Պետությունն ըստ կառավարման և կառուցվածքի ձևերի

Պետությունը քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտն է: Պետության ձևը կառավարման ձևի, պետական կառուցվածքի ձևի և քաղաքական վարչակարգի ամբողջությունն է: Կառավարման ձևն իշխանության կազմակերպումն է, որը բնութագրվում է իշխանության օրինական աղբյուրով. պետական իշխանության բարձրագույն մարմինների կառուցվածքն ու իրավական կարգավիճակը, նրանց միջև առկա փոխհարաբերությունների հաստատված կարգը, ինչպես նաև բնակչության մասնակցությունը դրանց ձևավորման գործընթացին: Կառավարման ձևի կարևոր և վճռորոշ հատկանիշը պետության ղեկավարի իրավական կարգավիճակն է (հանրապետություններում` ընտրվող և փոխարինող, իսկ միապետական երկրներում՝ ժառանգական): Ներկայիս պետություններն ունեն կառավարման երկու ձև՝ հանրապետություն և միապետություն: Միապետությունը կառավարման այնպիսի ձև է, որի ժամանակ պետության գլուխը միապետն է: Ներկայումս պահպանվել է միապետության երկու ձև՝ բացարձակ միապետություն և սահմանադրական միապետություն: Բացարձակ միապետությունում պետական իշխանությունը (օրենսդիր, գործադիր, դատական) ամբողջությամբ կենտրոնացված է միապետի ձեռքում: Բացարձակ միապետության օրինակներ են Միացյալ Արաբական Էմիրությունները, Սաուդիան Արաբիան, Օմանը, Քաթարը և այլն: Ի տարբերություն բացարձակ միապետության, սահմանադրական միապետությունում միապետի իշխանությունը սահմանափակված է սահմանադրությամբ: Սահմանադրական միապետություններում գործում են ընտրովի ներկայացուցչական մարմիններ (խորհրդարան) և անկախ դատարաններ: Ներկայումս գոյություն ունեն դուալիստական և խորհրդարանական միապետություններ: Դրանք տարանջատվում են միմյանցից միապետի իշխանության սահմանափակության ստիճանով: Դուալիստական միապետությունում միապետի ձեռքի տակ է գտնվում ամբողջ գործադիր իշխանությունը: Նա է ձևավորում իր, այլ ոչ թե խորհրդարանի առջև պատասխանատու կառավարությունը, իսկ օրենսդիր իշխանությունն իրավականորեն պատկանում է խորհրդարանին: Խորհրդարանական միապետության կառավարման ձևն առավել ժողովրդավարական է: Այս դեպքում միապետը զրկված է ձևականորեն իրեն վերապահված լիազորություններն ինքնուրույն իրականացնելու իրավունքից: Կառավարությունը ձևավորում է խորհրդարանը, որը ձևականորեն և փաստացի պատասխանատու է վերջինիս առջև, իսկ խորհրդարանին պետական մյուս մարմինների նկատմամբ վերապահվում է գերակայություն: Խորհրդարանական միապետությունների օրինակներ են՝ Բելգիան, Դանիան, Նիդեռլանդները, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և այլն: Հանրապետությունը պետական կառավարման այնպիսի ձև է, որի դեպքում պետական իշխանության բարձրագույն մարմիններն ընտրվում կամ կազմակերպվում են հիմնականում օրենսդրական մարմինների միջոցով: Գոյություն ունի հանրապետական կառավարման երեք ձև՝ նախագահական, խորհրդարանական, խառը տիպի (կիսանախագահական): Սովորաբար կառավարման ձևն ամրագրվում է սահմանադրությամբ: Խորհրդարանական հանրապետության դեպքում պետության գլխին ընտրում է խորհրդարանը, իսկ կառավարությունը գլխավորում է խորհրդարանում մեծամասնություն ստացած կուսակցության ղեկավարը: Նախագահական հանրապետության դեպքում պետության գլուխը նախագահն է, ով ընտրվում է քաղաքացիների կողմից: Նախագահը խորհրդարանի համաձայնությամբ ձևավորում է կառավարություն, որը հաշվետու է միայն նախագահին: Խորհրդարանն իրավունք չունի անվստահություն հայտնել կառավարությանը, իսկ նախագահը իրավունք չունի արձակել խորհրդարանը: Պետք է նշել, որ խորհրդարանը կարող է իմպիչմենտի ենթարկել նախագահին: Նախագահական հանրապետության դասական օրինակ է ԱՄՆն, որտեղ էլ առաջին անգամ ստեղծվել է արդի իմաստով նախագահի պաշտոնը: Կիսանախագահական հանրապետություններում զուգակցվում են նախագահական և խորհրդարանական հանրապետությունների տարրերը: Պետության ղեկավարին՝ նախագահին ընտրում են քաղաքցիները: Նախագահը ձևավորում է կառավարություն, որը հաշվետու է վերջինիս: Այս կառավարման համակարգում խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել կառավարությանը: Կառավարության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է նախագահը, սակայն կառավարությունն ունի ղեկավար՝ վարչապետ: Այստեղ նախագահն իրավունք ունի արձակել խորհրդարանը, իսկ խորհրդարանն իրավունք ունի պաշտոնանկ անել նախագահին: Առաջին անգամ կիսանախագահական հանրապետություն ստեղծվել է Ֆրանսիայում՝ 1958 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն: Կիսանախագահական հանրապետության օրինակներ են Հայաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Պորտուգալիան, Ուկրաինան: Պետական կառուցվածքի ձևը պետության կամ միություն կազմող պետությունների վարչատարածքային կառուցվածքի եղանակն է, ինչպես նաև իշխանության կենտրոնական և տարածքային մարմինների փոխհարաբերությունների համակարգ: Տարբերում են պետական կառուցվածքի երեք հիմնական ձև՝ միատար պետություն (ունիտար), դաշնություն և համադաշնություն: Միատար (ունիտար) պետության մասերից և ոչ մեկը պետական կարզմավորման կարգավիճակ չունի: Ունիտար պետություններն ունեն մեկ սահմանադրություն, մեկ քաղաքացիություն, պետական իշխանության բարձրագույն մարմինների մեկ համակարգ: Գոյություն ունի միատար պետությունների երկու տարատեսակ՝ կենտրոնացված և ապակենտրոն: Կենտոնացված միատար պետություններում տարածաշրջանային մարմինները ղեկավարում են կենտրոնի նշանակված պաշտոնատար անձիք: Կենտրոնացված միատար պետություններից է Նիդեռլանդները, Հայաստանը, Ղազախստանը: Ապակենտրոն միատար պետություններում տարածաշրջանային մարմինները ձևավորում են կենտրոնական մարմիններից անկախ (Մեծ Բրիտանիա, Նոր Զելանդիա, Ճապոնիա): Դաշնությունն իրավաբանորեն որոշակի քաղաքական ինքնուրույնությամբ օժտված պետական կազմավորումներից բաղկացած միություն է: Դաշնության մաս հանդիսացող պետական կազմավորումները (նահագներ, հողեր և այլն) դաշնության սուբյեկտ են և ունեն իրենց սեփական վարչատարածքային բաժանումը: Դաշնային պետությունն ունի իշխանության բարձրագույն մարմինների երկու համակարգ՝ դաշնային (կամ միութենական) մարմիններ և դաշնության անդամների մարմիններ: Պետք է նշել, որ դաշնային մարմիններն իրենց գործառույթներն ու լիազաորություններն իրականացնում են ամբողջ երկրի տարածքում: Դաշնության պետական կազմավորումները պետություններ չեն: Վերջիններս չունեն ինքնիշխանություն, որպես կանոն, միութենական պետության կազմից միակողմանիորեն դուրս գալու իրավունք, ինչպես նաև իրավաբանորեն զուրկ են միջազգային հարաբերություններին մասնակցելու իրվավունքից: Դաշնային պետության օրինակներ են ԱՄՆ, Ավստրալիան, Ավստրիան, Գերմանիան, Հնդկաստանը, Բելգիան, Ռուսաստանը և այլն: Պետք է նշել, որ, ինչպես ունիտար պետությունում, այնպես էլ դաշնային պետությունում, տարբերվում են կենտրոնացված և ապակենտրոն տեսակները: Կենտրոնացված դաշնային պետության օրինակ է Հնդկաստանը, իսկ ապակենտրոնի՝ ԱՄՆ, Գերմանիա: Պետության կառուցվածքի ձև է համարվում նաև համադաշնությունը: Վերջինս պետությունների միության այնպիսի ձև է, երբ միության մաս կազմող պետություններն ամբողջությամբ պահպանում են իրենց ինքնիշխանությունըc

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: