Հաշվետվություն

Ես Անիտան եմ, արդեն լրացավ 1 տարին, ինչ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» քոլեջում: Իմ 2-րդ կիսամյակը անցավ շատ հետաքրքիր ծրագրերով և նորանոր գիտելիքներով լցված: Հունվար ամիսը քոլեջում «Ճամբարային», այդ ընթացքում իմ օրերը մեծամասամբ անցան հագուստի մոդելավորման սենյակում: Իմ ու իմ ընկերների աշխատանքների ընթացքն ու արդյունքը կարող եք տեսնել այստեղ: Հունվարի մեջ տեղի ունեցավ նաև խաղմրցույթ քոլեջի 1ին կուրսերի միջև, որը անցավ անչափ հետաքրքիր և ընկերական ջերմությամբ լի:

Մասնակցել եմ պատվելի Թամարի «Սովորողսովորեցնող» , ընկեր Նելլի «Հոտավետ մոմերի պատրասում» , ընկեր Մանիկի «Մաթեմատիկան «Կանաչ անկյունում» և ընկեր Սամվելի «Երիտասարդական ենթամշակույթներ․ ընդունված նորմերի շեղու՞մ, թե ազատության յուրօրինակ դրսևորում» նախագծերին: Այդ նախագծերի ակտիվորեն մասնակցության համար ես և իմ սեբաստացի ընկերները որպես խրախուսանք ստացանք փոքրիկ հուշանվերներ: «Արհեստագործ» ամսագրի համար կատարել եմ թարգմանություններ, ահա և դրանք ՝

1. «Շակիրան բարեգործական նպատակով զբաղվել է գինու գովազդով»

2. «Խաղողի որթատունկեր»

3. «Ի՞նչ է «տերուառը»

4. «Գեղեցկության փիլիսոփայությունը միջնադարյան Չինաստանում»

Մասնակցել եմ նաև գրական ընթերցումներին, որոնք տեղ են գտել «ԱՐՏբզզան» ռադիոյի եթերներում:

Կարդացել եմ՝ Համո Սահյան, Ավետիք Իսահակյան, Հովհաննես Թումանյան:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: