Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Բայ

Առարկայի գործողություն ցույց տվող բառերը կոչվում են բայեր։ Բայերն ունեն երկու խոնարհում։ Այն բայերը որոնք վերջանում են 《ել》 վերջավորությամբ կոչվում են 《ե》 խոնարհմամբ բայեր։ Այն բայերը որոնք վերջանում են 《ալ》 վերջավորությամբ կոչվում են 《ա》 խոնարհման բայեր։ Օրինակ՝ կարդալ, խաղալ, զգալ, բարձրանալ և այլն։ Բայերը պատասխանում են ինչ անել, ինչ լինել հարցերին։ Ինչ անել-կարդալ, վազել, խոսել և այլն։
Ինչ լինել-մթնել, անձրևել, ծաղկել և այլն։

Բայի կազմությունը
Բայերը լինում են երկու տեսակ պարզ և ածանցավոր։ Պարզ կոչվում են այն բայերը որոնք կազմված են 《ել》 կամ 《ալ》 վերջավորությունից և մեկ կամ մի քանի արմատից։ Օրինակ՝ վազել, կարդալ, գոտեպնդել։ Ածանցավոր կոչվում են այն բայերը որոնք կազմված են որևէ արմատից, միջնածանցից և վերջավորությունից։ Օրինակ՝ վախենալ, բարձրանալ, թռչել, հագնել, գրվել, խաղացնել, վախեցնել, ջարդոտել։
Ածանցավոր բայերը լինում են չորս տեսակ՝ սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական։
Հայերենի սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ։ Սրանք բայի անցյալ ժամանակաձևերում կամ փոփոխվում են կամ սղվում, բային նոր իմաստ չեն տալիս։ Օրինակ՝ բարձրանալ-բարձրացել,
վախենալ-վախեցել,
թռչել-թռել,
հագնել-հագել, և այլն։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: