Գոյականի թիվը

Գոյականը ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի: Հայերենում հոգնակի թիվը կազմվում է՝ եր և ներ վերջավորություններով: Եր վերջավորությունն ավելանում է միավանկ բառերին: Օրինակ՝ պատ-պատեր, գիրք-գրքեր: Այս կանոնից կան բացառություններ, դրանք են՝ մատներ, ձեռներ, ոտներ, շռթներ, կռներ, ակներ, եզներ, գառներ, մկներ, ձկներ, դռներ, լեռներ, թոռներ, ծոռներ, հարսներ, ծնկներ, բեռներ, ռսներ:

Բազմավանկ բառերի վերջավորությունը կազմվում է ներ վերջավորությամբ: Օրինակ՝ աթոռ-աթոռներ, նկար-նկարներ, ծաղիկ-ծաղիկներ և այլն: Եթե բազմավանկ բառը վերջանում է ն տառով ներ վերջավորությունը ավելանալիս գրվում է երկու ն: Օրինակ՝ սեղան-սեղաններ, պատճեն-պատճեններ և այլն: Եթե բարդ բառի վերջին միավանկ բաղադրիչը գոյական է, բառի հոգնակին կազմվում է եր վերջավորությամբ: Օրինակ՝ հեռագիր-հեռագրեր, տոնածառ-տոնածառեր: Եթե բարդ բառի վերջին միավանկ բաղադրիչը բայ է հասկացվում այդ բառի հոգնակին կազմվում է ներ վերջավորությամբ: Օրինակ՝ մեծատուն-մեծատուններ, հանքափոր-հանքափորներ, վիպագիր-վիպագիրներ: Հայերենում կան մի քանի բառեր որոնց հոգնակին կազմվում են այլ կերպ: Օրինակ՝ կին-կանայք, մարդ-մարդիկ, տիկին-տիկնայք, պարոն-պարոնայք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: