Ածական անուն

Ածական

Առարկայի հատկանիշը ցույց տվող բառերը կոչվում են ածականներ: Ածականները լինում են 2 տեսակի ՝ որակական և հարաբերական:

Որակական կոչվում են այն ածականները, որոնք ցույց են տալիս առարկայի հատկանիշը, որակը:

Որակական ածականներն ունեն համեմատության 3 աստիճան՝ դրական, բաղդատական, գերադրական: Ածականի դրական աստիճանը ածականի սովորական ձևն է: Օրինակ ՝ բարձր, լավ, գեղեցիկ: Ածականի բաղդատական աստիճանը ցույց է տալիս ածականի համեմատության չափը և կազմվում է ՝ ավելի, քիչ, նվազ բառերի միջոցով: Օր՝ ավելի բարձր, քիչ բարձր, նվազ բարձր, պակաս բարձր. ավելի լավ, պակաս լավ, քիչ լավ. ավել ի գեղեցիկ, պակաս գեղեցիկ և քիչ գեղեցիկ: Ածականի գերադրական աստիճանը ցույց է տալիս հատկանիշի առավելագույն աստիճանը և կազմվում է ամենա- նախածանցով, կամ -ագույն վերջածանցով, կամ ամենից բառով: Օր ՝ ամենաբարձր, բարձրագույն, ամենից բարձր. ամենալավ, լավագույն, ամենից լավ. ամենագեղեցիկ, գեղեցկագույն, ամենից գեղեցիկ:

Ածականի հարաբերական աստիճանը ցույց է տալիս առարկայի հարաբերությունը մեկ ուրիշ առարկայի նույն հատկանիշի հետ: Օր՝ փայտե սեղան — փայտ, դասարանական աշխատանք — դասարան: Հարաբերական ածականները համեմատության ատիճաններ չունեն: Ածականները պատասխանում են՝ ինչպիսի՞ , ո՞ր հարցերին:

Կույր, հղի, բոբիկ, համր, կաղ, ճաղատ ածականներն ու բոլոր գույները որակական ածականներ են սակայն համեմատության աստիճան չունեն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: