Ջերմային խանգարումներ

ՄԱՐՄՆԻ ՋԵՐՄԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը 36,6°C է։ Այդ ջերմաստիճանի պահպանումն ապահովում է մարմնի նորմալ կենսագործունեությունը։ Մարմինն արձագանքում է արտաքին միջավայրի ջերմաստիճանի փոփոխություններին և ապահովում է իր նորմալ ջերմաստիճանը՝ հավասարակշռելով մարմնի ջերմության ստացումը, պահպանումը և կորուստը

Ջերմակարգավորումը միջավայրի ցածր և բարձր ջերմաստիճանների դեպքում

Մարմնի ջերմության ստացման և պահպանման ուղիները

• Ջերմության կլանում արևից և ջերմության այլ աղբյուրներից (մուգ գույնի հագուստը կլանում է, իսկ բացը՝ անդրադարձնում)։

• Ջերմափոխանակում տաք առարկաների, օդի և հեղուկների հետ։

• Մեկուսացնող շերտ (ճարպային բջջանքի շերտ, հագուստ)։

• Մկանների աշխատանք, այդ թվում՝ դող։

• Սննդանյութերից էներգիայի ստացում։

Մարմնից ջերմության կորստի ուղիները

• Ջերմության ճառագայթում մարմնից դեպի շրջապատող միջավայր (ավելի ինտենսիվ է մութ և սառը միջավայրում)

• Ջերմափոխանակում սառն առարկաների, օդի և հեղուկների հետ։ Քամոտ եղանակին մեծանում է մարմնի ջերմատվությունը։

• Գոլորշացում մարմնի մակերեսից։ Եթե օդի խոնավությունը բարձր է, գոլորշացումը դանդաղում է։

Ջերմակարգավորումը միջավայրի ցածր և բարձր ջերմաստիճանների դեպքում

Ինչպե՞ս է մարմինը արձագանքում միջավայրի ցածր ջերմաստիճանին

• Մաշկի արյունատար անոթները նեղանում են, ջերմատվությունը նվազում է, արյունը մղվում է դեպի կենսական կարևոր օրգաններ՝ ապահովելով դրանց հաստատուն ջերմաստիճանը։

•Քրտնարտադրությունը նվազում է։

•Առաջանում է դող, և մկանների կծկումների շնորհիվ մեծանում է ջերմարտադրությունը։

•Դանդաղում է անոթազարկը։ Արյունն ավելի դանդաղ է հոսում, և ջերմատվությունը նվազում է։

•Տրոհվում են մարմնի ճարպերը՝ արտադրելով ջերմություն։

Ինչպե՞ս է մարմինը արձագանքում միջավայրի բարձր ջերմաստիճանին

•Մաշկի արյունատար անոթները լայնանում են։ Դրա հետևանքով մեծ քանակությամբ տաք արյուն է մղվում մաշկ, որից ավելորդ ջերմությունը փոխանցվում է միջավայրին՝ հովացնելով մարմինը:

•Քրտնարտադրությունն ուժեղանում է։

•Հաճախանում է անոթազարկը։ Արագանում է արյան շրջանառությունը և ավելի շատ ջերմություն է փոխանցվում միջավայրին։

•Հաճախանում է շնչառությունը։ Ավելի շատ օդ է անցնում դեպի թոքեր՝ սառեցնելով թոքերի արյունատար անոթների արյունը։

ՄԱՐՄՆԻ ՋԵՐՄԱԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

Մարդու մարմնի ջերմակարգավորման վրա ազդող գործոններն են.

• Թերսնումը։ Թերսնված մարդու մարմնում քիչ են էներգիայի պաշարները, որոնք անհրաժեշտ են արտաքին միջավայրի փոփոխություններին հարմարվելու համար։

• Ջրազրկումը։ Ջրազրկումը բերում է շրջանառող արյան ծավալի նվազման։ Միջավայրի ցածր ջերմաստիճանում մարմինը չի հասցնում վերաբաշխել արտադրված ջերմությունը։ Միջավայրի բարձր ջերմաստիճանում նվազում է մարմնի քրտնարտադրությունը, և արյան շրջանառության կենտրոնացման հետևանքով նեղանում են մաշկի արյունատար անոթները։ Արդյունքում՝ ջերմատվությունը նվազում է։

• Ծայրահեղ ջերմաստիճանների ազդեցությունից առաջացած հիվանդագին վիճակների նախադեպը։ Մարմինը, մեկ անգամ ենթարկվելով ծայրահեղ ջերմաստիճանների ներգործությանը, դրանց նկատմամբ դառնում է խոցելի։

• Վնասվածքների առկայությունը: Առողջական վիճակը։ Քանի որ վնասվածքների կամ հիվանդությունների առկայության դեպքում մարմնի հիմնական ճիգերն ուղղված են դրանց դեմ պայքարելուն, ապա ծայրահեղ ջերմաստիճաններն ավելի հեշտ են խաթարում մարմնի ջերմակարգավորման համակարգը;

• Տարիքը։ Մանկահասակ երեխաները և տարեց մարդիկ ավելի զգայուն են միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ։ Մանկահասակ երեխաների ջերմակարգավորման համակարգը դեռ ամբողջությամբ ձևավորված չէ, իսկ տարեց մարդկանց մարմնում զարգացող հյուծման հետևանքով ջերմակարգավորման համակարգը լիարժեք չի գործում։

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Սովորաբար, ծայրահեղ ջերմաստիճաններից առաջացած արտակարգ իրավիճակները հնարավոր է կանխել։ Այդ նպատակով հետևեք ստորև բերված խորհուրդներին

• Պաշտպանեք գլուխը արևի ուղղակի ճառագայթներից՝ դնելով գլխարկ կամ գլուխը հովանոցով պաշտպանելով։

•Խուսափեք օրվա ամենաշոգ և ամենացուրտ ժամերին բաց օդում գտնվելուց։ Ամռանը դրսում աշխատելիս՝ ծրագրավորեք ձեր աշխատանքը վաղ առավոտյան կամ երեկոյան ժամերին, երբ արևի ակտիվությունն այնքան էլ ուժեղ չէ։ Եվ հակառակը՝ եթե դուք պետք է աշխատեք դրսում ձմռանը, ապա ծրագրավորեք ձեր աշխատանքը ցերեկվա ամենատաք ժամերին։

• Հաճախակի ընդմիջումներ կատարեք։ Ընդմիջումները թույլ են տալիս վերականգնել մարմնի նորմալ ջերմաստիճանը և այսպիսով դիմակայել ծայրահեղ ջերմաստիճանի կարճատև ազդեցություններին։

• Հագնվեք եղանակին համապատասխան։ Եթե հնարավորություն ունեք, շոգ եղանակին հագեք բաց գույնի բամբակյա հագուստ։ Բամբակը կլանում է քրտինքը՝ թողնելով, որ օդը թափանցի գործվածքի միջով։ Սրա շնորհիվ տեղի է ունենում ջերմատվություն, քրտինքի գոլորշացում, որը պաղեցնում է մարմինը։ Բաց գույնի հագուստն անդրադարձնում է արևի ճառագայթները։ Ցուրտ եղանակին հագուստը պետք է լինի խիտ գործվածքներից (օրինակ՝ բրդյա), որոնք լավ են պահում մարմնի ջերմությունը, իսկ ձմռանը՝ պահպանում են ջերմությունը։ Հատուկ ծածկոցների միջոցով ցրտի ազդեցությունից պաշտպանեք նաև մարմնի մյուս հատվածները (ձեռքերը, ոտքերը, ականջները, քիթը)։

• Խմեք մեծ քանակությամբ հեղուկներ։ Ամռանը խմեք սառը (հանքային ջուր, հյութեր), ձմռանը՝ տաք (թեյ, սուրճ, տաք հյութեր) հեղուկներ։ Քաղցր հեղուկներն օգնում են պահպանել մարմնի նորմալ ջերմաստիճանը։ Սնվեք կանոնավոր և լիարժեք։ Կանոնավոր սնունդն ապահովում է մարմինն անհրաժեշտ աղերով, ջրով, սննդանյութերով ու էներգիայով և հնարավորություն է տալիս մարմնին հարմարվել ծայրահեղ ջերմաստիճաններին։

• Արշավների ժամանակ ունեցեք ձեզ հետ պահեստային հագուստ, գուլպաներ, ձեռնոցներ։ Թաց կամ խոնավ հագուստը փոխեք։ Ունեցեք ձեզ հետ թերմոս՝ քաղցր տաք հեղուկներով (թեյ, սուրճ) լցված։

• Մի օգտագործեք ալկոհոլ պարունակող խմիչքներ։ Ալկոհոլի օգտագործումից արյունատար անոթները լայնանում են։ Մյուս կողմից, ալկոհոլի քայքայումից անջատվում է ջերմություն։ Միջավայրի ցածր ջերմաստիճանի դեպքում, թեև սկզբնական պահին առաջանում է ջերմանալու զգացում, սակայն մաշկի անոթների լայնացման հետևանքով մեծանում է մարմնի ջերմատվությունը, որը հանգեցնում է ջերմության կորստի՝ վատթարացնելով տուժածի վիճակը։ Միջավայրի բարձր ջերմաստիճանում ալկոհոլի քայքայումից ստացված ջերմությունը գերազանցում է անոթների լայնացման հաշվին ջերմատվությանը, ինչը բերում է տուժածի վիճակի վատթարացման։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: