Գեղեցկության փիլիսոփայությունը միջնադարյան Չինաստանում

Այս երկրում յուրաքանչյուր հաջորդ իշխանության հետ հասարակության մեջ փոխվել են գեղեցկության չափանիշները: Մասնավորապես մ.թ.618-907թթ. Սույ ու Թան դինաստիաների օրոք՝ կինը պետք է հնարավորինս բնական, նրբագեղ և առողջ տեսք ունենար և ոչ թե թաքցներ իր դեմքը բրնձի սպիտակ փոշու տակ, ինչն ընդունված էր Խանի օրոք:

Լայն ճակատը, կլոր դեմքը և փոքր կառուցվածքը գրավչության հիմնական պարամետրերն էին: Դրան ավելացնելով հոնքերը՝ փոքր լեռների տեսքով, և շրթունքները՝ սև ներկով ծածկված, որոնք պետք է ցուցադրեին «նրբություն» ՝ դուք կստանաք միջնադարյան չինական գեղեցկուհու պատկերը:

Անշուշտ, դեկորատիվ կոսմետիկան Չինաստանում գոյություն ուներ և օգտագործվում էր վաղ ժամանակներից, սակայն այն իր մեծագույն տարածմանը հասել է Թանի թագավորման օրոք: Այս փաստը վկայում է այն մասին, որ սկսեցին ակտիվորեն օգտագործել կոսմետիկայի համար նախատեսված պայուսակներ: Դրանք իրենցից ներկայացնում էին փոքրիկ տուփեր՝ հայելիով, դիմափոշիով և շրթներկով, որոնք կանայք կրում էին իրենց հետ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: