Բոտուլիզմ

Բոտուլիզմը տոքսիկոինֆեկցիոն հիվանդություն է, որը շատ հաճախ մահացու է լինում: Ընդ որում՝ դա կախված չէ վարակման աղբյուրից: Բոտուլիզմի առաջացման պատճառ է դառնում պահածոյացված սննդամթերքը՝ այդ թվում նաև տնային պայմաններում պատրաստվածը:

Բոտուլիզմ առաջացնող բակտերիաները բնակվում են հողում, ուստի վարակման պատճառ կարող է դառնալ հողի հետ շփում ունեցող ցանկացած մթերք: Առաջին հերթին դա վերաբերում է մսամթերքին, քանի որ բակտերիան կարող է սննդի հետ հայտնվել կենդանում աղիներում, իսկ այնուհետև նաև մարդու օրգանիզմում: Բացի այդ, վտանգավոր են նաև սննդամթերքի մյուս տեսակները, որոնք չեն անցել համապատասխան ջերմամշակում: Դրանց շարքին են դասվում ձուկը, հատապտուղները, բանջարեղենը, մրգերը և այլն:

Սննդամթերքը վատ լվանալու կամ վատ եփելու, իսկ այնուհետև նաև հերմետիկ փակելու դեպում վտանգավոր տոքսինը սկսում են շատ ավելի արագ կուտակվել: Ամենաբարենպաստ միջավայրը բակտերիաների համար օդի բացակայությունն է, ուստի պահածոները կարող են շատ վտանգավոր լինել: Վտանգավոր կարող են լինել նաև վակուումային փաթեթավորումը և մեղրամոմով պատված պանրին ու երշիկեղենը:

Բոտուլոտոքսինն աշխարհի ամենավտանգավոր թույներից մեկն է: Օրինակ՝ այն 400 հազար անգամ ավելի վտանգավոր է, քան շառաչող օձի թույնը: Սակայն այս թույնը քայքայվում է 50-60° ջերմաստիճանում: Այս ջերմաստիճանին կարելի է հասնել եռացնելու կամ շոգեխաշելու դեպքում, ուստի թունավորումից խուսափելու համար պարզապես հարկավոր է մթերքը լավ ու հնարավորինս երկար եփել:

Այս տոքսինը ոչ մի կերպ չի ազդում մթերքի արտաքին տեսքի և անգամ դրա համի կամ հոտի վրա: Այն շատ դժվար է հայտնաբերելը, ուստի առանց լաբորատոր հետազոտության հնարավոր չէ վարակված մթերքը տարբերել անվտանգից:

Բոտուլիզմը չի դրսևորվում փորլուծությամբ ու փսխումով: Ի տարբերություն մյուս աղիքային վարակների, որոնց դեպքում վերոնշյալ ախտանշանները կարող են պահպանվել մի քանի օր շարունակ, այս դեպքում աղիները ոչ մի խնդիր չեն առաջացնում: Բոտուլիզմի դեպքում անգամ տեղի է ունենում հակառակ գործընթացը. աղիները դադարում են գործել և կանգ են առնում մարսողական գործընթացները:

Բոտուլիզմին բնորոշ են ուժեղ տոքսիկ շոկի ախտանշանները: Մարդը դառնում է շատ թույլ, վատանում է նրա տեսողությունը, պատկերը սկսում է երկակիանալ կամ ի հայտ են գալիս շողքեր: Երբ վարակվածի մոտ առաջանում են խնդիրներ կապված ձայնի հետ և նա սկսում է դժվարությամբ շնչել, ապա հարկավոր է անհապաղ շտապ օգնություն կանչել:

Մինչ բժիշկների գալը միակ փրկությունը կլինի ստամոքսի լվացումը: Ջուրը եռացնելու ժամանակ չկա, ուստի հարկավոր է հիվանդին պարզապես հասարակ ջուր տալ: Վարակվածը պետք է շատ ջուր խմի ու փսխի: Բացի այդ, անհրաժեշտ են նաև մեծ հոգնաներ աղիները մաքրելու համար: Կարճ ասած՝ այս դեպքում հարկավոր է անել ամեն բան, որպեսզի տոքսինը չշարունակի ներթափանցել արյան մեջ և չախտահարի գլխուղեղը:

Հարկ է հիշել, որ բոտուլիզմից պաշտպանվելու միակ միջոցը սննդամթերքի ճիշտ ջերմամշակումն է: Հարկավոր է մոռանալ աղով մշակված, ապխտած կամ վատ պահածոյացված սննդամթերքի մասին: Մնացած ամեն ինչն անհրաժեշտ է շատ լավ լվանալ ու լավ եփել: Միայն այս կերպ հնարավոր կլինի խուսափել այս խիստ վտանգավոր տոքսինից ու դրա հետևանքներից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: