Ի՞նչ է «դատարանը»

«Դատարան»–ը անհրաժեշտ է դիտարկել որպես դատական իշխանության մարմին։ Դատական իշխանությունը` որպես իշխանության թև, ունի իր մարմնավորող սուբյեկտը, որի միջոցով էլ իրացվում է այն։ Դատարանների ամբողջությունը կազմում են ամբողջ դատական համակարգը։

«Դատարան» եզրույթը բարդ կատեգորիա է և ունի բազմակողմանի նշանակություն։ Այն դիտարկվում է մի քանի իմաստով։ Այսպես,
1. Նախ այն հանդիսանում է որպես պետության մարմինների համակարգում կարևոր տեղ զբաղեցնող պետական մարմին։ Այն անկախ է պետական իշխանության մյուս ճյուղերից, հանդիսանում է ինքնուրույն և անհատական պետական մարմին։ Դատարանում կենտրոնական դերը պատկանում է դատավորին, որն ընտրվում է ՀՀ «Դատական օրենսգրքով» ամրագրված ընթացակարգին համապատասխան։ Դատավորը անկախ է, ենթարկվում է բացառապես ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին և ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերին։
2. այն ընդգրկում է դատական համակարգի կառուցվածքային այնպիսի միավորներ, ինչպիսիք են ատյանները և օղակները։ Ելնելով ՀՀ Սահմանադրության 92–րդ հոդվածից` Հայաստանի Հանրապետությունում գործում են առաջին ատյանի դատարաններ, որոնք բաղկացած են երկու օղակներից` ընդհանուր իրավասության դատարաններ և մասնագիտացված դատարաններ, երկու վերաքննիչ դատարան` քաղաքացիական և քրեական, ինչպես նաև մեկ վճռաբեկ դատարան կազմված երկու պալատներից` քաղաքացիական և վարչական գործերով ու քրեական գործերով։
3. այդ հասկացությունը բացահայտում է դատական կազմը, որն էլ իրավասու է քննել կոնկրետ գործը և լուծել այն։ Դատարանը որպես պետական մարմին իրականացնում է Հայաստանի Հանրապետություն արդարադատություն` ելնելով ՀՀ Սահմանադրության 91 և ՀՀ «Դատական օրենսգրքի» 8–րդ հոդվածներից։ Կոնկրետ գործը քննում է դատարանի կազմը, որն առաջին ատյանում իրականացվում է միանձնյա կարգով, վերաքննիչ դատարանում երեք դատավորի կազմով (օրենքով նախատեսված դեպքերում միանձնյա), իսկ Վճռաբեկ դատարանում քննվում է կոլեգիալ կազմով` քրեական պալատում վեց, քաղաքացիական և վարչական պալատում ինը դատավորներից կազմված դատավորների կազմը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: