Առաջադրանքներ

Լրացնել բաց թողնված բառերը

1.Բոսֆորի անապակ ջրերը, հանդիպակաց լեռների բարձունքից իջնող մեղմ զեփյուռը նրա հիշողության մեջ վայրկենաբար վերակենդանացրին Եփրատի չքնաղ ափերը, և սիրտս սկսեց հաճելի երևէջով թրթռալ :

Երևէջում, նա, վերակենդանանալ, բարձունք

2. Դիմացը նեղ ձորն էր՝ վերքերի նման լեռների ճերմակ մարմնի կպած, իսկ ձորում՝ հայրենի գետը, որ հիմա կորել էր սառցակեղև քարերի մեջ :

Քար, վերք, կպչել, կորչել

3. Իր գեղեցկությամբ ամենայուրօրինակը Սուրբ Մարկոսի հրապարակն էր ՝ շրջապատված մի ամբողջ շարք ճարտարապետական գլուխգործոցներով, որոնցից մեկի գլխին բարձրանում է թևավոր առյուծը՝ Վենետիկի խորհրդանիշը:

Շրջապատվել, գեղեցկություն, բարձրանալ, որ:

4. Հանդիպակաց ափին Գանձասարն էր՝ մասրենու գաճաճ թփերով ծածկված, ապա լեռներ ՝ մեկը մյուսին խեղդող : Լեռ, թուփ, մասրենի , խեղդել:

5. Նրա մոտ խառնիխուռն ընկած էին կողովներ՝ կիսահաս խաղողներով լեցուն, և դրանց շուրջը ՝ արյան մի լայն շերտ, որ ձգվում էր դեպի հնձանը տանող արահետը: Խաղող, ընկնել, տանել, արյուն:

6. Վախից Սիմոնի լեզուն կապ ընկավ , նա փշաքաղված շրջվեց դեպի դուռը, բայց տեսնելով դռան շեմից ներս մտնողին՝ հանգիստ շունչ քաշեց: Տեսնել, մտնել, փշաքաղվել, կապ ընկնել:

7. Լճի ալիքները ողողում էին կղզու ափերը, և թվում էր ուրոր է դրանք կծածկեն փոքրիկ տունը: Տուն, դա, լիճ, կղզի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: