Անձի հոգեբանական բնութագիրը

Անձի հոգեբանական բնութագիրը հասկանալու համար նախ պետք է հստակ տարբերել անհատ, անձ և անհատականություն հասկացությունները: Դրանց պարզաբանումը, ի թիվս տարիքային, դիֆերենցիալ և կիրառական հոգեբանության բազմաթիվ այլ հիմնախնդիրների, տվել է հայազգի անվանի հոգեբան  Բ. Գ. Անանևը (1907-1972):

ԱՆՀԱՏ     

Կենդանական տեսակի ներկայացուցիչ և այդ տեսակի ընդհանուր գենոտիպային ժառանգական հատկությունների կրողը:

ԱՆՁ     

Մարդկային անհատ, որն ունի հետծննդյան զարգացման ընթացքում առաջ եկած և բնական հոգեկան գծերի ամբողջություն, սոցալիական որոշակի դիրքեր և համապատասխան դերեր, ակտիվ հաղորդակցման մեջ է գտնվում հասարակության այլ անդամների, խմբերի և մշակույթի հետ:

ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  Միայն տվյալ անձին բնորոշ առանձնահատուկ և անկրկնելի գծերի ամբողջություն, որը դրսևորվում է նրա վարքի անհատական ոճի ձևով:

Անձի կառուցվածքը  ըստ՝ Ս. Լ. Ռուբինշտեյնի.

Անձի հոգեբանորեն կայուն և փոփոխական առանձնահատկությունները կազմում են նրա դինամիկական կառուցվածքը, որն անձի գծերի բարդ միասնությունն է՝ այդ գծերի ամբողջականության և փոխադարձ կապակցվածության մեջ:

Ուղղվածությունը   դրսևորվում է պահանջմունքներով, հետաքրքրություններով, իդեալներով, համոզմունքներով, գործունեության և վարքի գերիշխող դրդապատճառներով և աշխարհայացքով:

Գիտելիքները, կարողությունները, հմտությունները  ձեռք են բերվում կյանքի և իմացական գործունեության ընթացքում:

Անհատական-տրամաբանական առանձնահատկությունները  դրսևորվում են խառնվածքում, բնավորությունում, ընդունակություններում:

Անձի ուղղվածության  հիմնական ձևերը  ըստ՝ Կ. Կ. Պլատոնովի.

• Աշխարհայացք

• Իդեալներ

• Հակումներ

• Հետաքրքրություններ

• Ցանկություններ

• Դիրքորոշումներ

• Համոզմունքներ

Պահանջմունքների  տեսակները

Մարդուն ակտիվ գործունեության են մղում նրա ներքին հատուկ վիճակները՝ պահանջմունքները:  Պահանջմունքի ակտիվացած վիճակն անվանում են ակտիվության կամ գործունեության դրդապատճառ:

Նյութական՝   ապահովում է մարդու կենսագործունեությունը:

Հոգևոր՝   անձի զարգացման մակարդակը բնութագրող յուրահատուկ մարդկային գոյացություններ են:

Սոցիալական՝   արտահայտում են մարդու հասարակական բնույթը: Մարդու կյանքում հատկապես կարևոր են շփման և աշխատանքի սոցիալական պահանջմունքները:

Պահանջմունքների հերարխիան  ըստ՝ Ա.Մասլոուի

Անձի պահանջմունքներն ու դրդապատճառները, ըստ ամերիկացի հոգեբան Ա.Մասլոուի, փոխադարձաբար կարգավորվելով, անձի հոգեբանական կառուցվածքում ստեղծում են հիերարխիկ համակարգ:

1 Տրանսցենդենտալ՝   տիեզերական գաղտնիքներն իմանալու պահանջմունքներ

2 Ինքնաիրականացման՝   իմաստալի նպատակներ ունենալու և սեփական հնարավորություններն իրականացնելու պահնջմունքներ

3 Գեղագիտական՝   կարգի, գեղեցկության և ներդաշնակության պահանջմունքներ

4 Իմացական՝   իմանալու, հասկանալու, նորությունների պահանջմունքներ

5 Ինքնասիրության՝   ինքնահարգանքի, հարգված լինելու և այլ պահանջմունքներ

6 Սիրո և կապվածության՝    որևէ խմբի պատկանելու, սիրելու և սիրված լինելու  պահանջմունքներ

7 Անվտանգության՝    ապահով ու անվտանգ տեղի, տագնապից ազատ լինելու պահանջմունք

8 Կենսաբանական՝    սննդի, ջրի, հանգստի, քնի, սեռական և այլ պահանջմունքներ

Անձի ձևավորման գործընթացը հասկանալու համար պետք է պատկերացում կազմել նրա հոգեկան զարգացման փուլերի մասին: Հոգեբանության բնագավառում յուրաքանչյուր տարիքային շրջան ունի իր յուրահատուկ հոգեբանական բնութագիրը, անձի զարգացման փուլերը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.

• Մինչծննդյան փուլ՝   սաղմի բեղմնավորման պահից մինչև ծնվելը:

• Մանկիկային փուլ՝   ծննդյան պահից մինչև 1.5 տարեկանը:

• Վաղ մանկության փուլ՝   1.5-ից մինչև 6 տարեկան:

• Կրտսեր դպրոցական տարիք՝   6-ից մինչև 13 տարեկանը:

• Դեռահասություն և պատանեկություն՝   13-ից մինչև 20 տարեկան:

• Երիտասարդություն՝   21-ից մինչև 35 տարեկանը:

• Հասունություն՝    35-ից  մինչև 45 տարեկանը:

• Միջին տարիք՝   45-ից  մինչև 65 տարեկան:

• Ծերություն՝   65 տարեկանից հետո:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: