Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հակոբ Հակոբյան

Գեղանկարիչ, Հ.Հ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Տիգրանի Հակոբյանը ծնվել է 1923 թվականի մայիսի 24-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, մահացել է Երևանում` 2013 թվականի մարտի 8-ին: Ուսանել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում: Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի և Փարիզի 《Գրան Շոմիե》 ակադեմիաներում: Հայրենիքում նա ճանաչվել է մամուլի և 1960 թվականին Հայաստանի պետական պատկերասրահին նվիրած իր նկարների շնորհիվ: Հակոբ Հակոբյանը հայ ժամանակակից գեղանկարչության կենդանի լեգենդ է: Իր ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները. Կինը խոհանոցում», «Սխտորներ», «Վիշտ», «Դերձակը» գործերը այդ ստեղծագործական ժամանակահատվածի լավագույն օրինակներն են։ Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը։ Նա հայտնի է որպես գեղանկարիչ, և միայն վերջին տարիներին է սկսել նաև քանդակել: «Եթե ես 80 տարեկանում մահացած լինեի, չէի իմանա` քանդակ անելն ինչ է: »,- նշել է նկարիչը: Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները, որոնք ակնհայտ են «Նեյտրոնային ռումբին՝ ոչ», «Սումգայիթ» կտավներում և «Ընտանիք» քանդակում։ Վարպետի վերջին շրջանի գործերը ներկայացնում են տարբեր գործիքների միջոցով ստեղծված մարդկային կերպարներ: Այս շրջանի գործերն առավել խոհափիլիսոփայական բնույթ ունեն` սիմվոլիկայի դերի ընդգծմամբ:
20ից ավել քաղաքում` Վիենա, Փարիզ, Նիկոսիա, Մոսկվա, Բեյրութ, Հելսինկի, Լոս-Անջելես, անհատական ցուցահանդեսներ է ունեցել: Պարգեւատրվել է “Սբ. Մեսրոպ Մաշտոց”, “Սբ. Սահակ Պարթեւ եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց» պետական շքանշաններով: Նրա սիրելի զբաղմունքներից էր զբոսանքը, նկարներ դիտելը և դրա վառ օրինակ էր `մետրոպոլիտենի կայարանների աստիճանների վրա վաճառվող նկարները, որոնք նա միշտ ուշադրությամբ զննում էր: Նա ասել է, որ 《Նկարչությունը տարիք չունի: Քարայրերում արված նկարները չեն հնանում. հիմա նույնպես արժեք ունեն: Նկարիչը մշտապես մի պատմություն է պատմում իր նկարներում》:

2011 թվականի մայիսին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հակոբ Հակոբյանի 《Հեղեղեն գույների երգը》 խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ներկայացված 28 գեղանկարն ու 10 քանդակն արվեստագետի` վաղ շրջանի, ինչպես նաև վերջին երկու տարվա աշխատանքներն էին: Հակոբ Հակոբյանի նկարների շրջանակները շագանակագույն փայտից էին: “Շրջանակները մարդկանց հագուստի նման են: Մարդը կարող է ճոխ հագնվել և պարզ: Ես պարզագույն շրջանակներն եմ ընտրել, որպեսզի նկարներս մերկ չլինեն”,- ասել է Հակոբ Հակոբյանը:

Ն

Նկարների անվանումները նկարչի պես պարզ են ու լի սիրով` “Ամպը”, “Սիրո պարտեզ”, “Օրը”, “Ընտանիք”, “Համբույր”: Գույների հարցում նա նույնպես ընտրել է պարզությունը, իր գույների մեջ բացակայում են վատ գույները, գերակշռում` հողեղենն ու 《համեստը》: Արվեստագետի խոսքերով, բնության մեջ եղած հինգ հիմնական գույնից կարելի է միլիոնավոր գույներ և երանգներ ստանալ: Իսկ գույների ընտրությունը նկարչի հոգեվիճակից է կախված: Նա նշել էր, որ պաշտում է մաքուր գույներով աշխատող նկարիչներին` Մինաս Ավետիսյանին, Մարտիրոս Սարյանին, Հարություն Կալենցին:

Ցուցահանդեսում ներկայացված 10 քանդակները պատրադտված էին աշխատանքային տարբեր գործիքներից` մեխերից, երկաթյա նիգերից, տափակաշուրթ աքցաններից, երկաթի կտորներից, որոնք գնում էր Վերնիսաժից: Նկարիչը պատմում էր, որ վաճառողները հաճախ իրեն բացատրում էին, թե ինչի համար են նախատեսված գործիքները` չկասկածելով, թե ինչի համար է նա այդ ամենը օգտագործելու:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: