Էգոիզմ և ալտրուիզմ

Էգոիզմ կամ Եսասիրություն (լատ.՝ ego, ես), սեփական անձի չափազանցված ընկալում, եսամոլություն, եսակենտրոնություն։ Եսասերն իր սեփական ցանկությունների բավարարումն ավելի կարևոր է համարում, քան այլոց կարիքները կամ հոգսերը։ Սովորաբար էգոզիմը ընկալվում է երկու կերպ.

• որպես բարոյահոգեբանական հատկանիշ, և

• որպես սոցիահոգեբանական հատկանիշ։

Էգոիզմ եզրի հականիշ է համարվում ալտրուիզմը (այլասիրությունը)՝ սեփական ցանկությունների բացարձակ անտեսումը և այլոց նկատմամբ չափազանցված հոգատարություն ցուցաբերելը։ Շատերի համար մարդկային փոխհաբերությունների

Եսապաշտության դրսևորման ձևերից է անհատապաշտությունը Եսապաշտության կոլեկտիվիզմի հակոտնյան Է․ այն անտեսում է մյուս մարդկանց և հասարակության շահերը։ Եսապաշտության ծագումը, զարգացումն ու գոյությունը հատկապես հետևանք է մասնավոր սեփականատիրական հարաբերությունների, ուստի և կապվում է մասնավոր սեփականատիրական հոգեբանության և տրամաբանության հետ։

Այն ծայրագույն աստիճանի է հասնում կապիտալիստական հասարակարգում։ Բարոյական գիտակցության պատմության մեջ եսապաշտությունը սովորաբար գնահատվել է որպևս բացասական, ոչ բարոյական երևույթ, չնայած միջնադարում, ֆեոդալական հասարակության դեմ մղվող պայքարում, այն հանդես է եկել իբրև անհատի իրավունքների հիմնավորման ձև և այդպիսով կատարել հարաբերականորեն դրական դեր։ ԽՍՀՄ-ում եսապաշտության նախորդ հասարակարգից մնացած ժառանգություն Է, կորցրել է գոյության սոցիալական հիմքերը և դառնում է ժամանակավրեպ երևույթ։

Այլասիրություն (ալտրուիզմ, altruism), հոգատարություն այլ անձանց բարեկեցության կամ շահերի մասին։ Եսասիրության հետ հասարակ հակադրությունը բացահայտում է այլասիրության ըմբռնման որոշ տարբերություններ՝ կապված հակվածության, նկատառումների և վարվելակերպի հետ։ Այլասերը կարող է ուրիշներին օգուտ տալու նպատակ ունենալ, սակայն այդ նպատակն իրականացնելիս չհասնել հաջողության։ Այլասիրությունը երբեմն հասկանում են որպես ավելի մեծ հոգատարություն որոշների, քան սեփական անձի նկատմամբ, իսկ երբեմն՝ հավասար ուշադրություն սեփական անձին և այլոց։ Քանի որ «ուրիշները» սովորաբար ավելի շատ են, քան որոշում կայացնողը, այս տարբերակումը գործնական նշանակություն չունի, սակայն կարող է կարևոր լինել երկու անձի առկայության դեպքում։ Խաղի տեսության վրա հիմնված քննարկումներում հակադրվում են փոխադարձ այլասիրությունը և համընդհանուր այլասիրությունը։ Փոխադարձ այլասերը ուրիշի հանդեպ նույն վարքագիծն ունի, ինչ նա ունի, կամ ակնկալում է, որ կունենա իր հանդեպ։ Համընդհանուր այլասիրությունը, որ հաճախ համարվում է քրիստոնեության հիմնական բարոյական պահանջը, անվերապահ է։ Հասարակական կենսաբանության կիրառությունները ցույց են տալիս, որ անհատների և խմբերի գոյատևման հնարավորությունները կախված են ոչ միայն եսասիրության և այլասիրության ազդեցության ոլորտներից, այլև խնդրո առարկա այլասիրության տեսակից։ 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: