Կուլտուրական է կոչվում այն լանդշաֆտը,որտեղ մարդու միջամտությամբ տեղի է ունեցել բնական լանդշաֆտի օպտիմացում և մեծացել է այդ լանդշաֆտի արդյունավետությունը: Մշակվող հողատարածքները,այգիները բոլոր տիպի կուլտուրական կառույցները լանդշաֆտի շարքին պետք է դասել:
Կան նաև այնպիսի օբյեկտներ,որոնք շրջապատի վրա բացասական են անդրադառնում, օրինակ ջէկ-երը,թափոններ արձակող արդյունաբերական ձեռնարկությունները,սակայն դրանք մարդուն խիստ անհրաժեշտ են:
Լանդշաֆտները ունեն սեզոնային,տարեկան և բազմամյա ռիթմ,նրանցում անընդհատ փոփոխություններ է կատարվում մանավանդ մարդու ներգործությամբ:
Լանդշաֆտի փոփոխություններին հետևելու նշանակությունը մեծանում է,և այդ պատճառով ստեղծվում են հիմնարկներ.այս գործընթացը կոչվում է մոնոթորինգորը բառացիորեն նշանակում է բնության ընթացքին հետևել:
Տարեցտարի ընդարձակվում են լանդշաֆտի կուլտուրական արեալները.
1.Չփոխված լանդշաֆտ-այստեղ մարդը առանձին տարրեր է փոխել,լանդշաֆտը պահպանել է իր ամբողջականությունը,բնական վիճակը:Օրինակ անտառում կտրատել են ծառերը,որոնք խանգարում են մատաղ ծառերի աճին:
2.Թույլ փոփոխված լանդշաֆտ-երբ փոխվել են որոշ բաղադրիչներ,օրինակ տափաստանը վարել են,ցանել մոնոկուլտուրա՝ցորեն,ճակնդեղ:
3.Արմատապես վերափոխված լանդշաֆտ-Այս լանդշաֆտը ոչ մի նմանություն չունի բնականին:Եթե մարդը այլևս չօգտագործի այն միևնույնն է չի վերականգնվի: Լանդժաֆտի վերականգնումը պետք է կատարվի միայն տեղանքի բազմակողմանի ուսումնասիրությունից հետո,որպեսզի պատահական և չնախատեսված երևույթներ չառաջանան:Վերակառուցված լանդշաֆտը պիտի լինի ավելի արդյունավետ,քան բնականը:Լանդշաֆտը փոխելիս պետք է հնարավոր չափով պահպանել միջավայրի անաղարտությունը ու կենսաբազմազանությունը: