Վայոց Ձորի պատմամշակութային հարստությունը

Գնդեվանքը գտնվում է Արփա գետի ձախ ափի ձորալանջին, Գնդեվազ գյուղից ներքև։ 10-րդ դարում այն հիմնադրել է Սյունյաց Սոփիա իշխանուհին, որպես ձորի ճգնավորների մենաստան։ Առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը։ Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք: Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին։

Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի մոտակայքում պահպանվել է վաղ միջնադարյան գյուղատեղիի և բազիլիկ եկեղեցու ավերակներ։

Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցին ըստ արևելյան պատի արձանագրության կառուցել է (1303 թ.-ից ոչ ուշ) Տարսայիճ իշխանի թոռը՝ Ստեփանոս Սյունյաց եպիսկոպոսը։

Մագիլի քարանձավը Հայաստանում ամենամեծերից է։ Քարտեզագրված տարածքը 1,7 կմ խորություն ունի, սակայն դեռևս կան ամբողջականությամբ չհետազոտված ավելի փոքր հատվածներ։ Քարանձավը բնակեցված է եղել նեոլիթյան ժամանակաշրջանից։ Այստեղ, համեմատաբար ավելի նոր շրջանի` 9-րդ դարի գտածոներից բացի հայտնաբերվել են նաև քարեդարյան ոսկորներ, քարե գործիքներ և այլ պարագաներ։ Քարանձավի հեռավոր դիրքը և դժվարամատչելի մուտքը դարձրել էին այն հուսալի ապաստարան հարձակումներից թաքնվելու համար։

Նորավանքը գտնվում է Ամաղու գյուղից 3 կմ հյուսիսարևելք, անդնդախոր կիրճի դժվարամատչելի դարավանդի վրա։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի, սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում։ Այդ ժամանակաշրջանից հայտնի է Սուրբ Փոկաս եկեղեցին, որը գտնվել է վանքի այժմյան տարածքում։ Եկեղեցու բեմի տակից աղբյուր է բխել, որն ունեցել է բուժիչ հատկություն։ Այստեղ 13-րդ դարի 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, 14-րդ դարի 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։

Շատին գյուղը գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի ստորոտում, Եղեգիս և Սելիմ գետերի միախառնման տեղում։ Շատինից մոտ 4 կմ դեպի արևելք, Եղեգիս գետի ձախափնյա լեռան լանջին գտնվում է Շատին վանքի (Շատին անապատ) համալիրը։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի վանքը հիմնադրվել է 929 թվականին։ Այդ ժամանակաշրջանից պահպանվել են բազմաթիվ խաչքարեր և արձանագրությունների բեկորներ։

Բոլորաբերդ ամրոցը գտնվում է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում (այժմյան Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղից 6-7 կմ հյուսիս), զառիվեր լանջերով անմատչելի լեռան վրա։ Կառուցել է Պռոշ իշխանը 13-րդ դարում։ Պահպանվել են պարիսպը և բուրգերը։

Սելիմի քարավանատունը կառուցվել է 1332 թվականին Չեսար Օրբելյանի իշխանության օրոք։ Գտնվում է Սելիմի լեռնանցքի հարավային լանջին (2410 մ)։ Քարավանատան երկարությունը 35,5 մ է։ Շենքը կառուցված է սրբատաշ բազալտով։

Սմբատաբերդ (Ցախաց Քարի բերդ) պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ 5-րդ դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։

Սպիտակավոր Սուրբ Աստվածածին միջնադարյան վանքը գտնվում է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս։

Ջրվեժը ունի 71 մ բարձրություն։ Այն թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում։

Ջուրն իրեն գրկող ժայռերի հետ շատ գեղեցիկ տեսարան է ստեղծում։ Դա Ջերմուկի հրաշքներից է, որի մասին ժողովուրդը լեգենդներ է հյուսել։ Պատահական չէ նաև ջրվեժի հետաքրքիր անվանումը… «Ջրահարսի վարսեր»

«Յոթաղբյուր»֊ աղբյուր Վայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք դեպի Ալ լիճ տանող ճանապարհին, Ջերմուկի հրաբխային պլատոյի վրա, ծովի մակարդակից 2610 մ բարձրության վրա։ 

Արատեսի նշանավոր վանքը գտնվում է Արատես գյուղում։ Գյուղի և վանքի մասին պատմական տեղեկությունները հասնում 9-րդ դարին, սակայն նրանք գոյություն են ունեցել դեռ 7-րդ դարում։ Տարսայիճ իշխանը Արատես գյուղը և վանքը նվիրում է Նորավանքին, որպես ամառանոց, նրա բարձրաստիճան հոգևորականների համար։

Հաստիք․ պատմական Ոստինք գյուղն է, որը մատենագրական աղբյուրներում հիշատակվում է շատ վաղուց, Ոստիքի վանքի հետ։ Գտնվում է Եղեգիսից մոտ չորս կիլոմետր դեպի արևմուտք, համանուն վտակի աջ ափին, Եղեգիս քաղաքի ավերակներին շատ մոտիկ և հավանաբար հանդիսացած լինի նրա արվարձանը։ Գյուղատեղում պահպանվել է եկեղեցին և երկու փոքրիկ գերեզմանոցները։

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի, 1321 թվական, ճարտարապետ Մոմիկ։ Կառուցվել է Սյունյաց Լիպարիտ Օրբելյանի որդի Հովհաննես Օրբել Մետրոպոլիտի հրամանով։ Շինարարությունն ավարտվել է 1321 թվականին։

Մարզը հարուստ է այնպիսի բնական արժեքներով, ինչպիսիք են Արենիի ջրվեժը, Մագիլի, Թռչնի, Մոզրովի և Արջերի քարանձավները, բազմաթիվ քարայրները, Գրավի աղբյուրը, էկզոտիկ ժայռային գոյացությունները և այլն։

Վայոց ձորի ամենավաղ պատմական վայրերից է Մոզ քաղաքը` Մալիշկա գյուղի մոտակայքում, որտեղ հայտնաբերվել են բրոնզե և վաղ քարե դարի գերեզմանների մնացորդներ և «կիկլոպյան» ամրոցներ։

2008 թվականին Վայոց ձորի մարզում գտնվող Արենի-1 քարանձավում հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։ Կոշիկի տարիքը մոտ 5500 տարի է։ Կոշիկը պատրաստվել է մ.թ.ա. 3500֊ական թվականներին՝ էնեոլիթի կամ պղնձաքար դարաշրջանում։ Հայտնաբերման ժամանակ կոշիկը լցոնված է եղել չորացած խոտով, որի նպատակը գիտնականներին դեռ պարզ չի։ Կոշիկը եվրոպական չափային ստանդարտի համաձայն 37 համար է։ Կոշիկը ներկայումս գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում և ունի այժմ կոնսերվացման կարիք։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: