Լանդշաֆտի ԲՏՀ կառուցվածքը

Լանդշաֆտը տարածքային համալիր է կազմված ավելի նեղ ու փոքր համալիրներից , որոնք կոչվում են ձևաբանական-մորֆոլոգիական տարրեր:Լինում են լանդշաֆտներից ավելի բարձր տարածքային համալիրներ :Ուրեմն բնական համակարգերն ունեն հիերարխիա ստորակարգություն: Ստորակարգությունն առարկաների և երևույթների այնպիսի խմվաբորում է ,որտեղ վերևից ամենախոշոր միավորից կամ խմբից անջատվում են նրա մեջ մտնող ,նրան ենթակա ավելի փոքր միավորներ ,սրանք էլ իրենց հերթին բաժանվում են ավելի փոքր մասնիկների և այլն: Հիերերխիայի որևէ աստիճանի վրա գտնվող միավորը ենթարկվում է մեկ աստիճան բարձրում գտնվող միավորին և իրեն է ենթարկում մեկ աստիճան ցածում գտնվողին:Բազմաթիվ լանդշաֆտագետներ զբաղվել են լանդշաֆտների Հիերերխիայի ստորակարգման հարցերով և ստեղծել սխեմաներ:
Ձևաբանական միավորներն են ֆացիա,բնատեղամաս,տեղանք:
Ֆացիա-
Այս տերմինը վերցված է երկրաբանությունից :Այն լանդշաֆտագիտության մեջ բնատարածքային համալիրի ամենափոքր-տարրական միավորն է :Ֆացիաներ կարող են լինել փոքրիկ գետահովտի աջ և ձախ լանջերը առանձին-առանձին ,բլրի տարբեր լանջերը, փոքրիկ ճահիճը և այլն:Ֆացիան այնպիսի համալիր է ,որտեղ պահպանվում է ապարների նույն բնույթը,նույն միկրոկլիման :Ֆացիան լանդշաֆտի կյանքում նույնն է ,ինչ բջիջը կենդանի օրգանիզմում:
Բնատեղամաս- Սա ձևաբանության մեջ երկրորդ աստիճանն է ֆակցիաների համալիրում :Մեզոռելիեֆի յուրաքանչյուր ձևը մի բնատեղամաս է :Օրինակ՝սառցադաշտային կրկեսը,հրաբխային կոնը:Բարդ կառուցվածք ունեցող երկրներում բնատեղամասերը բաժանվում են նաև ենթատեղամասերի :Օրինակ գետահովտի հյուսիսահայաց լանաջերը և հարավային լանջերը կարող են տիտվել որպես բնատեղամասեր:
Տեղանքը-ընկած է բնատեղամասի և լանդշաֆտի միջև և միավորում է բնատեղամասերի համալիրը:Երկրահամակարգերի զարգացման ընթացքում վերը նշված ձևաբանական միավորները անընդհատ կարող են ենթարկվել փոփոխությունների մի միավրից անցնելով մյուսին :
Կարգաբանական համակարգը-Լանդշաֆտից բարձր միավորները հիերախիայում կոչվում են կարգաբանական:Այստեղ հանդես են գալիս ինչպես զոնալ,այնպես էլ ոչ զոնալ երկրահամակարգեր ու դրանց միջև անցումային միավորներ:
Ազոնալ են կոչվում այն առարկաններն ու երևույթները,որոնք զոնայականության օրենքին չեն ենթարկվում:Լանդժաֆտից բարձր կարգաբանական սանդուղքում զոնալ և ազոնալ հատկանիշները միախառնվում են և առաջանում է երկշարք համակարգ :

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: