Դեպի Գյումրի

Հոկտեմբերի 19-ին փոքրիկ ճամփորդություն ունեցանք դեպի մեր հայրենի 2-րդ, իսկ ըստ իս՝ աշխարհի մայրաքաղաք Գյումրի: Իմ 19 տարվա ընթացքում առաջին անգամ բախտ վիճակվեց գտնվել Գյումրիում։ Անկեղծ ասած՝ սա այն դեպքերից էր, որ, իրոք, կորցնելու բան կար, եթե գեթ մեկ անգամ չլինեի այնտեղ: Դուք ասեք՝ քաղաք, ես ասեմ ՝ դրախտ: Ինչպես հասկացաք տպավորություներս բազմահարկանի են: Ինձ համար էլ
ավելի տպավորիչ էր այն փաստը, որ Երևանի տարեդարձին Գյումրիում նույնքան շարժ կար, որքան մայրաքաղաքում: Ով ինչ ուզում է ասի, մեկ է, հայկական կոլորիտը ուրիշ է, ու դրա վառ օրինակն է Գյումրին: Անձամբ ես շատ ուրախ ու հպարտ եմ, որ վերջին ժամանակահատվածում Գյումրիում զբոսաշրջությունը զարգացել է, ու թե աշխարհի, որ ծայրից էլ, որ գան ու 7 հրաշալիքն էլ տեսած լինեն՝ վաստահ եմ՝ հենց այս քաղաքը կդառնա իրենց պատկերացմամբ 8-րդ հրաշալիք: Այժմ կարճ ու կոնկրետ պատմեմ, թե որտեղ եմ հասցրել լինել: Մեքենայի վերջնականգառն ու մեր նպատակակետը Վարդանանց հրապարակն էր: Անմիջապես մեր աչքը դիպավ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, կողքով անցնելիս տեսանք, որ ներսում շինարարավերականգնողական աշխատանքներ են գնում, բայց դա պատվելի Թամարին չկանգնեցրեց, նրա իսկ նախաձեռնությամբ մեզ թույլ տվեցին ներս մտնել: Ներսում փոշին ու աշխատանքային ձայները մեզ հեչ էլ չխանգարեցին, որպեսզի հիանանք մեր տեսածով: Այն, ինչ բացվում էր մեր գլխավերևում ապշեցուցիչ գեղեցիկ էր: Հենց այս պահին դուք նույնպես կարող եք ձեր բաժին հիացմունքն ապրել, բայց իհարկե ցանկալի է աչքով տեսնել..

Այնտեղից դուրս գալով՝ շարունակեցինք քայլել և նկարվել եկեղեցու հարակից տարածքում գտնվող այգում: Հենց այնտեղ էլ տեսա ինձ համար բնության գլուխգործոցներից մեկը՝ իմ սիրելի ուռենու ծառերը: Սերս դեպի այս ծառը շատ մեծ է: Մի լավ նկարվեցինք։ Այնուհետև ճանապարհներս ձգվեց դեպի Գյումրու ամենաերկար ու ամենահայտնի փողոցները՝ Աբովյան փողոց, Քըրք Քըրքորյանի անունը կրող փողոց: Տեսարանը, որը բացվում էր մեր առջև, ուղղակի տեսնել է պետք: Հենց այդ փողոցի վրա էլ գտնվում է «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը», որը ծրագրված էր այցելել: Մուտքը արդեն իսկ ազդեցիկ էր: Մտնելուն պես մեզ ներկայացրեցին կրթական ծրագիր, և եթե կցանկանաք իմանալ, ապա լիովին խորհուրդ կտամ օգտվել այդ ծառայությունից, քանի որ պատկերասրահներ և յուրաքանչյուր թանգարան մտնելիս պետք է լինի մարդ, ով ծայրից ծայր կապատմի պարունակության մասին: Ի՞նչ ձեր գլուխը ցավեցնեմ, անասելի բավականություն և էսթետիկական հաճույք ստացա, որը նաև կարող եք ստանալ դուք։

Պատկերասրահից դուրս գալով՝ շարունակեցինք զբոսնել ու հիանալ Գյումրվա ճարտարապետությամբ: Մեր քայլերը մեզ տարան հայ նշանավոր դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու՝ Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան: Բայց, ցավոք, որոշ խոչընդոտների պատճառով ես չկարողացա ներս մտնել, որի համար ափսոսանք եմ զգում.. Իհարկե դեռ կվերադառնամ:

Գյումրիով զբոսնելուց հետո ճանապարհ ընկանք դեպի Մարմաշենի վանական համալիր: Այն պատկերը, որը բացվեց մեր առաջ, ապշեցուցիչ էր ու տպավորիչ: Նրանով նույնպես կկիսվեմ՝

Վանքը գտնվում է՝ Ախուրյան գետի ձախ ափին, և մենք ուղղակի չէինք կարող այդ հնարավորությունը մեր ձեռքից բաց թողնել: Մի քանի քայլ, ու մենք բոլորս քարացանք: Եթե գեղեցիկը ձեր պատկերացմամբ միայն արտաքին տեսքով է պայմանավորված, ապա նստելով ափի քարերի վրա ու այդ ամենը մոտիկից զգալով՝ ձեր աշխարհայացքը 360°-ով կփոխի:

Ահա Գյումրին ու ես, քաղաք՝ որի ստվերում է մնում ամբողջ աշխարհը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: