Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հովսեփ Էմին

Հովսեփ Էմինը 1844 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Կալկաթա, 1751 թ-ին մեկնել է Անգլիա, որտեղ ավարտել է Վուլվիչի ռազմական ակադեմիան: 1757–58 թթ-ին մասնակցել է Յոթնամյա պատերազմին (1756–63 թթ.): 1758 թ-ի վերջին տեսակցել է Անգլիայի վարչապետի հետ ու համոզվել, որ Անգլիան շահագրգռված չէ իրականացնելու իր քաղաքական ծրագիրը: 1759 թ-ին եկել է Հայաստան: 1760 թ-ին եղել է Էջմիածնում, համոզվել, որ հայ ժողովրդի ազատագրումը հնարավոր է Ռուսաստանի օգնությամբ: Վերադարձել է Անգլիա, 1761 թ-ի աշնանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կանցլեր Միխայիլ Վորոնցովին և փոխկանցլեր Դմիտրի Գոլիցինին ներկայացրել է Հայաստանն ազատագրելու և Ռուսաստանի հովանավորությամբ հայ-վրացական դաշնային պետություն ստեղծելու իր ծրագիրը:

1763 թ-ի գարնանն իր ազգական Մովսես Բաղրամյանի և Աստրախանում նրանց միացած 30 հայ կամավորների հետ մեկնել է Վրաստան, որտեղ Հերակլ II թագավորի հանձնարարությամբ սկսել է եվրոպական ռազմարվեստով վարժեցնել վրացական զորքը: Կապեր է հաստատել տեղի հայերի, Ղարաբաղի մելիքների և Մշո Սբ Կարապետ վանքի առաջնորդ Հովնան Մշեցու հետ: Վերջինս, որ ապստամբություն էր նախապատրաստում Արևմտյան Հայաստանում, Հերակլ II-ին խնդրել է Էմինի գլխավորությամբ վրացական ջոկատ ուղարկել օգնության, սակայն Վրաց թագավորը խուսափել է Թուրքիայի հետ բախումից: 

1764 թ-ին Էմինը և Հերակլ II-ը խրախուսական նամակներ են ուղարկել Հովնան Մշեցուն: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը, անիրագործելի համարելով այդ ծրագիրը, նամակով կշտամբել է Հերակլ II-ին՝ Էմինին ընդառաջելու համար: Զգուշանալով հետագա անախորժություններից՝ Հերակլ II-ն Էմինից պահանջել է հեռանալ Վրաստանից: 

Էմինը 2 տարի ապրել է Հյուսիսային Կովկասում և բարիդրացիական հարաբերություններ հաստատել լեռնականների հետ, որի շնորհիվ նրան հաջողվել է Վրաստանը և Ղարաբաղը զերծ պահել վերջիններիս ասպտակություններից: 

1766 թ-ին Ղարաբաղում հանդիպել է Հովհաննես Հասան-Ջալալյանի և մելիքների հետ, բայց չի կարողացել ապստամբություն կազմակերպել: 1773 թ-ին Հնդկաստանում սերտ կապեր է հաստատել Շահամիր Շահամիրյանի հետ և մասնակցել Մադրասի խմբակի գործունեությանը: Խմբակի անդամների և հնդկահայ մեծահարուստների նյութական օժանդակությամբ փորձել է վերադառնալ Հայաստան, զորախմբեր ստեղծել և շարունակել պայքարը, սակայն Երուսաղեմի հայոց պատրիարքի նվիրակ Հովհաննես եպիսկոպոսը խափանել է այդ ծրագիրը: 1777–83 թթ-ին գործել է Նոր Ջուղայում՝ ապարդյուն ջանալով իրագործել Հայաստան անցնելու իր ծրագիրը: 1783 թ-ից վերջնականապես հաստատվել է Հնդկաստանում:

1788 թ-ին գրել է «Հովսեփ Էմին հայի կյանքն ու արկածները» (1792 և 1918 թթ.՝ անգլերեն, 1958 թ.՝ հայերեն) ինքնակենսագրական երկը, որը հայ ազատագրական շարժումների պատմության անփոխարինելի աղբյուր է: Երկում և բազմաթիվ նամակներում Հովսեփ Էմինը շարադրել է եվրոպական լուսավորական գաղափարախոսության ազդեցությամբ ձևավորված իր հայացքները. մարդիկ ծնվում են ազատ և պետք է հնազանդվեն միայն լավ օրենքներին՝ հավասարապես արդար՝ հարուստների ու աղքատների համար: Արևելյան բռնապետությունների լծի տակ տառապող հայերի բնական և օրինական իրավունքը ապստամբելն ու զենքի ուժով ազատություն ձեռք բերելն է, սակայն նրանք դա չեն անում միայն տգիտության պատճառով, որի համար մեղավոր են եկեղեցին և հոգևորականությունը՝ իրենց հնազանդության քարոզով: Հայերը պետք է լուսավորվեն և պայքարի ճանապարհով դառնան ազատ ու բարգավաճող ազգ:b

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: