Օրը Թումանյանի հետ

Փետրվարի 19. Հայ մեծամեծի, լավագույնից լավագույնի՝ Թումանյանի 150 ամյակի առթիվ Աշոտ Բլեյանի ձեռնարկմամբ և մեծ ու փոքր սեբաստացիների մասնակցությամբ մեր ամենայն հայոց բանաստեղծին մատուցվեց ամենակարևոր ու բոլորիս սրտից բխող նվերը: Գիտեք ո՞րն էր այդ նվերը: Ըստ իս ՝ ամենակարևորը կյանքում այն է, որ կյանքդ այնպես ապրես, որ մեռնելիս ոչ թե ըստ Սահյանի ՝ « Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,

Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-

Մի լույս կմարի հինգերորդ հարկում..» տողերին արժանանաս, այլ ապրածդ կյանքը, երբ հերթական էջի պես շրջվի, բոլոր ժամանակներում գտնվեն այնպիսիները, ովքեր հետ կթերթեն այդ էջը ՝ հիշելով քեզ, ու այդ ժամանակ դու կապրես հավերժ..ճիշտ են ասում, որ քանի քեզ հիշում են՝ դու ապրում ես: Եվ մենք էլ, Թումանյանին մեր սրտերում պահելով, հավերժացրեցինք իր հիշատակը: Ծննդյան նախօրեին անասելի խառնված եղանակից ու փոթորկված երկինքից ոչ մի նշույլ անգամ չմնաց, այսօր անգամ արևն է իրեն ժպտում ու մեզ հետ նշում: Մենք բոլորս հավաքվել էինք թանգարանի դիմաց ու մի մարդու պես ասմունքում էինք: Դա բառերով նկարագրելու չէ, դա տեսնել ու զգալ է պետք: Անչափ հուզիչ էր, սիրով ու հարգանքով լեցուն մթնոլորտ էր տիրում թանգարանի բակում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: