Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Բարև, Աշուն..

Մեր բաժանումը երկար չի տևում, 19 տարի շարունակ դու սպասված հյուրի պես թակում ես դուռս: Ու Դատարկ ձեռքով չես գալիս, ամեն անգամ ինձ բերում ես մի շիշ անձրև, մի մեծ տուփ թեյերի տեսականի ու թախիծ, որը ամեն տարի ավելանում է և ստիպված շարում եմ մեկը մյուսի վրա: Իմ սեղանն էլ դատարկ չի մնում, չէ՞ որ դու ես գալիս: Քեզ համար պատրաստել եմ ներդաշնակություն, մաքուր փայտե ներկապնակ ու կյանքիս նոր էջ.. սպիտակ թուղթն ինձնից, գույներն էլ քեզնից: Գույներդ երբեք չի պակասում, որ կարողանամ պատկերել քո բերածն ու քեզ իմ մեջ: Կարմիրդ կրակ է` ամենաուժեղից, դեղինդ լույս ` որպես ամենավերջին հույս, երանգներդ շատ-շատ են, մեր պատկերացումն էլ անսահման: Գիտե՞ս, երեխա ժամանակ քեզ չէի սիրում, մտածում էի հետդ բացի ցեխից, ցրտից, մռայլ եղանակից ու մարդկանցից էլ ոչինչ չես բերում: Բայց ժամանակը ցույց տվեց, որ քո մեջ արվեստ կա թաքնված: Ում , որ հաջողվել է հասկանալ քեզ և ընկերանալ հետդ, պատկերել են քեզ իրենց գործերում.. իրենց երաժշտությունը, տողերն ու կտավները նվիրել են քեզ ու կոչել հենց քո անունով: Այժմ ես էլ բացառություն չեմ լինի, չէ՞ որ իմ լավագույն ընկերն ես դարձել: Ես քեզ սիրում եմ, Աշուն.. Դու իմ տրամադրությունն ես, իմ մուսան:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: