Դերանուն

Գոյականին,ածականին, թվականին և մակբային փոխարինող խոսքի մասը կոչվում է դերանուն: Դերանունները լինում են 8 տեսակ՝ անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական-հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական: Դերանունը ունի դեմք, ունի թիվ, ունի հոլով, նաև հոդ է ստանում:

Անձնական դերանունները փոխարինում են անձնանիշ գոյականներին: Հայերենի անձնական դերանուններն են՝

եզակի թիվ՝

1-ին դեմք — ԵՍ, ԻՆՔՍ

2-րդ դեմք — ԴՈՒ, ԻՆՔԴ

3-րդ դեմք — ՆԱ, ԻՆՔԸ

հոգնակի թիվ՝

1-ին դեմք — ՄԵՆՔ, ԻՆՔՆԵՐՍ

2-րդ դեմք — ԴՈՒՔ, ԻՆՔՆԵՐԴ

3-րդ դեմք — ՆՐԱՆՔ, ԻՐԵՆՔ

7 Հոլլով՝

եզակի թիվ

Ուղղական — ես, դու, նա, ինքը

Սեռական — իմ , քո, նրա, իր

Տրական — ինձ, քեզ, նրան, իրեն

Հայցական — ինձ, քեզ, նրան, իրեն

Բացառական — ինձնից, քեզանից, նրանից, իրենից

Գործիական — ինձնով, քեզնով, նրանով, իրենով

Ներգոյական — իմ մեջ, քո մեջ, նրա մեջ, իր մեջ

հոգնակի թիվ

Ուղղ. — մենք, դուք, նրանք, իրենք

Սեռ. — մեր, ձեր, նրանց, իրենց

Տր. — մեզ, ձեզ, նրանց, իրենց

Հայց. — մեզ, ձեզ,նրանց, իրենց

Բաց. — մեզնից, ձեզնից, նրանցից, իրենցից

Գործ. — մեզնով, ձեզնով, նրանցով, իրենցով

Ներգ. — մեր մեջ, ձեր մեջ, նրանց մեջ, իրենց մեջ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: