Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Սեբաստացիական տոհմածառ․ Բլեյան գերդաստան

Աշոտ Բլեյան

Ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 4-ին։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենն է 1989թ.-ից։

Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ֆիզիկոսի որակավորմամբ։

1991թ. եղել է պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ։

1994-1995 թ.` ՀՀ լուսավորության նախարար, 1995-1996թ. ՀՀ ԿԳՆ առաջին փոխնախարար:

1994-2002 թթ.` «Նոր ուղի» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ։

1990 թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

1998 թ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու։

Տիար Բլեյանը հարավարևմտյան թաղամասի՝ Բանգլադեշի թիվ 183 դպրոց է եկել 1985 թվականին։ Այդ մասին տպավորիչ է պատմում հենց ինքը՝ տիար Բլեյանը․ «Դա մի փոքր երկար, բայց սիրելի պատմություն է: Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետից, որտեղ աշխատում էի, այսպիսի ծրագրով եմ անցել դպրոց: 1985 թվականի օգոստոսի վերջերն էին, համախոհների փնտրտուքը ինձ բերեց հարավարևմտյան թաղամաս (Բանգլադեշ)` թիվ 183 նորաբաց դպրոցի տնօրեն, որին անվանում էին Աշոտների դպրոց, քանի որ փոխտնօրեններն իմ երկու ընկեր Աշոտներն էին` Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանը։ Եվ այս նոր յուրացվող տարածքում, որտեղ ամեն ինչ դեռ անկազմակերպ էր, իմ բախտը բերեց, որովհետև ինձ պես «խենթ» երկու Աշոտները իմ օգնականներն էին։ Եվ մենք` երեք Աշոտներով, տեսնելով, որ շատ հարմար պահ է գորբաչովյան վերակառուցումներից հետո, երբ խորհրդային ռեժիմը հոգեվարքի մեջ էր, օգտվեցինք այդ ազատությունից և 1989-ին Հայաստանի կառավարությանը կարողացանք համոզել ընդունել մեր կրթական նախագիծը: Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` որպես փորձարարական-հետազոտական միավորում, որպես անհատի հնարավորությունների, կարողությունների ու տաղանդի դրսևորման արդյունավետ միջավայր»:

Հետո երկար աշխատանքային տարիներ, ստեղծագործական, աշխատանքային բազում հաջողություններ, ազգային արժեքները կարևորող կրթության և փորձարարական, նորարական կրթության համաշխարհային փորձի ու ձևերի համադրում՝ այլընտրանքային ուսուցում, մեդիակրթություն, բլոգավարություն։ Տիար Բլեյանի կրթական գաղափարներն անսպառ են, անսպառ է նաև նրա եռանդն ու աշխատասիրությունը։

Տաթև Բլեյան
Ընկեր Տաթևը ծնվել է 1980թ.-ի մարտի 11-ին, Երևանի հայտնի թաղամասերից մեկի՝ Առաջին մասի հայտնի եռանկյունի թաղամասում: Կրթահամալիրում է 1987 թվականից՝ երկրորդ դասարանից: Նա առաջին դասարան հաճախել է Լեոյի անվան թիվ 65 դպրոց։ Երբ 183 դպրոցի տնօրեն դարձավ հայրիկը՝ Աշոտ Բլեյանը, ընկեր Տաթևը քույրիկի՝ Լիլիթի հետ տեղափոխվեց կրթահամալիր՝ այստեղ ուսումը շարունակելու։ Նա նաև երեք տարի սովորել է երաժշտական դպրոցում՝ դաշնամուրի բաժնում, և ինչպես ընկեր Տաթևն է ասում՝ այդքանով էլ ամփոփվել է իր կապը երաժշտության հետ: 1995թ. կրթահամալիրի գիմնազիան ավարտելուց հետո նա կրթությունը շարունակում է Երևանի թատրոնի և կինոյի պետական համալսարանում, սովորում ռեժիսուրայի բաժնում՝ Երվանդ Ղազանչյանի կուրսում։ Սովորելու ընթացքում և ավարտելուց հետո աշխատել է թատրոնում։ Խաղացել է մի շարք ներկայացումներում։ Կրթահամալիրի հետ կապված ընդմիջումը տևել է 1996-ից 2007 թվականը։ Վերադառնալով կրթահամալիր՝ նախ Արևմտյան դպրոց-պարտեզի ծրագրի ղեկավարն է եղել, ապա իր գործունեությունը շարունակել է Քոլեջում և մինչ օրս էլ Քոլեջի ծրագրի ղեկավարն է: Տաթև Բլեյանի համար կրթահամալիրը ընտանիքի իսկական դպրոց է։ Նա կարծում է, որ դա պայմանավորված է նրանով, որ դպրոցը հիմնադրվել է Աշոտ Բլեյանի կողմից։ Տաթևի շատ քույր-եղբայրներ, զարմիկ-զարմուհիներ նույնպես սովորել, կրթվել, աշխատել են կրթահամալիրում ու համոզված է, որ իրենց գերդաստանից դեռ շատերը պետք է անցնեն այս ճանապարհը:

Սամվել Սերոբյան

Ընկեր Տաթևը ամուսնացած է Սամվել Սերոբյանի հետ։ Սամվելը նույնպես աշխատանքային գործունեությամբ կապված է կրթահամալիրի հետ։ Նա անհատ ձեռներեց է, սպասարկում է կրթահամալիրի տրանսպորտային ցանցը։ Ընկեր Տաթևի երեխաները՝ Արևիկն ու Վահանը, նույնպես կրթահամալիրում են։ Արևիկն այս պահին սովորում է ավագ դպրոցի 11-րդ դասարանում։ Նրանց որդին՝ Վահանը, Քոլեջի մեր սանն է, հաճախում է Վարդուհի Օսիպովայի քոլեջիկների խումբ։ Նա շատ աշխույժ ու համով տղա է, սիրում է լողալ, հեծանիվ քշել Քոլեջի միջանցքներում։

Լիլիթ Բլեյան
Լիլիթ Բլեյանը ծնվել է 1978թ.-ի հունիսի 2-ին: 4-րդ դասարանից սովորել է կրթահամալիրում, ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ-ի համալսարան՝ ռոմանագերմանական բաժին։ Ուսումնառության ընթացքում ուսումնասիրել է մի շարք օտար լեզուներ և խորացել հատկապես իսպաներենում։
Լիլիթին՝ ինչպես նաև Աշոտ Բլեյանին, իրավամբ դասում են բացառիկ մարդկանց շարքը: Լիլիթը երգել է դեռ մանկուց: Իր քույր Տաթևը պատմում է, որ երբ իրենք 8-10 տարեկան էին, հայրիկն իրենց շատ էր տանում վրանային արշավների, և երբ Տաթևը չէր կարողանում քնել ու մայրիկին էր ուզում, կարոտում, Լիլիթը երգում էր նրա համար և արդեն իր իսկ գրած երգերը: Լիլիթը միշտ գտնվել է փնտրտուքների մեջ: Լիլիթը լրագրություն սովորել է Ա1+ հեռուստաընկերությունում: Այդ ժամանակ լրագրության պրոֆեսիոնալ կուրսերի էր մասնակցում և հենց այդտեղից էլ նրան ընտրում են Ա1+ հեռուստաընկերության աշխատակից: Այնուհետև ամուսնություն, երեխաներ, աշխատանք տարբեր կազմակերպություններում։ Այսօր վստահ կարելի է ասել, որ Լիլիթի ուղին մի երկար քայլք էր մինչև երաժշտություն՝ համալսարան, լրագրություն․․․ Նա փորձել է իրեն գտնել տարբեր ասպարեզներում և երկար ճանապարհ անցնելով՝ ի վերջո ճիշտ տեղում է հայտնվել․ այսօր նա հեղինակային երգի վարպետ կատարող է, ստեղծագործում է, հյուրախաղերով ելույթներ ունենում մի շարք երկներում՝ Շվեցարիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, հետաքրքիր համերգներով հաճախ է ելույթներ ունենում նաև մեր մայրաքաղաքում։

https://youtu.be/quwhsnqzLGI

Լիլիթի երկու դուստրերը՝ Արաքսը և Սոնան, նույնպես կրթություն ստացել են կրթահամալիրում։

Շուշան Բլեյան
Շուշան Բլեյանը ծնվել է 1995թ.-ին, հուլիսի 13-ին: Առաջին դասարանից մինչև դպրոցն ավարտելը սովորել է կրթահամալիրում: Ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ դասական վոկալի բաժին: Կոնսերվատորիայում մեկ տարի սովորելուց հետո տեղափոխվել է Ավստրիա՝ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան, և մինչ օրս էլ այնտեղ է: Շուշանը ոչ միայն սովորում է, այլև աշխատում, համերգներով հանդես գալիս Վիեննայի տարբեր սրահներում, շրջագայում եվրոպական երկրներում։ Ամառային արձակուրդներին լինում է Երևանում և անպայման այցելում սիրելի կրթահամալիր։ Եվ ոչ միայն այցելում, այլև իր սիրելի նվագակցողի ու ուսուցչի՝ Լիլիթ Առաքելյանի հետ համերգներով հանդես գալիս կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահում։


Բլեյան գերդաստանի սեբաստացիական տոհմածառը գրի առան Մերի Համբարձումյանը, Անիտա Գևորգյանը, Լիլիա Սոսոյանը, Քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: