկել նախքան Հռոմեական կայսրությունից արքայազն Տրդատի և Գրիգորի վերադարձը Հայաստան:

  Հայաստան, նրա մոտ ծառայության է անցնում Գրիգորը: Տրդատը Եկեղյաց գավառում՝ Անահիտ աստվածուհու տաճարում, զոհեր մատուցելիս նկատել էր, որ արարողությանը չէր մասնակցել Գրիգորը: Իմանալով, որ վերջինս Անակի որդին է և քրիստոնյա է, Արտաշատ վերադառնալուց հետո նա հրամայում է Գրիգորին փակել ստորգետնյա բանտում՝ Խոր Վիրապում, որտեղ մնում է 13 տարի:

  

Դիոկղետիանոս կայսեր հետապնդումների հետևանքով Հռոմից Հայաստան էին փախել Հռիփսիմեի և Գայանեի գլխավորած քրիստոնյա կույսերը (Հռիփսիմյան քույրեր): Տրդատը սիրահարվել էր Հռիփսիմեին, սակայն մերժվել էր նրա կողմից: Այդ հանգամանքը կույսերի նահատակության պատճառ էր դարձել: Այդ ամենը խորապես ցնցել էր Տրդատին, և երբ վեցերորդ օրը նա ցանկացել էր որսի գնալ, ծանր հիվանդացել էր: Նրա քրոջը` Խոսրովիդուխտին, տեսիլք էր երևացել, որով նրան հայտնվել էր, որ Տրդատին և նրա հետ հիվանդացած մարդկանց կարող էր բուժել միայն Գրիգորը: Տրդատի հրամանով նրան Խոր Վիրապից ազատում են: Գրիգորը բոլորին բուժում է ու սկսում քրիստոնեական քարոզչությունը: Այդ ժամանակ Սբ. Գրիգորի կոչով Հռիփսիմյան կույսերի վկայարաններն են շինվում: Թագավորը, թագուհին, թագավորի քույրն իրենց օգնականներով մասնակցում են շինարարությանը: Տրդատը յոթնօրյա ճանապարհ է գնում Ազատ Մասիսն ի վեր, որի գլխից հայկաբար վերցնում ութ անտաշ մեծամեծ քարեր և բերում ու տեղադրում կույսերի վկայարանների հիմքում: Գրիգորը տեսիլքում հայտնված Միածնի տեղում ևս կանգնեցնում է փրկչական խաչի նշանը:

  Հայոց արքայի և կաթողիկոսի գործունեությամբ ազգային տաճարների վայրերը մաքրվում էին <<անիշխանության ժամանակ>> պարսից մոգերի կատարած ավերածություններից, և այդ տեղերում քրիստոնեական վկայարանների ու եկեղեցիների հիմքերն էին դրվում:

  Տրդատ III Մեծի հրամանով Հայոց աշխարհի բոլոր կողմերից Վաղարշապատ եկած

 հայոց զորքը՝ իր զորավարներով, մեծամեծերը, կուսակալները, գավառապետերը, նախարարները, ազատները, դատավորները Սբ. Գրիգոր Լուսավորչին կարգում են եպիսկոպոսապետ (քահանայապետ): Թագավորի հրովարտակով և հայոց նախարարների ուղեկցությամբ նա մեկնում է Կապադովկիայի Մաժաք (Կեսարիա) քաղաքը, որտեղ Ղևոնդիոսի գլխավորած եպիսկոպոսների ժողովը նրան եպիսկոպոս է ձեռնադրում: Սուրբ Գրիգորը՝ որպես հայոց եպիսկոպոսապետ-կաթողիկոս, վերադառնում է Հայաստան: Տեղեկանալով, որ Գրիգորը Տարոնում է, Տրդատ Մեծը, Աշխեն թագուհին, Խոսրովիդուխտը և հայոց զորքը գնում են նրան ընդառաջ, հասնում են Բագավան` Նպատ լեռան ստորոտը, և մեծ պատիվներով դիմավորում Տարոնից այնտեղ եկած կաթողիկոսին: Լուսաբացին Սբ. Գրիգորը բոլորին` արքունիքին, զորքին, ժողովրդին, առաջնորդում է Արածանիի ափը և մկրտում: Այսպիսով՝ 301 թ. Հայաստանում՝ առաջինը աշխարհում, քրիստոնեությունը հռչակվում է պետական կրոն:

  Հայ առաքելական եկեղեցու նվիրապետության հաստատումը: 303 թ. Հայաստանի նորակառույց եկեղեցիներում և թեմերում ծառայելու համար: Նրանց թվին էին պատկանում նաև նախկին հայ քրմերը և նրանց զավակները՝ հատկապես Աղբիանոսի տոհմից: IV-V դդ. առաջին կեսին կաթողիկոսական աթոռին հիմնականում նստում էին Սբ.Գրիգոր Լուսավորչի տան ներկայացուցիչները, սակայն որոշ ժամանակ կաթողիկոսական աթոռին էին նաև Աղբիանոսի (Մանազկերտցի) տան ներկայացուցիչները:

 Սուրբ Գրիգորը, քարոզչության ու ավետարանության գործը տարածելով Հայաստանում, արևմուտքում հասցնում է Սատաղ քաղաքից մինչև Խաղտյաց երկիրը՝ Կղարջքի մոտ, իսկ արևելքում՝ ընդհուպ մինչև մազքութների երկիրը, հյուսիսում՝ Ալանաց դռները, արևելքում` Կասպից սահմանները, հարավում՝ Կորդուք գավառը, Նոր Շիրական երկիրը և Ատրպատական:

  Թագավորի հովանավորությամբ Գրիգոր Լուսավորիչը Հայաստանի քաղաքներում ու գյուղերում եկեղեցիներ է հիմնադրում: Տարոնում նա Քարքե լեռան լանջին դնում է Իննակնյան Ս. Կարապետ, Աշտիշատում՝ Ս. Երրորդություն եկեղեցիների հիմքերը:

  Ազգային և քրիստոնեական արժեքների ներդաշնակումը: Հնուց եկող շատ տոներ ու ծեսերՀայաստանում քրիստոնեության ընդունումից հետո ավանդաբար պահպանվեցին: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դարձավ Հայ առաքելական եկեղեցու տոների կարգավորության հիմնադիրը: Ժամանակի ընթացքում ժողովրդական և ազգային-եկեղեցական տոները՝ Ամանորը, Ս. Ծնունդը, Տրնդեզը (Տյառնընդառաջ), Ս. Սարգիսը, Բարեկենդանը, Ծաղկազարդը, Ս. Զատիկը և այլն, հայ ժողովրդի հոգևոր-մշակութային կյանքում ներդաշնակվեցին:

 Ճարտարապետության մեջ նախաքրիստոնեական բազիլիկ և գլխատուն կամ հազարաշեն կոչվող շինությունների համադրմամբ՝ եկեղեցաշինությունը, իսկ քարակոթողների օգտագործմամբ` խաչքարերի ստեղծումը (խաչի պատկերը հնագույն ժամանակներից հայտնի է Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերներում) հայ մշակույթի` ազգային-քրիստոնեական հունով ընթանալու արտահայտություններից էին:

 Քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը մեծ ազդեցություն ունեցավ հայ ժողովրդի ու պետության, հոգևոր կյանքի ու մշակույթի, գիտության և աշխարհընկալման հետագա ընթացքի վրա: Դարեր շարունակ հայ ժողովրդի հոգևոր ու գաղափարական առաջնորդն ու պաշտպանն է եղել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, որի հովանու տակ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Ներսես Լամբրոնացու, Գրիգոր Տաթևացու և նրանց ժամանակակիցների ու հետնորդների ստեղծագործական ժառանգությունը հոգևոր մեծ լիցք է հաղորդել հայ մշակույթին: Հայ առաքելական եկեղեցին գիտության և կրթության օրրան է եղել, իսկ պատմության դժնդակ ժամանակներում` ազգապահպան հզոր վեմ հայ ժողովրդի համար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: