Խոսքի մասեր: Գոյական անուն

Խոսքի մասեր

Հայերենն ունի 10 խոսքի մաս՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական:

Գոյական անուն

Առարկա, երևույթներ, անձեր, գաղափարներ ցույց տվող բառերը կոչվում են գոյականներ: Գոյականները պատասխանում են ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր հարցերին: Ո՞վ, ովքե՞ր հարցերին պատասխանող գոյականները կոչվում են անձնանիշ գոյականներ, ի՞նչ, ինչե՞ր հարցերին պատասխանող գոյականները կոչվում են իրանիշ գոյականներ: Գոյականները լինում են հատուկ և հասարակ: Հասարակ կոչվում են այն գոյականները, որոնց տրվում է ընդհանուր անուն, օրինակ՝ սեղան, աթոռ, պատ: Գոյականներից յուրաքանչյուրին տրվող առանձին անունը կոչվում է հատուկ անուն: Հատուկ անունները գրվում են մեծատառով: Հատուկ անունը լինում են պարզ և բաղադրյալ: Բաղադրյալ հատուկ անունը կազմված է մի քանի բաղադրիչից: Բաղադրյալ հատուկ անվան բոլոր բաղադրիչները գրվում են մեծատառ, եթե

1. Դա պետության, հանրապետության, ինքնավար մարզի անուն է: Օրինակ՝ Հայաստանի Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետություն:

2. Հատուկ անվան մի բաղադրիչը անուն է, մյուսը նրա մականունը : Օրինակ՝ Տիգրան Մեծ, Աշոտ Երկաթ:

3. Հատուկ անվան բոլոր բաղադրիչները առանձին-առանձին հատուկ անուններ են: Օրինակ՝ Դոնի Ռոստով, Արփա-Սևան ջրանցք:

4. Հատուկ անվան մի բաղադրիչը հատուկ անուն է, մյուսը հասարակ գոյական է, բայց օգտագործվում է փոխաբերական իմաստով: Օրինակ՝ Խոր Վիրապ, Ծիր Կաթին, Հարդագողի Ճանապարհ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: