Թևավոր խոսքեր Թումանյանի ստեղծագործություններից

Թևավոր խոսքեր Թումանյանի ստեղծագործություններից

1. Բալը թանկ է-առաջացել է 《Գիգորը》 պատմվածքից, օգտագործվում են կատակով և ցանկանում են ընդգծել մարդկային միամտությունը ինչպես նաև խորամանկությունը, բայց անհաջող ու մարդն ընկնում է ծիծաղելի դրության մեջ։

2. Աչքդ թեքցիր՝ բանիդ տերը չես-վերցված է 《Հառաչանքը》 պոեմից օգտագործվում է անիշխանություն բնորոշելիս։

3. Գործն է անմահ, լավ իմացեք-հայտնի աֆորիզմն է 《Թմբկաբերդի առումը》 պոեմից։

4. Հըլա նոր եմ ցրցամ տվել, թե որ կարեմ-տարածվել է 《Շունն ու կատուն》 լեգենդից։ Կատվի խոսքերն են ուղղված շանը։ Օգտագործվում է երբ որևէ մեկը գործի կատարումն ուշացնում է, կամ ցանկանում է մի կերպ արդարանալ։

5. Մի գդակ է, հո մի քուրք չի-դարձյալ հայտնի《Շունն ու կատուն》 լեգենդից է։ Օգտագործվում է հեգնանքով, երբ ծաղրվում է պարծենկոտությունը։

6. Ձախորդ Փանոս-հայտնի հերոսն է։ Այդպես են այն մարդկանց, որոնց մոտ ձախոխվում է ամեն գործ։ Մեծ մասամբ իրենց խելքից։

7. Նեսոյի քարաբաղնիսը-հայտնի պատմվածքի վերնագիրն է որտեղ պատմվում է հայ գյուղի հետամնաց գյուղացիների մի սովորության՝ քարաբաղնիսով բուժելու մասին։ Աֆորիզմը նշանակում է ոչ ճիշտ հակաբժշկական միջոցներով բուժում։

8. Ոչ ամոթ ունի ուժեղը, ոչ վախ-《Հառաչանք》 պոեմից է օգտագործվում է բռնություն կամ անարդարություն բնութագրելիս։

9. Փողի քսակը փողի քսակը, բարձրացնում է մարդու հասակը-《Պոետն ու Մուսան》 երգիծական պոեմից է։ Օգտագործվում է երբ ցանկանում են նշել փողի ամենազոր ուժը, իհարկե հեգնանքով։

10. Օրեր են, կմթնեն անց կկենան-《Գիգորը》 պատմվածքից է։ Համբոյի խոսքերն են ուղղված Գիգորին։ Օգտագործվում է երբ որևէ մեկին փորձում են հանգստացնել որ պատահած դեպքը կանցնի և ժամանակի ընթացքում կմոռացվի։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: