Բնությունն ունի ինքնակարգավորման,ինքնավերականգման մի հիանալի ունակություն: Եղել են բնության զարգացման կանոնավոր խախտումներ,սակայն բնությունն ժամանակին վերականգնվել ու կարգավորվել է:Հաճախ մարդը այնքան է խախտել բնության օրենքները,որ բնության ինքնավերականգնումը անհնարին է դառնում:
Բնակչության բուռն աճը <<ժողովրդական պայթյունը>> և մարդու կողմից ինտենսիվ ներգործությունը խախտում են բնության հավասարակշիռ վիճակը,այս երևույթև հայտնի է Լե Շատելյե անվանմամբ:
Եթե մարդկային հասարակությունը մտադիր է հարատևել և առաջադիմել,ապա բնությունից պետք է վերցնի իրեն անհրաժեշտ բոլոր պարագաները,ուստի պետք է արմատապես փոխվի բնությունը:Բնության պահպանությունը անհամատեղելի է մարդկային տեխնոլոգիաների զարգացման առաջընթացի հետ:Բացի այդ ակնհայտ է,որ բնության անպլանային վերափոխումը նույնպես տանում է դեպի կործանում:
Լավատեսները գտնում են,որ մարդ-բնություն հակասությունը լուծելի է,քանի որ այն աստիճանաբար պետք է մեղմանա և վերանա մարդկային հանճարի կողմից ստեղծվող միջոցառումներով: