Դիմավոր և անդեմ բայեր
Բայերը լինում են երկու տեսակ՝ դիմավոր և անդեմ։ Դիմավոր բայերը ունեն դեմք, թիվ, ժամանակ, եղանակ և սեռ։ Անդեմ բայերը ունեն միայն սեռ։ Անդեմ բայերը կոչվում են նաև դերբայներ։ Հայերենի դերբայները չորսն են.
1. Անորոշ դերբայ-ել, ալ, օր.՝ գրել, կարդալ,
2. Հարակատար դերբայ-ած, ացած, օր.՝ գրած, կարդացած,
3. Ենթակայական դերբայ-ող, ացող, օր.՝ գրող, կարդացող,
4. Համակատար դերբայ-ելիս, ալիս, օր.՝ գրելիս, կարդալիս։
Դիմավոր բայերը նույնպես չորսն եմ որոնք կազմվում են օժանդակ բայերից և չորս ձևաբայերից։
1. Անկատար-երգում եմ, խաղում եմ,
2. Վաղակատար ձևաբայ-երգել եմ, խաղացել եմ,
3. Ապակատար ձևաբայ-երգելու եմ, խաղալու եմ,
4. Ժխտական ձևաբայ-չեմ երգի, չեմ խաղա։