Շմոլ գազով թունավորումներ

Շմոլ գազով թունավորման հիմնական պատճառ է հանդիսանում մեծ քանակներով վերջինիս ներշնչումը: Ախտանշանները բավականին հաճախ նմանեցնում ենք ՙՙգրիպիՙՙ ախտանշաններին՝ գլխացավեր, թուլություն, սրտխառնոցներ, գլխապտույտներ,ցավեր կրծքավանդակի շրջանում, իրականության աղճատված ընկալում: Ընդ որում ածխաթթվի մոնօքսիդ պարունակող օդի տևական ներշնչումը կարող է բերել գիտակցության կորստի, առիթմիայի ,էպիլեպտիֆորմ նոպաների և նույնիսկ մահվան: Դասական թունավորման հիմնական ախտանշան հանդիսացող ՙՙբալանման կարմիր մաշկըՙՙ բավականին հազվադեպ է հանդիպում: Երկարատև թումավորումները ուղեկցվում են հոգնածության զգացումով, հիշողության , ինչպես նաև շարժումերի հետ խնդիրներով: Վերջին ախտանշանները դիտվում են նաև երկարատև ծխողների ու ցիանիդով թունավորումների դեպքում:

Ածխաթթուն՝ CO, անգույն և անհոտ գազ է , որն ի սկզբանե շնչառական համակարգը գրգռող ազդեցությունից զուրկ է: Սինթեզվում է թերայրման ժամանակ , ինչպես նաև կարող է հանդիսանալ օրգանական ռեակցիաների վերջանյութ: Բացի այդ, ածխաթթվի մոնօքսիդ առաջանում է մեքենաների շարժիչներից, գազօջախների ու այլ կենցաղային հարմարանքների օգտագործումից, որոնք գործարկվում են ածխաթթվի հիմքով վառելիքներով: Կարող է հանդիսանալ նաև երկքլոր մեթանի քայքայման արգասիք: Առավել վտանգավոր ազդեցություններ ունի համապատասղանաբար ածխաթթվի մոնօքսիդի կապումը հեմօգլոբինին, ինչի հետևանքով առաջանում է կարբօքսիհեմոգլոբին (HbCO) տոքսիկ միացությունը, որը խաթարում է արյան միջոցով թթվածնի մատակարարմանը հյուսվածքներ ու բջիջներ, քանզի հեմոգլոբինն այլևս թթվածին կապել չի կարողանում: Այս ամենի հետ մեկտեղ , միոգոբինի և միտոքոնդրիալ ցիտոքրոմ օքսիդազայի ֆունկցիաները ևս խաթարվում են: Ախտորոշումը կատարում ենք չափելով HbCO-ի մակարդակն արյան մեջ , ընդ ուրում չծխողների մոտ այն պետք է լինի 3% -ից , իսկ ծխողների մոտ 10% -ից ավելի:

Ներշնչվող թույները մարդու մարմին ներթափանցում են շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական թունավորումների հանգեցնող թունավոր գազերը կարող են լինել ինչպես հոտով, այնպես էլ անհոտ։ Ներշնչվող թույներ են մեթանը (օգտագործվում է կենցաղում, կարող է կուտակվել հանքաքարերում), քլորի գոլորշիները (օգտագործվում է լողավազանների ջուրը ախտահանելու նպատակով), որոշ թմրադեղերի գոլորշիները (օրինակ՝ կոկաին) և այլն։

Առավել վտանգավոր ներշնչվող թույն է շմոլ գազը, որն առաջանում է վառելիքի թերայրումից (շարժիչների, վառարանների անսարքության հետևանքով և այլն)։ Շմոլ գազն անգույն է, անհոտ, և այդ պատճառով մարդը կարող է երկար ժամանակ գտնվել թունավոր միջավայրում ու չզգալ դա։ Տարիներ շարունակ շմոլ գազով թունավորման նշան է հա­մարվել մաշկի և շրթունքների վառ կարմիր կամ կարմրակապտավուն երանգը; Սակայն, այդ նշանն ի հայտ է գալիս շատ ուշ՝ մահից անմիջա­պես առաջ։ Ուստի թունավորումը ճանաչելու համար մի՛ առաջնորդվեք միայն մաշկի գույնով։

Արդյունաբերության մեջ կամ կենցաղում օգտագործվող որոշ քիմիա­կան նյութերի գոլորշիներ (ներկեր, լուծիչներ և այլն) նույնպես կարող են առաջացնել շնչառական թունավորումներ։

ՆՇԱՆՆԵՐԸ

  • գունատ, կարմրավուն կամ կապտավուն մաշկ,
  • թուլություն,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • դժվարացած շնչառություն, շնչահեղձություն,
  • սրտխառնոց, փսխում,
  • գիտակցության խանգարումներ

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Թունավոր գազերի առկայության դեպքում մեծ է վտանգը, որ առաջին օգնողը, մտնելով թունավոր միջավայր, ինքը ևս կարող է տուժած դառնալ։

Եթե կարող եք արագ մտնել, բացել դուռն ու պատուհանները, ապա կատարեք մի քանի խորը ներշնչում, շունչը պահած մտեք դեպքի վայր, օդափոխեք տարածքը և շտապ տեղափոխեք տուժածին վտանգավոր գոտուց։ Եթե դեպքի վայրում ծուխ կա, ապա աշխատեք գտնվել հատակին մոտ։ Խստիվ արգելվում է թունավոր գազերի առկայության դեպքում ծխել կամ կրակ վառել։

Ձեր, տուժածի և շրջապատի անվտանգությունն ապահովելուց հետո կատարեք տուժածի զննում և ցուցաբերեք համապատասխան օգնու­թյուն։ Ահազանգեք շտապ օգնություն և մինչև մասնագետների ժամանումը մնացեք տուժածի մոտ, վերահսկեք տուժածի վիճակը։ Եթե միջավայրը վտանգավոր է, ապա անհապաղ ահազանգեք մասնագիտական ծառայություններ և անպայման նշեք բոլոր անհրաժեշտ տեղեկությունները պատահարի մասին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: