Մաթեմատիկան «Կանաչ անկյունում»

Քոլեջում ուսումնական հունվարը շատ հագեցած ու հետաքրքիր անցավ, ճամբարային նախագծերից մեկն էլ Մաթեմատիկան  << Կանաչ անկյունում>> նախագիծն էր: Դա մեզ հնարավություն տվեց ծանոթանալու մեզ շրջապատող բուսականության մի փոքր մասնիկին, որը գտնվում է հենց մեր քոլեջի կանաչ անկյունում, հենց այնտեղ էլ հանդիպեցինք շատուշատ բույսերի, որոնց գոյության մասին գաղափար անգամ չունեինք: Եվ հասկացանք ամենա գլխավորը, որ ոչինչ այս աշխարհում գոյություն չի կարող ունենալ առանց մաթեմատիկայի: Հենց նրա շնորհիվ էլ հաշվեցինք բույսերին անհրաժեշտ ջրի քանակը, որը ամենա կարևոր դերն է խաղաղում նրանց գոյության համար:

առաջին արկղ ՝

բեգոնիա — 7

մուշմուլա — 21

սանսիվերիա — 12

Բենջամին ֆիկուս — 1

2-րդ արկղ՝

կալանխոե — 60

հիպոեստես — 1

3-րդ արկղ՝

պապայա — 3

բեգոնիա — 1

հասմիկ — 20

դեկորատիվ կաղամբ — 1

սինգոնիում — 3

4-րդ արկղ՝

բեգոնիա 15

լիանա — 8

հիպոեստես — 3

5-րդ արկղ՝

կոլեուս — 5

մանուշակ — 3

6-րդ արկղ՝

Փյունիկյան արմավենի- 13

կալա — 2

արմավենու տեսակ — 1

7-րդ արկղ՝

ֆիկուս — 1

կալանխոե — 20

անթուրիում — 1

ֆիկուս — 1

8-րդ արկղ՝

մուշմուլա — 2

ֆիկուս — 1

մոնստերա — 3

9-րդ արկղ՝

մոնստերա — 1

Բենջամին ֆիկուս — 1

սովորական ֆիկուս — 3

լիմոն — 1

ասպարագուս — 1

10-րդ արկղ՝

լիմոն — 2

մանդարին — 1

խորդենի — 1

ֆեդերա — 1

Փյունիկյան արմավենի — 2

Ջրի ծախսի հաշվարկը ձմռան ամիսներին

1լ = 1դմ(խոր.)

1մ(խոր.) = 1000դմ(խոր.)

1լ — 180 դր

1 արկղին ամսական 4լ

4×10 = 40լ

40դմ(խոր.) — ?մ(խոր.)

1մ(խոր.) = 1000 դմ(խոր.) =1000լ

?մ(խոր.) — 40դմ(խոր.)

1×40/1000= 0.04մ(խոր.)

0.04×180 = 7.2 մոտավորապես 10 դր

Սա մեկ ամսում ջրի ծախսն է ձմեռվա 1 ամսում, իսկ 3 ամսում ջրի ծախսը կլինի՝

3×10= 30

Այս արկղերի հաշվարկը կատարում էր քոլեջի 1.1 և 1.2 կուրսերը, սա այդ ամենի մի փոքրիկ մասն էր:

Փոքրիկ պատումներ տարբեր բույսերի մասին

ԲԵԳՈՆԻԱ

Բեգոնիա (լատ.՝ Begonia), փղականջ, բեգոնազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, լիանների, երբեմն՝ սուկուլենտ բույսերի ցեղ։ Ծաղիկները խոշոր են, Վառ գույներով, լիաթերթ, կիսալիաթերթ և միաթերթ։Տնկումները կատարվում են ապրիլի 20-ից հետո, երբ ցրտահարության վտանգն անցնում Է և դրսում օդի ջերմությունը 16°֊ից բարձր Է։Հողի նկատմամբ փոքր-ինչ պետք է ուշադիր լինել, քանի որ բեգոնիան Երևանի հողերում առանց հատուկ պատրասաված հողախառնուրդի լավ չի աճում։Այդ նպատակով սովորական հողին անհրաժեշտ է ավելացնել տերևահող, ավազ և քիչ քանակությամբ երկու տարվա փտած գոմաղբ։ Ջուրը տրվում է առատ, ռետինե ջրցան խողովակով, առավոտյան արևածագից առաջ կամ մայրամուտին, արևային այրվածքներից խուսափելու համար։18֊ից 20° ջերմության դեպքում սերմերը ծլում են 11-15 օրում:

ԱՍՊԱՐԱԳՈՒՍ

Այս գեղեցիկ սեպաձև բույսը հատկապես անհրաժեշտ է մտավոր աշխատանքով զբաղվող անձանց: Ասում են, որ ասպարագուսն օգնում է կենտրոնանալ, հանգստացնել նյարդերը և տարածքը մաքրում է բացասական էներգիայից: Մնում է միայն հարմար տեղ ընտրել դրա տեղադրման համար: Պատուհանագոգին դնել չի կարելի: Խորհուրդ է տրվում տեղադրել նաև մանկական սենյակներում` չափից դուրս ակտիվ երեխաներին հանդարտեցնելու և նրանց ուսուցումը խթանելու նպատակով:

ՖԻԿՈՒՍ

Ֆիկուսը  մշտադալար բույս է: Ֆիկուսը սենյակային դեկորատիվ բույսերի շրջանում շատ տարածված է: Հասնում է մինչև 2 մետրի: Բունը բավականին հաստ է և պատված կեղևով:

Բույսը պայմանների նկատմամբ  քմահաճ չէ:  Աճի շրջանում պահանջում է մեծ քանակությամբ ջուր. հողի մակերեսը պետք է միշտ խոնավ լինի:  Սակայն ձմռանը պետք է ջրելը սակավեցնել, քանի որ ջրի ավելցուկը կարող է բերել արմատների փտեցմանը:  Ջրելու համար խորհուրդ է տրվում օգտագործել գոլ կամ սենյակային ջերմաստիճանի ջուր:

Ֆիկուսը ջերմասեր բույս է, բայց նախընտրելի է այն դնել ցրված լույսի տակ՝ արևի ուղիղ ճառագայթներից հեռու:

ՄՈՒՇՄՈՒԼԱ

Մուշմուլա — ծակող, մշտադալար, մերձարևադարձային թուփ կամ ծառ է : Տերևները  խոշոր են, լանցետանման, ամբողջական,   պինդ և փայլուն: Ծաղիկները սպիտակ են կամ գունատ- դեղին,  ունեն  ուժեղ բույր: Լավ մեղրատու  բույս է, ծաղկում է  հոկտեմբերին և հունվարին:

Բույսերի բազմացումը

Բույսերը բազմանում են անսեռ և սեռական եղանակներով, այդ թվում վեգետատիվ բազմացմամբ, բողբոջմամբ, իսկ ծաղկավոր բույսերի մոտ էվոլյուցիայի ընթացքում ձևավորվել է կրկնակի բեղմնավորումը։

Բույսերի համար բնութագրական են բազմացման երկու ձև`   սեռական և անսեռ:Անսեռ բազմացման ձևերից տարածված է վեգետատիվ բազմացումը: Վեգետատիվ օրգաններից բացի բույսերն ունեն նաև մասնագիտացված գեներատիվ օրգաններ, որոնց կառուցումը կախված է կենսացիկլի հետ: Բույսերի կենսացիկլում հերթափոխվում են սեռական, հապլոիդ սերունդը (համետոֆիտ) և անսեռ, դիպլոիդ սերունդը (սպորոֆիտ): Համետոֆիտի մոտ ձևավորվում են սեռական օրգանները`   արական антеридии և իգական արխեգոնիումներ (բացակայում են որոշ гнетовые և ծածկասերմերի մոտ): Սպերմատոզոիդները (բացակայում են փշատերևների, гнетовых և ծածկասերմերի մոտ) բեղմնավորում են արխեգոնիայում գտնվող ձվաբջջին, որի արդյունքում ձևավորվում է դիպլոիդ զիգոտ: Զիգոտից ձևավորվում է սաղմը, որն աստիճանաբար հասունանում է և վերածվում սպորոֆիտի: Սպորոֆիտներում զարգանում են սպորանգիները (հաճախ մասնագիտացված սպորակիր տերևների վրա կամ սպրոֆիլների վրա): Սպորանգիներում տեղի է ունենում մեյոզ և ձևավորվում են հապլոիդ սպորներ: Տարասպորավոր բույսերի մոտ այդ սպորները երկու տիպի են`   արական (նրանցից զարգանում են գամետոֆիտները, միայն անտերիդիաների հետ) և իգական (նրանցից զարգանում են համետոֆիտները, որոնք կրում են միայն արխեգոնիաներ), համասպորների մոտ սպորները միանման են: Սպորից զարգանում է համետոֆիտը և ամեն ինչ սկսում է նորից: Այդպիսի կենսացիկլ ունեն մամռանմանները և ընդ որում, առաջին խմբի մոտ կենսացիկլում գերիշխում է համետոֆիտը, իսկ երկրորդի մոտ`   սպորոֆիտը: Սերմնավոր բույսերի մոտ պատկերը բարդանում է այն բանի հաշվին, որ իգական համետոֆիտը զարգանում է ուղիղ մայրական սպորոֆիտի վրա, իսկ արական համետոֆիտը (ծաղկափոշու հատիկ) պետք է հասցվի այնտեղ փոշոտման ընթացքում: Սերմնավոր բույսերի մոտ սպորոֆիլներրը հաճախ բարդ են կառուցված և միավորվում են այսպես կոչված ստրոբիլներում, իսկ ծածկասերմ բույսերի մոտ`   ծաղիկների մեջ, որոնք կարող են իրենց հերթին միավորվել ծաղկաբույլերի մեջ: Բացի դրանից սերմնավոր բույսերի մոտ ծագում է մասնագիտացված մի քանի գենոտիպներից կազմված կառուցվածք`   սերմ, որը կարող է պայմանականորեն դասվել գեներատիվ օրգանների շարքին: Ծածկասերմ բույսերի մոտ ծաղիկը փոշոտումից հետո հասունանում է և ձևավորում պտուղը:

 

Ամփոփում՝

Նախագծին մասնակցեցին 1.2 կուրսի ուսանողներ՝ Հայկ Մկրտչյան, Լիլիա Սոսոյան, Մերի Համբարձումյանը և ես՝ Անիտա Գևորգյանս:

Նախագծի իրականացման ընթացքում համագործակցեցինք կրթահամալիրի <<Կանաչ անկյուն>>-ի ղեկավար Շողիկ Պողոսյանի և մաթեմատիկայի ուսուցչուհի Մանիկ Պողոսյանի հետ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: