Առաջադրանքներ

Կետերի փոխարեն գրել որոշյալ դերանուններ:
Թվում էր` աննշան դեպք էր, բայց խորապես հուզեց բոլորին։
Ողջ գիշեր ծերունին աչք չկպցրեց:
Ամեն անգամ այդ ճանապարհով անցնելիս տխրում էր քաջ հայդուկը:
Մութն ընկնելուն պես այդ անառիկ ամրոցը սարսափազդու տպավորություն էր թողնում յուրաքանչյուր անցորդի վրա:
Մահն ամենքին հաշտեցրել էր նրա հետ, յուրաքանչյուր ոք աշխատում էր իր վշտակցությունը հայտնել ժառանգներին:
Կետերի փոխարեն գրել անորոշ դերանուններ:
Գորշավուն ստվարաթղթի վրա ինչ-որ բան էր գրված:
Հասնելով մի շենքի` նա կանգ առավ, նայեց շուրջը և ներս մտավ:
Հյուրերից ոմանք արդեն դուրս էին եկել պատշգամբ` մաքուր օդ շնչելու:
Կետերի փոխարեն գրել փոխադարձ դերանուններ:
Մարդիկ ակնածանքով ճանապարհ էին տալիս անծանոթ երիտասարդին, քչփչում իրար հետ:
Հեռու հորիզոնում ինչ-որ գիծ նորից բաժանել էր իրարից ծովն ու երկինքը:
Գլխարկն այնպես էր նստել գլխին, ասես այդ գլուխն ու գլխարկը իրար համար էին ստեղծվել:
Տարբեր երկրներում ապրող գիտնականները վաղուց էին հետաքրքրվում միմյանցով։
Մամրեն ահագին ժամանակ հետևում էր, թե երրորդ դասարանի թոռնուհին ինչպես է այբուբենը և խորը սովորեցնում՝ որպես թե նրան դպրոցին նախապատրաստելու համար։ Եվ տես թե ինչպես է սովորեցնում՝ շուտասելուկի պես։ Բա Մամրեի սովորած այբուբենը ա՞յդ էր։
-Աղջի, էդպե՞ս են սովորեցնում։
Թոռնուհին տարակուսած նայեց. պապը, ախ՜ր, տառաճանաչ չէ, ճիշտն ու սխալը ինչպե՞ս պիտի ստուգի, այն էլ գրքով։
-Գիրքն այստեղ բե՛ր,-մինչ Մամրեն փորձում էր աչալուրջ հետևել, թոռնուհու ցուցամատը ցոլաց, և նա շուտասելուկով այբուբենի երկու շարքը կտրեց։

Ամբողջ, բոլոր, զանազան, մի քանի, ամեն որոշյալ դերանուններով կազմել մեկական նախադասություններ։
Ամբողջ օրը նա այդպես վախեցած մնաց։
Այդ օրը բոլորով որոշել էինք գնալ քաղաքից դուրս։
Զանազան գույներ կային կտավի վրա։
Նա մի քանի օրով պետք է բացակայեր։
Ամեն անգամ նա դասից ուշանում էր։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: