Ճանապարհորդություն դեպի Դիլիջան

14.05.19

Քոլեջի մի փոքր խմբով և ընկեր Թամարի գլխավորությամբ կազմակերպեցինք ճանապարհորդություն դեպի Դիլիջան: Դա իմ 2-րդ ճանապարհորդությունն էր Արագածից հետո: Այն անցավ անչափ հետաքրքիր և ուրախ: Մեր «Ուրախ ավտոբուս»-ում ամբողջ ճանապարհի ընթացքում երգեցինք և պարեցինք: Առաջին կանգառը Սևանն էր: Այն ափին որտեղ, որ մենք էինք՝ ոչ ոք չկար: Այնտեղից բացվող տեսարանը ուղղակի շլացուցիչ էր: Վայելելուց և նկարվելուց հետո շարժվեցինք դեպի Գոշավանք: Ճանապարհը ասես գտնվեր անտառներով ծածկված լեռների գրկում, որը անասելի գեղեցիկ էր և հանգստացնող: Ընկեր Թամարի հետ ծանոթացանք Գոշավանքին և շրջեցիք եկեղեցիներով: Այնտեղից շարժվեցինք դեպի Հաղարծին: Կրկին շրջեցինք տեղի եկեղեցիներով և որոշ նկարներ անելուց հետո շարունակեցինք մեր ճանապարհորդությունը: Հաջորդ կանգառը Ջուխտակ վանքն էր: Մեքենայից իջնելուն պես բոլորս հիացած մնացինք: Դեպի վանք տանող ճանապարհը զարդարված էր միլիոնավոր երիցուկներով: Նման բանի ես երբևիցէ չէի հանդիպել: Կարճ ասած Դիլիջանի ճանապարհորդությունը հավերժ կմնա իմ հիշողություններում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: