Գեղեցիկի ու տգեղի ընկալումն արվեստում

Ֆ. Դոստոևսկու  հարցադրումն այն մասին, թե  արդյոք  գեղեցկությունը կփրկի աշխարհը, շատերն ընդունեցին առանց հարցական նշանիԿարելի է ասել, որ  գեղեցիկն ու տգեղը  մեդալի երկու  կողմերն են, որոնք  հավասարապես  իրավունք ունեն  ապրելուԵթե  կյանքում  գրեթե ամեն ինչ ընկլալում  ենք որպես  բացարձակ ճշմարտություն, դրան նայում ենք ավելի մակերեսորեն, ապա  արվեստում  ամեն ինչ  ներկայացվում է  խիտ  գույներով, երբեմն  բացասական  երևույթները  դառնալով  գեղարվեստական  արժեք, իսկ  սարսափելին ու  տգեղը, անցնելով որոշակի փուլեր,  հասնում են կատարսիսի և  գեղեցկանում: Օրինակ,  Շեքսպիրը  «Ռոմեո և Ջուլիետում»  մեզ է ներկայացնում  Ռոմեոյի և  Ջուլիետի  սերը. դա  գեղեցիկ  ու  վեհ  զգացում է, սակայն  նրանք  թշնամիներ  են: Նպատակային  սլաքը հակադարձվում  է, հայտնվում է հակամիջանցիկ գործողություն, որը բոլորիս էլ  հայտնի: Նրանց  ծնողները թշնամիներ են. դրանով ամեն ինչ ասված է: Բայց…. սիրահարների  մահը  եթե  ընկալենք  որպես  հանցանք, դա իսկապես սարսափելի  պատմություն է դառնում, սակայն  այս ամենը  կտրուկ փոխվում է ընթերցողի  աչքին, քանի  որ  սերը  հաղթանակում է: Հետևաբար,  գեղեցիկ-տգեղ  հասկացությունը  րոպեների ընթացքում կարող  է փոխվել: Գեղեցիկը դառնալ  տգեղ  և  հակառակը:

  Երբ որ  մեր  կողքին  տեսնենք  Աննա Կարենինայի  նման  կերպար, հավանաբար  կատենք, կհերքենք,  կհեգնենք:  Արվեստում ամեն  ինչ  այլ  է: Կերպարին  կարելի է  պաշտպանել  և  տգեղ  արարքի  մեջ  գեղեցիկը տեսնել` պատճառաբանելով  նրա  արարքները: 

 Իսկ  հիշում  եքինչ  էր  ասում  ՌասկոլնիկովըՈճիր  և  պատիժ«, Ֆ. Դոստոևսկի/  «Я просто хочу знать, вошь я  дрожащая, или право имею»:  

Ճիշտ  է  այս  դեպքում  գարշելի արարքը  այս փիլիսոփայական  հարցադրումից  ավելին  չի  բարձրանում: Մարդասպանությունը հանուն  հարցադրումների, թեկուզ և հետաքրքիր, փիլիսոփայական, չի արդարացվում: Բայց ում է  սպանում Ռասկոլնիկովը, մի ծեր  կնոջ, որի արտաքինը  հակակրանքից զատ ոչինչ չի առաջացնում, ով գումար ունի, կուտակում է: Տեսեք կոնտրաստըծեր է, թոշնած  ու հարուստ, փոխարենը Ռասկոլնիկովը  երիտասարդ  էթարմ ու  գումարի կարիք ունիԻսկ որտեղ է արդարությունը?Կերպարը այն գտել է կացնի մեջԴոստոևսկին մեկ  Սոնեչկայի կերպարով, որը ևս  գեղեցիկի ու տգեղի կրողն է «Вечная как мир Сонечка Мармеладова«, կեղտոտված մարմնով, բայց մաքուր  ոգով  երիտասարդ  Սոնյան  փորձելու  է  Ռասկոլնիկովի ոգին  «մաքրել»  մեղքերից` տալով  նրան  կիպարիսից  պատրաստված  խաչ: Հիշենք, որ կիպարիսի ծառից կախվել էր Հուդան:  Տեսնում ենք, թե որքան արգան են  փոխվում այս երկու  հասկացությունները:

  Գեղարվեստական գրականության մեջ  տգեղի  և տգեղի վերափոխման օրինակները  բազմաթիվ  են, դրանք  շատ  են  նաև  գեղանկարչության  մեջՎերածննդի  դարաշրջանում, երբ նկարիչները  պատկերում էին  գեղեցիկ  մարմիններ  և  գեղեցիկ  ոգիԻ. Բոսխը  պատկերում  էր  այլանդակ  դեմքերզզվանք  առաջացնող  տեսարաններՆայելիս  այս  կտավներին  բնավ կատարսիս չես կարող  ապրելմանավանդ եթե  դրանից  առաջ նայես  Լեոնարդոյի  կամ Բոտիչելլիի  կտավները Սակայն  կարելի  է  ասել, որ  այս  անճոռնի  դեմքերնու  տեսարանները  շղարշվածեն  խոր  իմաստով, որը  կարելի  է  անվերջ  վերլուծության  ենթարկել

  Ռուբենսը  պատկերում  էր  գեր, ճարպոտ   մարմիններ, որը  կյանքում զզվանք  կարող ենառաջացնել: Սակայն  նկարչի  նպատակը այն չէր, որպատկերեր  միայն  մարդկանց  մարմնի խոշորությունն ուծավալը: Այսպես , օրինակ«Սելենի  երթ«-ում ШествиеСелена«/, կարելի  է տեսնել կյանքի խորհրդանիշը`սեր, երթ, ուրախություն, հաճույք, գինի…  Այսպիսով, կարելի է ասել` գեղեցիկն ու  տգեղը քայլում են  կողք կողքի, բայց  միայն  այն ժամանակ տգեղը կարող է հետաքրքրություն  առաջացնել, երբ  կդառնա գեղարվեստական  արժեք:

  Մահվանից բոլորն  են վախենում: Սակայն  Աստվածաշնչում, Քրիստոսի  միջոցով, մահը  վերափոխվեց  հարության: Այս միտքը  խորապես  մնում  է  որպես  արվեստի  սյուներից  մեկը, որը  հանգեցնում  է կատարսիսի  գաղափարին:

  Այս և  այլ օրինակներ  բերելով, և  վերլուծելով  տգեղը  արվեստումկարելի  է  ասել, որ  այն  առանց  գեղեցիկի չի  կարող  գոյատևել  և  ձգտել  մաքրման:  Այսպիսով, տգեղը  հետաքրքրում է արվեստագետին  այն ժամանակ, երբ որ  այն  բախվում է  կամ  համադրվում  իր  հակոտնյային:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: