«Գողական» հասկացությունն ու երիտասարդությունը

Մարդիկ տարբեր կերպ են վերաբերվում այս երևույթին. մարդկանց մի մասին այս երևույթը վախեցնում է։ Մյուսներին «գող» բառն ինքնին անարժանապատիվ է թվում։ Իհարկե, գողությունը մեղք է։ Սակայն գողությունների մեջ էլ տարբերություններ կան։ Մեր շուրջը ամեն օր կատարվում են գողություններ՝ ելնելով նախանձից, ագահությունից, եսասիրությունից կամ հպարտությունից։ Իսկ Գողերի մոտիվները այլ են։ Գողությունը նրանց համար պարզապես ապրուստի միակ աղբյուրն է։ Գողն իրավունք չունի խլել կամ խաբել։ Նա կարող է միայն գողանալ։ Սա անխախտելի կանոն է։ Թեպետ դժվար է պատկերացնել, սակայն Աստծո 10 պատվիրաններից այս մարդիկ խախտում են միայն մեկը. մյուսներին սրբորեն հետևում են։ Ընդ որում, չեն գողանում աղքատներից և չեն գողանում մարդու ունեցած վերջին բանը։ Գողանում են թաքուն՝ խուսափելով բռնությունից և առավելևս՝ արյունահեղությունից։ Ինչ էլ որ գողանում են, հավասար բաժանում են իրար մեջ։ Գողությունը Գողի համար երբեք հարստանալու աղբյուր չի եղել։ Այն եղել է կենսակերպ: Գողերի բնույթը հանցավոր է։ Սակայն դժվար է գտնել մարդու, որը մեղք չի գործել։ Ադամի և Եվայի ժամանակներից սկսած՝ մարդը խախտում է արգելքները։ Պատմության ընթացքում բանտերը երբեք դատարկ չեն եղել։ Այնտեղ հայտնվել են տարբեր մարդիկ, որոնց կատարած հանցագործությունները տարբեր կերպ են մեկնաբանվել։ Դրանից կախված՝ այդ մարդկանց կամ համարել են սրբեր, կամ չարագործներ։ Եթե դուք թեկուզ մեկ անգամ ուրիշի ծառից առանց թույլտվության միրգ եք քաղել, ապա դա էլ է մեղք։

Գաղափարը, որը մարմնավորում են Գողերը, հանճարեղ է՝ իր պարզության մեջ, դրա համար էլ հեշտությամբ գրավում է այն մարդկանց, ովքեր առիթ են ունենում դրան ծանոթանալ։ Ի տարբերություն այլ գաղափարախոսությունների՝ այն դոգմաներ չի պարունակում և չի քարոզում կուրորեն հավատալ ամեն կեղծ բանի։ Յուրաքանչյուր Գող՝ իր խոսքերով և կատարած քայլերով, այդ գաղափարախոսության կենդանի մարմնացումն է։Իր գոյության ամբողջ ժամանակահատվածում խորհրդային իշխանությունը պայքարել է գողական գաղափարախոսության դեմ և հետապնդել դրա հետևորդներին։ Ռուսաստանյան (և նախկին ԽՍՀՄ երկրներից շատերի) բանտերը ապրում են հենց գողական օրենքներով։ Ընդ որում, չափազանցություն չի լինի ասել՝ արդար օրենքներով։Խորհրդային ժամանակներում Գողերը խիստ բանտային երևույթներ էին, և նրանց ամբողջ կյանքն անցնում էր ճաղերից այն կողմ։ Այլ կերպ ասած, Գողը բանտում էր ոչ թե այն պատճառով, որ այդպես էր ցանկանում հայտնի ֆիլմի հերոս Ժեգլովը, այլ որովհետև բանտը նրա տունն էր: Գողերին արգելված էր ցանկացած տիպի շփում ունենալ իշխանության ներկայացուցիչների հետ՝ ինչպես ազատության մեջ, այնպես էլ բանտում։ Ու քանի որ խորհրդային տարիներին ամեն ինչ պատկանում էր պետությանը, Գողն իրավունք չուներ աշխատել, ծառայել բանակում և հանդիսանալ հասարակական կազմակերպության անդամ։ Այս բազմաթիվ «չի կարելիները» Գողերի համար փոխհատուցվում է միայն մեկ «կարելի է»-ով՝ որոշել մարդկանց ճակատագրերը։ Սակայն այդ իրավունքը, որը հանցագործ աշխարհում վերապահված է միայն նրանց, ավելի շուտ ծանր խաչ է հիշեցնում։

Գողն ինքնուրույն է որոշումներ կայացնում և դրանցից յուրաքանչյուրի ճշմարտացիության համար անձամբ է պատասխանատու։Ոչ ոք իրավունք չունի Գողին ասել՝ ինչպես վարվել։ Գողի խոսքը համարվում է վերջին ատյանի ճշմարտություն։ Նրա որոշումը քննարկման ենթակա չէ, և ոչ ոք, անգամ մեկ այլ Գող, չի կարող այն չեղյալ համարել։Այս իրավունքը ստանալու համար Գողը մանուկ հասակից չպետք է իրեն վարկաբեկած լինի անգամ փոքր սխալով՝ ստով, ստորությամբ, վախկոտությամբ, դավաճանությամբ կամ սեփական խոսքին տեր չկանգնելու դեպքերով:Գողն իրավունք չունի անտարբեր գնտվել ուրիշի դժբախտության կամ անարդարության դրսևորման նկատմամբ, եթե անգամ դա սպառնում է իր կյանքին։ Արդարության հաղթանակի և այլոց իրավունքները պաշտպանելու համար սեփական կյանքը զոհելու պատրաստակամությունը Գողերին պարուրել է մարտիրոսներին հատուկ փառքով։

Այն, ինչ միավորում է Գողերին և նրանց տարբերում հասարակ մարդկանցից, ուժեղ ոգին է։ Այն ամեն ինչի հիմքն է։ Դրանից են բխում և՛ արդարության սուր զգացումը, և՛ ազնվությունը, և՛ անկախությունն ու քաջությունը, և՛ բարոյական մաքրությունն ու առաքինությունը։ Այս մարդիկ չեն կարող շարքով քայլել և կատարել այլոց հրամանները։ Նրանց հնարավոր չէ գնել, ենթարկեցնել կամ վախեցնել։ Կարծում եմ կհամաձայնեք, որ նման որակներով ավելի շուտ կհայտնվես բանտում, քան կարժանանաս մեծամասնության բարեհաճությանը։

Որտեղ էլ լինի, եթե դու որևէ մեկին չես հետևում, վաղ թե ուշ կսկսեն քեզ հետևել։ Գողերը երբեք չեն ձգտել իշխանության, նրանց համար բավական է, որ որևէ մեկը իրենց վրա իշխանություն չունենա։ Շատերը՝ Գողերի մեջ տեսնելով պաշտպանություն և արդարություն, իրենք են ձգտել մոտենալ։ Գողերն իրենց օրինակով դատապարտյալներին ցույց են տվել, որ որքան էլ դժվար լինի, հնարավոր է ապրել անազատության մեջ և չկորցնել մարդկային դեմքը։ Գողական գաղափարախոսությունը խորը հոգևոր ենթատեքստ ունի և պարունակում է գաղտնի ընկերակցությանը կամ աղանդին բնորոշ ատրիբուտներ։ Գողական եղբայրությունն այս առումով ամենից շատ նման է մասոնականությանը, որի բոլոր անդամները հավասար են՝ անկախ տարիքից և ստաժից։ Մտնելով գողական աշխարհ ՝ մարդիկ երդում են տալիս և միմյանց դիմում այնպես, ինչպես ընդունված է մասոնականության մեջ՝ Եղբայր։

Գողական ժարգոնի ծագումը. բառերի նշանակությունը

Բանտային ժարգոնը յուրատեսակ բառերի հավաքածու է, որում կան բոլոր հնարավոր փոխառությունները: Խորհրդային իշխանության գալով՝ ազատազրկման վայրերում հայտնվեցին և՛ ինտելիգենտները, և՛ սպիտակ սպաները, և՛ վաճառականները, և՛ հոգևորականներն ու հասարակ գյուղացիները: Եվ յուրաքանչյուր սոցիալական շերտ իր ներդրումն ունեցավ այդ բառապաշարի զարգացման գործում, որում ներառվեցին և՛ պրոֆեսիոնալ տերմիններ, և՛ անսովոր փոխաբերություններ:

Օրինակ՝ «толкать порожняк» արտահայտությունն առաջացել է հանքափորներից և նշանակում է դատարկ խոսակցություն վարել: Քրեական տերմինաբանության մեջ շատ բառեր եկել են Արևելքից: Դրանցից մեկն էլ «шмонать» բառն է: Դրա արմատը թյուրքական «աշմալաշ»՝ խուզարկել, թալանել, թափ տալ բառն է: Իսկ «ашманать» բառը հանդիպում է Վսեվոլոդ Կրեստովսկու «Պետերբուրգյան հետնախորշեր» վեպում: Հետո արդեն դրանից առաջացել են այնպիսի հայտնի բառեր, ինչպիսիեք են «шмонать» և «шмон» (շմոն):

Գողական ժարգոնը ռուսերեն լեզու է եկել հրեաներից այն ժամանակ, երբ Ռուսաստանում հրեաների բնակելի տարածքներում ձևավորվել են էթնիկ հանցավոր խմբեր: Հրեաները խոսել են եբրայերեն իսկ ոստիկանները նրանց չէին հասկանում և նրանց ռուսական ոստիկանություն չէին վերցնում: Այդ պատճառով նրանց բառերը աստիճանաբար դարձան ռուսերենի ժարգոն: Ահա դրանցից ոմանք՝

Шмонать- փնտրել, որոնել Шалава- մարմնավաճառ, անբարո կին

Шара, на шару- անվճար Малина- բնակարան, տարածք, որտեղ թաքնվում էին գողերը

Хана- վերջ, կանգ առնել ինչ- որ տեղ

Ботать- արտահայտվել, հայտնել

Феня-ձև, 

ботать по фене՝ արտահայտվել յուրահատուկ ձևով, որըն անծանոթ է մյուսներին Фраер- ազատություն, մարդ, ով բանտում չի նստել

Блатной. Die Blatte- թուղթ, էջ, նշում 

Գողական դաջվածքների մասին. դաջվածքների իմաստները և ձևերը

Կալանավորի ծնկների վրա արված աստղաձև դաջվածքները կամքի ու ազատության խորհրդանիշ են։ Ոտքերի վրա առավել հաճախ հանդիպող դաջվածքներն այսպես կոչված «բեսպրեդելի աստղերն են», որոնք շատ են նման օրենքով գողերի կողմից ուսերի շրջանում արվող աստղերին, իսկ դրա իմաստը հետևյալն է. «Երբեք ծնկի չեմ իջնի»։Այդպիսի աստղեր ծնկներին կրելու իրավունք ունեն միայն ամենահեղինակավոր բանտարկյալները, ովքեր հասցրել են ապացուցել, որ իրենք «ճշտով են» ապրում։

Նաև ընդունված է շղթաների ու ամրոցների տեսքով դաջվածքներ անել, որոնք անգամ բանտից դուրս պետք է ընդգծեն նախկին կալանավորի քրեական պատկանելիությունը։ Հանդիպում են նաև կատվի մռթի տեսքով դաջվածքներ, որոնք ոչ մի կապ չունեն կենդանու հետ, պարզապես կատուն՝ ռուսերեն кот-ը, հապավում է, որը բացվում է որպես «Коренной Обитатель Тюрьмы»՝ «Բանտի բնիկ բնակիչ»։

Արծիվ պատկերող դաջվածքները պատկանում են գողականների շարքին, այն անելու իրավունք ունեն միայն ամենահեղինակավոր ու հարգված կալանավորները։ Գողական սլենգում արծիվ բառով բնութագրում են այն կալանավորներին, ովքեր փախուստ են իրականացրել բանտից։Թևերը պարզած արծիվ ու նրա գլխավերևում աստղ պատկերող դաջվածքներ անելու իրավունք ունեն միայն օրենքով գողերը։

«Գողական» հասկացությունը շատ խորն է, այն ոչ մի ընդհանուր բան չունի ներկայիս երիտասարդության «Գողական»ի ընկալման հետ: Մինչև այս թեմայի հետ առնչվելը ինձ մոտ էլ էր թյուր կարծիք ձևավորված, չնայած նրան որ երբևիցէ չեմ հետաքրքրվել դրանով: Վերջերս կապված մեր նախագծի հետ սկսեցի ուսումնասիրել, թե ինչ ասել է «Գողական»: Կարդալով բազմաթիվ նյութեր, դիտելով դակումենտալ տեսանյութեր հասկացա պարզ մի բան, որ՝ մեր օրերի երիտասարդները, ովքեր իրենց համարում են գողական, անգամ գղափար չունեն իրական «Գողական»-ի մասին ու անասելի հեռու են դրանից: Միգուցե դա նրանց համար ինքնահաստատվելու ձև է, կամ տպավորություն թողնելու տեսակ: Ըատ իս Գողական գախափարախոսությունը ինքնին պերֆեկցիոնիզմի վառ օրինակ է, և նրանց հատուկ օրենքներով ապրելը ճիշտ ու մաքուր է, քան յուրաքանչյուրիս սովորական կյանքով ապրելը: Գերադասելի կլիներ, որ ներկայիս երիտասարդությունը որոշ չափով հետևեր նրանց գախափարախոսությանը, այլ ոչ թե՝ անհասկանալ ձևացներ: Գողականները՝ արդարության, ճշտի ու թասիբի կողմնակից են, և ինչը կարող է զարմանալի թվալ՝ շատ խելացի, կարդացած ու զարգացած Մարդիկ: Իսկ մեր օերերի երիտասարդները նրանց համեմատ իրենց իսկ հակապատկերներն են: Մի բանը կարող եմ հստակ ասել, որ ամեն տղաՄարդու գիտակցության մեջ ի ծնե նստած է «Գողական աշխարհի» հատկանիշները, միայն թե հետագայում դա ամեն մեկի մոտ յուրովի է արտահայտվում ու կատարելագործվում: т

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: